КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 13. 12. 2019 : :
Արդեն տեւական ժամանակ է, ինչ ուսանողությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հրաժարականը: Այս պահանջին են միացել նաեւ մի շարք հասարակական նախաձեռնություններ եւ քաղաքական ուժեր Հայաստանում եւ Սփյուռքում: Պատճառները բազմաթիվ են՝ սկսած «Բարձրագույն կրթության մասին» օրենքում խնդրահարույց փոփոխությունների նախագծից մինչեւ սեռափոխվածի մասին ֆիլմի եւ վիճահարույց «ներկայացման» ֆինանսավորում: Սակայն, նախարարն անդրդվելի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ չի կիսում ցուցարների պահանջը:
Ի վերջո, կա՞ հանրային լայն շրջանակների կողմից պահանջ, որպեսզի Ա. Հարությունյանը հրաժարական տա, Iravunk.com-ը փորձում է պարզել դեռեւս մեկ շաբաթ առաջ մեկնարկած սոցհարցման միջոցով՝ առաջարկելով 5 տարբեր պատասխան, որից հարցման մասնակիցներն ընտրել են իրենց դիրքորոշմանն ամենահամապատասխանողը:
Այսպիսիով՝ սոցհարցմանն արդեն իսկ մասնակցել է 607 մարդ, որոնցից 9,88 %-ը գտնում է, որ՝ այո, Ա. Հարությունյանը պետք է հրաժարական տա, 22,73 %-ը տվել է բացասական պատասխան՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարը չպետք է հրաժարական տա: 2,97 %-ն ասում է. «Թողեք, թող աշխատի»: 1,15 %-ի համար միեւնույն է: Իսկ 63,26 %-ը պահանջում է, որ Ա. Հարությունյանը հեռանա՝ Նիկոլ Փաշինյանի հետ միասին:
Նշենք, որ սոցհարցումը շարունակվում է եւ հենց դուք կարող եք փոխել ներկա պատկերը՝ ընտրելով Ձեզ համար ընդունելի տարբերակը, ինչի համար պետք է անցնել ստորեւ նշված հղումով՝
https://iravunk.com/#poll_block
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ