o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորաստեղծ մի շարք քաղաքական ուժերը անզիջում պայքար են մղելու դաշտում իրենց տեղը ունենալու համար. ԱՀ ԱԺ պատգամավոր

02.12.2019 19:08 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նորաստեղծ մի շարք քաղաքական ուժերը անզիջում պայքար են մղելու դաշտում իրենց տեղը ունենալու համար. ԱՀ ԱԺ պատգամավոր

Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակի, գալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ Արցախյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված «Իրավունքը» զրուցել է ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր, 2020 թվականի նախագահական ընտրությունների հավանական թեկնածու ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱԵԼՅԱՆԻ հետ:

Ձրի պանիր` այն էլ թակարդում. երկիրը կքում է նոր վարկերի տակ

ՈՐՈՇԱԿԻ ԵՌՈՒԶԵՌ ԱՐԴԵՆ ՆԿԱՏՎՈՒՄ Է


- Պարոն Իսրաելյան, ի՞նչպես եք գնահատում Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակը:Արդյոք նախընտրական աժոտաժի մեկնարկը տրված է:
- Բնականաբար յուրաքանչյուր համապետական ընտրություններից առաջ ներքաղաքական կյանքը մտնում է առավել ակտիվ փուլ: Այս համապետական ընրությունները տարբերվում են մնացածներից նրանով, որ այս անգամ միանգամից անց է կացվելու երկու համապետական ընտրություն մեկ օրվա մեջ: Դրանք են Արցախի նախագահի ընտրությունները եւ Արցախի հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները: Առավել եւս այս ընտրությունները անց են կացվելու Հայաստանի Հանրապետությունում թավշյա հեղափոխությունից հետո, որը այդպես էլ չի հասել Արցախը:
Հաշվի առնելով վերոհիշյալը այս սպասվող ընտրությունները լինելու են առավել հետաքրքրիր եւ լարված: Արցախի ժողովուրդը մեծ հույսեր է կապում այս ընտրությունների հետ, հույս ունենալով, որ կանցկացվի առավել ժողովրդավարական, առավել թափանցիկ եւ արդար ընտրություներ: Բացառելով` Արցախի նախկին եւ ներկա բարձրաստիճան իշխանավորների վերարտադրությունը:
Ըստ այդմ գոյություն ունեցող քաղաքական ուժերի շարքերին համալրվել են նորաստեղծ մի շարք քաղաքական ուժերով, որոնք անզիջում պայքար են մղելու դաշտում իրենց տեղը ունենալու համար:
Այս պահին ասել, որ լուրջ աժոտաժ է, ճիշտ չէր լինի, քանի որ մինչեւ ընտրությունները դեռեւս չորս ամիս ժամանակ կա, բայց որոշակի եռուզեռ արդեն նկատվում է:

- Ի՞նչպես եք գնահատում Ձեր շանսերը, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել նախագահական ընտրություններում:
- Նախ սկսեմ նրանից, որ նախագահական ընտրություններում իմ թեկնածությունը առաջադրելու միտքը ինձ մոտ առաջացել է դեռեւս 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո: Այդ ժամանակ ես հասկացա, որ գործող իշխանությունը ի վիճակի չէ կառավարել երկիրը, Ճգնաժամային իրավիճակում բաց է թողել եւ շարունակում է կատարել կոպտագույն սխալներ երկրի կառավարման համակարգում, որոնք բերել են ծանր հետեւանքների եւ եթե չլիներ մեր զինվորների հերոոսությունը, այն կբերեր ծանր ողբերգության:
Արցախի ներկայիս իշխանությունների հետ անհամաձայնությունը ունի մի շարք պատճառներ: Նշեմ ամենահիմնականներից մեկը ինձ անհասկանալի էր Արցախի խնդրում նրանց որդեգրած քաղաքականությունը: Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ որեւէ պայքար չէր տարվում:
Մեզ պարտադրված պատերազմում հաղթանակը արձանագրելուց հետո, բանակցություններում հայկական կողմի պարտվողական կեցվածքը հարիր չէր հաղթանակած հայ ժողովրդին.
Շատ ցածր է մակարդակը կառավարման բոլոր ուղղություններով, քաղ պաշտպանության, Ազգային անվտանգության ընդհանուր հայեցակարգի, անվտանգության խորհրդի, որպես առանձին մարմնի բացակայության, կրթության բնագավառում, առողջապահության, մշակույթի, գիտության: Այսօրվա իշխանությունը չի զգում նոր շունչը համաշխարհային պրոցեսներում, մենք չենք զարգանում, այլ պայքարում ենք գոյատեւման համար, այն դեպքում, երբ ունենք ինտելեկտուալ կարողություններ զարգացնել գիտության նոր ճյուղերը բոլոր ուղղություններով, այդ թվում ապագայի:Մեր մեջ բացակայում է իրական հասկացությունը արդար հասարակության մասին: Ինչպես ասել է ՀՀ վարչապետը,մենք պետք է ծառայենք ժողովրդին,այլ ոչ հակառակը: 2017թ սահմանադրության փոփոխությունից հետո, վերջնականապես որոշել եմ առաջադրել թեկնածությունս նախագահական ընտրություններում: Մենք չպետք է թույլ տանք նախկին իշխանությունների վերարտադրությունը:Նրանք այսքան տարինների ընթացքում չեն ստեղծել արդար եւ ծաղկող պետություն, առանց կոռուպցիայի: Ես ունեմ պրոֆեսիոնալ թիմ, որոնք չկոռումպացված են եւ մենք կարող ենք զարգացնել երկիրը, վերացնել կոռուպցիան, կյանքի կոչել մեր ծրագրերը,հիմնվելով ժողովրդի, բանակի եւ երիտասարդության վրա: Մենք թույլ չենք տալու որեւէ մեկին գողանալ պետությունից, ժողովրդից, իսկ ովքեր մեղավոր են եւ կապ ունեն կոռուպցիայի հետ, պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ամբողջ խստությամբ:
Շատ ու շատ այլ հարցերի շուրջ դեռեւս առիթ կունենամ բարձրաձայնելու իմ նախընտրական քարոզարշավի ընթացքում, որոնք կետ առ կետ ընդգրկաված են լինելու իմ նախընտրական ծրագրերի մեջ:
Համարում եմ, որ մենք` անկախություն կերտողներս անկախության սերնդի հետ միասին պարտավոր ենք պատմական արդարությունը, ավարտին հասցնելու եւ վերամիավորվելով մայր Հայաստանի հետ, ունենանք հզոր Հայաստանի Հանրապետություն:
Ինչ վերաբերվում է շանսերին, ես կարծում եմ, որ դրա մասին հնարավոր կլինի խոսել ԿԸՀ-ի կողմից թեկնածուններին գրանցելուց հետո:

«Խորհրդարանական երկրում սա նոնսենս է». Տարոն Սիմոնյան

ԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ՄԵՋ

- Ո՞րն է Արցախի հարցի հետ կապված ձեր դիրքորոշում, որպես քաղաքական գործիչ, ապա նաեւ առաջիկայում թեկնածու:
- Որպես քաղաքական, գործիչ ես բազմիցս առիթներ եմ ունեցել Արցախի հարցի վերաբերյալ հնչեցնելու իմ դիրքորոշումը:
Եվ որպես Արցախի նախագահի հավանական թեկնածու դիրքորոշումս մնացել է նույնը: Արցախյան հիմնահարցի պարզաբանումը անհրաժեշտ է սկսել պատմության ճիշտ ներկայացումից, քանի որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր դիվանագիտական դիրքորոշումը փաստարկված ներկայացնելու համար խեղաթյուրել պատմությունը, որոնք եւ ձեւավորում են Ադրբեջանի քարոզչական հիմանական թեզերը:Նախեւառաջ փորձ է արվում ներկայացնելու, որ պատմականորեն Արցախը երբեւ է Հայաստանի կազմում չի եղել, եւ բոլորս էլ գիտենք, որ այն զուտ ադրբեջանական բարբաջանք է:
Ադրբեջանի կողմից նախաձեռնված տարածքային վեճը պետք է վերանա:
Տեսնում եմ խնդրի լուծման մի քանի տարբերակ:
1. Խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով,սակայն բանակցությունները պետք է տարվեն ոչ թե տարածքային փողզիջումների պայմանով, այլ Ադրբեջանի կողմից ԱՀ սահմանադրությամբ հռչակված ողջ տարածքի վրա ԱՀ անկախությունը ճանաչելու ուղղությամբ, քանի որ ԱՀ ներկայիս տարածքները դա արդյունքն է պատրերազմի, որը սկսել է Ադրբեջանը եւ այդ ազատագրված տարածքները պատկանում են Ադրբեջանից ցեղասպանված եւ բռնի տեղահանված հարյուր հազարավոր հայերին, որոնք ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը եւ տեղափոխվել ՀՀ ու ԱՀ:Մարդը ամենամեծ արժեքն է եւ այդ տեղահանված հայերը իրավունք ունեն արժանապատիվ ապրելու ներկայիս ԱՀ տարածքում:
2.Պահպանելով ստատուս-քվոն, ամեն ինչ անել արագացնելու Ադրբեջանի անխուսափելի տրանսֆորմացիան:
3.Ներկայիս Ադրբեջանի կողմից տարվող ագրեսիվ ռազմատենչ քաղաքականության պարագայում ակնհայտ է, որ Ադրբեջանը խնդիրը ուզում է լուծել ռազմական ճանապարհով:Նման ճանապարհով հարցի լուծման դեպքում, մենք ստիպված ենք լինելու պատերազմը տեղափոխել հակառակորդի տարածք եւ այնտեղ պատրադրել կապիտուլիացիա:
Իսկ Արցախի խնդրի վերջնական կարգավորումը, տեսնում եմ մայր Հայաստանին միանալու մեջ, իսկ դրան հասնելը ունի երկու ճանապարհ, որոնք կախված են տվյալ փուլում ներկա աշխարհԱքաղաքական վիճակից, դրանք են`
Արցախը Հայաստանին ներկա կարգավիճակով միավորում եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, որից հետո հանրաքվեի միջոցով միացում մայր Հայաստանին:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА