o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրոպայի Խորհրդի գրասենյակի մոտ կլինի հայտարարություն՝ կոշտ պահանջ. չխառնվել մեր ներքին գործերին. Հայկ Այվազյան

02.12.2019 18:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եվրոպայի Խորհրդի գրասենյակի մոտ կլինի հայտարարություն՝ կոշտ պահանջ. չխառնվել մեր ներքին գործերին. Հայկ Այվազյան

Դեկտեմբերի  սկզբին աշխարհի 10-ից ավելի երկրներում տեղի է ունենալու համաշխարհային ակցիա ՝ ի պաշտպանություն ընտանիքի ինստիտուտի։

Եվրոպայի լիգա․ 1/16 եզրափակիչի մասնակիցները

Մի շարք մտահոգ կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ Հայաստանը ևս միանում է ընտանիքի պաշտպանության համաշխարհային շարժմանը՝ «Հանուն հավատի, հանուն ընտանիքի, հանուն հայրենիքի» կարգախոսով։ Այդ շարժման մասին ավելի մանրամասն մենք զրուցեցինք  Հայաստանում դեկտեմբերի 6-ի հանրահավաք-երթի  նախաձեռնող  «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ:

- Հայկ, ավելի մանրամասն կպատմե՞ք այդ շարժման մասին :

- Այդ ակցիաները տեղի են ունենում տարին մի քանի անգամ, եւ շատ երկրներ մասնակցում են: Հիմնականում դրանք ուղղափառ քրիստոնեական եւ Սկանդինավյան երկրներն են: Այն երկրները, որտեղ այլասերումների քարոզը օրինականացվել է, եւ նրանք  արդեն զգում են դրանց ծանր հետեւանքները: Մեզ մոտ առայժմ  այդ մեխանիզմները ամբողջությամբ ներդրված չեն, սկսել են օրենքների տեսքով ներդնեն: Եվրոպայում դա մի մեծ կոռուպցիոն մեխանիզմ է: Այնտեղ կոռուպցիոն գործարքների են գնում պետական ինստիտուտների հետ: Այդ ավերը տեսնելով՝ եվրոպական երկրները դիմադրում են, դուրս են գալիս ակցիաների:

 Մենք էլ մի շարք կազմակերպությունների օժանդակությամբ դեկտեմբերի 6-ին ժամը 15:00-ին երթ ենք իրականացնելու Հյուսիսային պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետեւ Շահումյանի հրապարակ եւ Եվրոպայի Խորհրդի գրասենյակի մոտ:Նպատակն է՝ դիմակայել Հայաստանի եւ հայ ժողովրդի դիմաց առաջացած սպառնալիքներին եւ դրանք չեզոքացնել: Ընթացքում կհնչեն կարգախոսներ եւ ելույթներ, իսկ Եվրոպայի Խորհրդի գրասենյակի մոտ կլինի հայտարարություն եւ ոչ թե հորդորով, որ նրանք դադարեցնեն այդ գործողությունները, այլ՝ լինելու է կոշտ պահանջ. չխառնվել մեր ներքին գործերին եւ  դադարեցնել արժեհամակարգային ագրեսիան , որ նրանց կողմից իրականացվում է: Եթե նրանք չդադարեցնեն այդ ագրեսիան, ապա մենք էլ կմտածենք արդյոք մեր անդամակցությունը այդ կառույցներին նպատակահարմար է, թե՝ ոչ:

Ակցիային մասնակցելու են ե՛ւ քաղաքական, ե՛ւ հասարակական կազմակերպություններ, լինելու են ուսանողներ,ընտանիքներ, անհատներ: Ենթադրվում է, որ ակցիան պետք է լինի համաժողովրդական:

- Ձեր կարծիքով հայ հասարակության մեջ կա՞ այն գիտակցությունը, որ ոտքի կանգնելու ժամանակն է:

- Ոչ այն չափով, որ կցանկանայինք լիներ: Մարդիկ տեսնում են որոշ դրսեւորումներ եւ բացասաբար  են վերաբերվում: Մենք փորձում ենք ցույց տանք ապագան, թե ինչ կլինի , եթե դիմակայությունը չլինի: Այլասերումների օրինականացման գործընթացը Հայաստանում մտել է  եզրափակիչ փուլ:  Կա օրենքների եւ միջազգային կոնվենցիայի փաթեթ, որը որ արդեն օրակարգում է: Դա ե՛ւ Ստամբուլյան կոնվենցիան է, ե՛ւ ընտանիքում բռնության կանխարգելման օրենքում փոփոխություններն են, որտեղ որ զուգընկեր հասկացությունն է մտցվում, քրեական օրենսգրքի նոր նախագիծ կա, որտեղ նախատեսվում է քրեական պատիժ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության համար եւ այլն:

Օրենքների փաթեթներով փորձում են արդեն շատ արագ Հայաստանի դաշտում ամրագրել այդ ամենը: Հայաստանում կան մոտ տասնյակի հասնող հասարակական կազմակերպություներ, որոնք ունեն  մեծ ֆինանսավորում եվրոպական կառույցներից, աջակցություն Սորոսի եւ այլ հիմնադրամներից, նրանք սպասում են այդ օրենքների ընդունմանը: Ինչից հետո նրանք շատ ագրեսիվ կերպով անցնելու են հարձակման: Այդ կազմակերպություններն ունեն մշակված սեռական դաստիարակության  ծրագրեր դպրոցների համար: Եթե այդ օրենքներն ընդունվեն, նրանք շատ արագ սկսելու են քարոզը:

Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ

- Արդյո՞ք Դուք բացառում եք սեռական դաստիարակությունը դպրոցների բարձր դասարաններում:

- Եվրոպական մոդելի սեռական դաստիարակությունն ուղղված է երեխաների մոտ վաղ տարիքից դեպի սեռական հարաբերությունները անառողջ մոտեցում ձեւավորելու համար, որպեսզի վաղ տարիքից երեխաներն ապրեն սեռական կյանքով: Դա արվում է նրա համար , որ հիմնավորեն, որ պետք է  քրեական օրենսգրքով սահմանվող սեռական համաձայնության տարիքը իջեցնել: Դրան հակառակ պետք է ձեւավորել մեր ավանդական արժեհամակարգին բնորոշ մոտեցում  դեպի սեռական կյանքը: Եւ ամեն տարիք պետք է ունենա իր համապատասխան ինֆորմացիայի քանակը, որը կարելի է երեխային տալ այդ տարիքում:  Փոքր տարիքում սխալ ինֆորմացի տալը, կնշանակի կոտրել այդ երեխայի հոգեբանությունը: Դրա մեջ պետք է մասնակցի նաեւ եկեղեցին, որովհետեւ Աստվածաշունչը տալիս է լավի եւ վատի սահմանը:

- Դուք նշեցիք եկեղեցու դերի մասին: Արդյո՞ք եկեղեցին եւ հոգեւորականությունը միանալու են դեկտեմբերի 6-ի ակցիային:

- Մենք հրավիրելու ենք հոգեւորականների: Ուզում ենք, որ այդ երթը սկսվի աղոթքով, օրհնությամբ, որովհետեւ վերջի վերջո առաջին քրիստոնեական երկիրն ենք: Մեծ հաշվով թե՛ մենք, թե՛ վրացիները կամ այլ եվրոպական ժողովրդներ հիմա նման ենք պաշարված ամրոցի, որի ռեսուրսները ժամանակի հետ պակասելու են, եւ մի օր պարտվելու է: Եւ այստեղ կարեւոր է ընտրված քաղաքական կուրսը: Այսօր մենք պարտիզանական դիմադրության փուլում ենք, կլինի հաղթանակ, երբ անցնենք հակահարձակման:

- Վերջերս Վրաստանում ցույցեր եղան միասեռականության թեմայով ֆիլմի ցուցադրման հետ կապված, որոնց ակտիվ մասնակցում էին նաեւ հոգեւորականները: Մեզ մոտ բողոքի ալիք բարձրացավ տրանսգենդեր Մելինե Դոլուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումների հետ կապված: Ձեր կարծիքով հնարավոր կլինի՞ այդ ֆիլմը ցուցադրել Հայաստանում:

-Միասեռականության քարոզը Հայաստանում արդեն պետական քաղաքականություն է:

Բնականաբար հանրությունը չի ընդունի այդ ֆիլմը , բայց այն  ցուցադրելու փորձ լինելու է:  Ես հույս չունեմ, որ Արայիկ Հարությունյանն այդ հորդորները կլսի եւ կգնա այդ քայլին:

Արայիկ Հարությունանի նմանները միայն մի լեզու են հասկանում. դա  ուժի լեզուն է:  

Բայց եթե նույնիսկ այդ ֆիլմի ցուցադրությունը կասեցվեց, սա հերթական հարձակման կասեցումն է լինելու մեր կողմից:  Եւ պետք է սպասենք մինչեւ մյուս հարձակումը, որն անպայման լինելու է: Այս դեպքում լավագույն պաշտպանությունը՝ հարձակումն է:

Դեկտեմբերի  6-ի ակցիան նաեւ ուժի ցուցադրությունն է լինելու, որպեսզի համապատասխան կառույցները հասկանան, որ այդպես հեշտ  ու հանգիստ իրենց սեւ գործը չեն կարողանալու անեն:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Զարուհի Բաթոյանի հայտարարությունները այն մասին, որ հայոց լեզվում չկա սեռերի հասկացություն, ինչով նա փորձում էր արդարացնել զուգընկեր բառի մուտքը  օրենսդրական դաշտ, եւ մյուսն այն է, որ Սորոսի հիմնադրամը որեւէ վտանգ Հայաստանի համար չի ներկայացնում:

Եվրոպայի լիգա․ Օրվա հանդիպումները

-   Ժամանակին մենք նման մարդկանց տալիս էինք  Հայաստանի վաստակավոր  գենդերի կոչում, ինչը պետք է պատվաբեր լինի  նրանց համար: Նրանց համար կնոջ եւ տղամարդու միջեւ ջնջված սահմանները նորմալ երեւույթ է, նրանք պետք է արդարացնեն իրենց մոտեցումները ինչ-որ լեզվաբանական հարցերով: Զարուհի Բաթոյանը Սորոսի հիմնադրամից  ծնված գործիչ է: Ես նրանց անվանում եմ լիբերալ-ֆաշիստներ, որովհետեւ մի փոքր խումբ փորձում է իրենց աշխարհահայացքը պարտադրել մյուսներին:  Եւ բնականաբար նա պետք  է պաշտպանի այդ կազմակերպության գործունեությունը, որը աշխարհում հայտնի է որպես այլասեռումների , պետական հեղաշրջումների հովանավոր:

Զարուհի Բաթոյանը ծառայում է այլ երկրների պետական շահերին, տվյալ դեպքում՝ Միացյալ Նահանգների, որովհետեւ այն ԱՄՆ ռեզիդենտ կառույց է:

Նա՝  որպես ազդեցության գործակալ, փորձում է այլ պետությունների մոտեցումները պարտադրել մեր ժողովրդին:

Նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու: Մենք պետք է օր առաջ ազատվենք նրանցից եւ պաշտպանենք մեր ազգային հոգեւոր արժեհամակարգը:

 

 

 

Զարուհի Բաբուխանյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА