ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեկտեմբերի 2-ը Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրն է

02.12.2019 10:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 2-ը Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրն է

Ամեն տարի Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրը (International Day for the Abolition of Slavery) նշվում է դեկտեմբերի 2-ին, երբ ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է մարդկանց թրաֆիքինգի եւ կավատության դեմ պայքարի կոնվենցիան (02․12․1949թ․ )՝ տեղեկացնում է Calend.ru-ն։

Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում մանդատս

Ստրկության դեմ պայքարն աշխարհում տարվում է դրա ծագման օրից։ Սակայն համաշխարհային պատմության մեջ կան ամոթալի էջեր, երբ ստրկությունը ոչ միայն ծաղկում, այլեւ խրախուսվում էր։ Եվ նույնիսկ ներկայում, մեր ժամանակակից դարաշրջանում, չնայած որ ստրկությունը արգելված է ամբողջ աշխարհում, այն դեռեւս գոյություն ունի, եւ դրա հիմքում, ինչպես հազար տարի առաջ, մարդու հանդեպ մարդու խտրականությունն է։

Պարտադրված աշխատանքը, սեռական շահագործումը, ռազմական գերությունը, ընտանեկան ստրկությունը, ստպողաբար ամուսնությունը, հարսնացուների վաճառքը, այրիների ժառանգաբար փոխանցումը, երեխաների ներգրավումը եւ օգտագործումը ռազմական հակամարտություններում, մարդկանց առեւտուրը եւ այլն ժամանակակից ստրկության ձեւեր են, որոնց արմատախիլ անելը այս Օրվա գլխավոր նպատակն է։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում հաշվվում է ժամանակակից ստրկության ենթարկված մոտ 40 միլիոն մարդ։ Աշխարհում հազար մարդուց հինգը ժամանակակից ստրկավաճառների զոհ է: Չորս զոհերից մեկը երեխա է: Բացի այդ, աշխարհում տասը երեխաներից մեկը ստիպված է աշխատել, ինչն ընդհանուր առմամբ կազմում է 150 միլիոն երեխա: Կանայքն ու աղջիկները կազմում են սեքս-ոլորտում ներգրավված բոլոր զոհերի 99 տոկոսը, ինչպես նաեւ 58 տոկոսը ստվերային տնտեսության այլ ոլորտներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА