o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է համարում. խոսնակ

02.12.2019 20:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետը Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է համարում. խոսնակ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը ևս հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, չի հրավիրվել երեկ կայացած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանը Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած գործիչների հետ։

Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ. Վարչապետը՝ կառավարության անդամներին

Այս մասին «Ազատությանը» հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ «Չի հրավիրվել։ Նման մոտեցման պատճառն այն է, որ այս տարվա մայիսի 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի սիրելի հայրենակիցներն իմանան, որ վարչապետն ու նրան սատարող, աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»,- հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը։

Երեկ կայացած հանդիպմանը մասնակցել են «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Ներկա է եղել նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА