o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանում գործում է գրադարան-հավաքատեղի ԼԳԲՏ-ների, ֆեմինիստների համար. Hraparak.am

02.12.2019 18:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանում գործում է գրադարան-հավաքատեղի ԼԳԲՏ-ների, ֆեմինիստների համար. Hraparak.am

Մեկ տարի է , ինչ Երեւանում գործում է «Ֆեմգրադարան» անունը կրող գրադարան-սրճարանը։ Շատերը հավանաբար չգիտեն այս սրճարանի մասին, բացի ֆեմինիստներից եւ նրանց նեղ շրջանակից։ Ասում են՝ այս գրադարանի այցելուները հիմնականում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ու ֆեմինիստներն են։ 

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում

Մեզ նաեւ պատմեցին, որ այստեղ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող, պահպանողական, ոչ լիբերալ հայացքներ ունեցող անձանց մուտքը չի թույլատրվում։ Դեռ մայիսին նույն գրադարանի ֆեյսբուքյան էջում գտանք այսպիսի մի ձեւակերպում,  ինչը բավականին արտասովոր է լիբերալ պատկերացումներ ունեցող այս գրադարանի թիմի դեպքում․ «Սիրելի ընկերներ, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ՖեմԳրադարան մուտք կարող են գործել միայն իրենց կին նույնականացնող մարդիկ»։ 

Ինչո՞ւ մյուսները չեն կարող մտնել այս գրադարան, փորձեցինք ճշտել դրա հիմնադիր Աննա Նիկողոսյանից, սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց՝ նախ ասելով, թե դա այդպես չէ, ապա խնդրեց ասել, թե ով է մեզ փոխանցել նման տեղեկատվություն, ապա ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանում։ 

Նշենք, որ անցած տարի, երբ գրադարանը բացվում էր, հայտարարություն է տարածվել, թե այն նոր ձևավորվող տարածք է, որը նպատակ ունի ստեղծելու ապահով տարածք ֆեմինիստական ինքնակազմակերպման, (ինքնա)կրթության և դիմադրության համար: «Այն պայքար է մղում հայրիշխանության, հետերոնորմատիվության, կապիտալիզմի ու միլիտարիզմի դեմ և նպատակ ունի ստեղծելու ֆեմինիստական գիտելիք, զարգացնելու այլընտրանքային ֆեմինիստական և քվիր ակտիվիզմն ու արվեստը, որ կգործեն զանգվածային լիբերալ շրջանակներից անդին»: 

Լուսանկարները՝ «Ֆեմգրադարանի» ֆեյսբուքյան էջից։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА