o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամենաշատն ո՞ւմ իշխանության օրոք եւ ինչքանով է բարձրացել ամսական միջին աշխատավարձը

02.12.2019 00:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ամենաշատն ո՞ւմ իշխանության օրոք եւ ինչքանով է բարձրացել ամսական միջին աշխատավարձը

«Օրերս գրել էի, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի համոզմամբ ստերի տեսակներից մեկն էլ վիճակագրական կեղծ տվյալներն են: Նաեւ գրել էի, որ հեղափոխությունների բացասական հետեւանքներից է բոլոր երեւույթների քաղաքականացումը: Իհարկե, հեղափոխություններն ունենում են բացասական նաեւ այլ հետեւանքներ, որոնցից մեկն էլ առաջնորդի կողմից ներկայացված ամեն ինչ, այդ թվում տարբեր ոլորտներում հեղափոխության արդյունքում արձանագրված առաջընթացի կապակցությամբ վիճակագրական թվերը հալած յուղի տեղ ընդունելն է», - այս մասին նշում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «ՀՀ վարչապետը հաճախ է գլուխ գովում՝ կապված վերջին մեկ տարվա ընթացքում միջին աշխատավարձի բարձրացման հետ: Նիկոլ Փաշինյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Հայաստանում ամսական միջին աշխատավարձն աճել է 5,9 տոկոսով, հավելելով, որ «սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ»: Ցավոք սրտի, «թավշյա հեղափոխության» արդյունքում հանրության պատմական հիշողության խաթարումը թույլ չի տալիս հիշելու, թե վերջին 19 տարվա ընթացքում՝ սկսած 2000 թվականից, ամենաշատը ո՞ւմ իշխանության ժամանակաշրջանում եւ ի՞նչ տոկոսներով է բարձրացել իր ամսական միջին աշխատավարձը: Փորձենք վերականգնել խաթարված հիշողությունըՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքում՝ ՀՀ վարչապետի ներկայացրած ցուցանիշից ներքեւ տեղադրված են 2000-ից 2018 թվականների ընթացքում ամսական միջին աշխատավարձերի բարձրացման տոկոսները (armstat.am/am/?nid=12&id=08001):

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

Համաձայն ներկայացված ցուցակի, Հայաստանում միջին ամսական աշխատավարձի ռեկորդային բարձրացում գրանցվել է 2003 թվականին, երբ միջին աշխատավարձը 2002 թվականի համեմատությամբ բարձրացել է 27,3 տոկոս: 2000-ից 2002 թվականներին Հայաստանում ամսական միջին աշխատավարձը բարձրացել է համապատասխանաբար 12,6%, 7,8% և 11,6%: 2004 թվականին նույնպես նախորդ տարվա համեմատությամբ աշխատավարձի խոշոր բարձրացում է տեղի ունեցել որը կազմել է 24,9 տոկոս: Այլ խոսքով՝ միայն երկու տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է ամսական միջին աշխատավարձը 27324 դրամից 2004 թվականին հասնելով 43445 դրամի: 2005-ից 2007 թվականների ընթացքում Հայաստանում ամսական միջին աշխատավարձը տարեկան բարձրացել է 19,8-ից 19,2 տոկոս: 2000 թվականին 22706 դրամ աշխատավարձ ստացող անձը 2007 թվականի ավարտին արդեն ստանում էր 74227 դրամ, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության 7 տարիների ընթացքում Հայաստանում ամսական միջին աշխատավարձը բարձրացել է ավելի քան 220 անգամ: Ամսական միջին աշխատավարձի բարձրացումն ավելի դանդաղ տեմպերով շարունակվել է նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ տատանվելով տարեկան 9,9 եւ 1,9 տոկոսների միջեւ»:

Ռոբերտ Քոչարյանն հիվանդանոցում է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА