o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

30 տարի առաջ հռչակվեց Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը

02.12.2019 15:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
30 տարի առաջ հռչակվեց Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը

30 տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը։ Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի միասնականացման գործընթացները։

Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման. ԱԳՆ

1990 թվականի մայիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես Արցախում ձեւավորված 6 ընտրատարածքներում։ Այնուհետեւ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն ամրագրվեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում, որն իր հերթին ՀՀ Սահմանադրության մաս է կազմում։

Վերամիավորման որոշումն ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն, վճռորոշ կերպով նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն։

Հետագայում ԼՂՀ-ի ձեւավորումը որեւէ կերպ չի հակասել վերամիավորման որոշմանը եւ դրա գաղափարախոսությանը, այլ ընդհակառակը ամրապդել է այն։ Վերամիավորման միջազգային ճանաչումը պետք է լինի Արցախյան ազատամարտի ՄԻԱԿ վերջնական նպատակը: Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա երիտասարդ սերնդի դաստիարակության ասպարեզում։

Ցավոք, վերջին շրջանում ՀՀ իշխանության անունից հանդես եկող մարդիկ շահարկում են վերամիավորման գաղափարը ներքաղաքական խնդիրներ լուծելու եւ սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով: 

Ելնելով վերոհիշյալից.

-Անհրաժեշտ ենք համարում, որ ՀՀ եւ ՀՀ-ի անքակտելի մաս հանդիսացող Արցախի կրթական, մշակութային, քաղաքական, դիվանագիտական, բանակցային եւ քարոզչական հարթություններում Վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ, սակայն անթույլատրելի է դրա շահարկումը առանձին խմբերի քաղաքական նպատակների իրականացման համար:

-Առաջարկում ենք ՀՀ եւ Արցախի իշխանություններին դեկտեմբերի 1-ը հռչակել որպես ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ տոն՝ համապատասխան փոփոխություն կատարելով «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։ Այն կխորհրդանշի ՀՀ-ի, նրա անքակտելի մաս հանդիսացող Արցախի, եւ Սփյուռքի միասնությունը:

-Դիմում ենք աշխարհի պետություններին ճանաչել Արցախի  ինքնորոշման եւ Մայր Հայրենիքին վերամիավորման իրավունքը, նշելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել ոչ միայն վերջինիս ԽՍՀՄ-ի անդամակցելու պահին՝ 1922 թվականին, այլ նաեւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին՝ սկսած 1989 թվականի դեկտեմբերի 1-ից։

-Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի` հատկապես Արցախի, շրջափակումը  եւ Արցախի բնակիչների հանդեպ քաղաքական, տնտեսական, հոգեբանական եւ այլ բնույթի բռնությունները, որոնք միջազգայանորեն ճանաչված մարդու իրավունքների զանգվածային խախտումներ են եւ ազգայնամոլության (նացիզմի) դրսեւորում:

-Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ անդամ երկրներին  խստիվ դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախ այցելած մարդկանց սեւ ցուցակ կազմելը եւ հետապնդելը, ինչը դիտում ենք որպես մարդու իրավունքների խախտման եւ խտրականության անմենացայտուն դրսեւորում:

Հայկ Բաբուխանյան` ՍԻՄ նախագահ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА