o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձմեռվա համար վեց ամենաօգտակար սննդատեսակները

01.12.2019 22:55 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ձմեռվա համար վեց ամենաօգտակար սննդատեսակները

Ցուրտը, վիտամինների եւ արեւի լույսի պակասը մեր օրգանիզմը խոցելի են դարձնում հիվանդությունների համար։ Իմունիտետն ամրացնելու եւ տրամադրությունը բարձրացնելու համար պետք է ճիշտ սնվել։ 

1. Ձուկ եւ կաթ

ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար քաղաքացին այլևս չի վճարի

«Արեւային»՝ D վիտամինի պակասը լրացնելու համար  ավելի հաճախ կերեք յուղոտ ձուկ (օրինակ՝ սաղմոն, թյունաձուկ, սարդիններ) եւ կաթնամթերք։ Բացի այդ, ձուկն օգտակար օմեգա-3 թթուներ է պարունակում, որոնք նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը եւ բարելավում են ուղեղի աշխատանքը։ Իսկ կաթն ու կաթնաթթվային մթերքը բարելավում են աղիքների ախատանքը եւ պարունակում են կալցիում, որն ամրացնում է ոսկրերը, ատամները, մազերն ու եղունգները։  

2. Գազար եւ ձու

Այս մթերքում պարունակվող բետա-կարոտինն ակտիվ մասնակցություն է ունենում նյութափոխանակության գործընթացներում, որոնք տեղի են ունենում աչքի ցանցաթաղանթում։  Այս նյութից բավարար քանակով ստանալն անհրաժեշտ է լավ գունընկալման  եւ խավար պայմաններում տեսնելու համար։ Բացի այդ, բետա-կարոտինը բարձրացնում է վարակներին օրգանիզմի դիմադրողականությունը, պահպանում է մաշկի առողջությունը, պաշտպանում է ազատ ռադիկալներից, ամրապնդում է վերարտադրողական  գործառույթը։ 

3. Կարտոֆիլ

Այն շատ կալիում է պարունակում, որը կարեւոր է սրտի ռիթմի կարգավորման համար, կարեւոր է նաեւ ուղեղի աշխատանքի համար, ինչպես նաեւ նպաստում է ուղեղին թթվածին մատակարարելուն։  Բացի այդ, կալիումն օգնում է տարբեր ալերգիկ ռեակցիաների դեպքում։ Կարտոֆիլը հարուստ է նաեւ  С վիտամինով եւ իդեալականորեն հավասարակշռված է ամինաթթուների իր կազմով։ Դրա օգտակար հատկություններն ավելի լավ են դրսեւորվում խաշելու եւ ջեռոցում եփելու  ժամանակ։ 

4. Աղցաններ

Եղերդակը, դաշտային հազարը շատ միկրոտարրեր, միներալ աղեր,  դաբաղման նյութեր, С եւ Е վիտամիններ են պարունակում։ Նատրիումի եւ կալիումի աղերի օպտիմալ համամասնության շնորհիվ դրանք բարենպաստ ազդեցություն ունեն լյարդի, երիկամների, նյարդային եւ սիրտ-անոթային համակարգերի վրա։  Հազարի տերեւները շատ բջջանյութ եւ քիչ կալորիաներ են պարունակում։Դրանք բարելավում են աղիքների աշխատանքը եւ օգնում են նվազեցնել քաշը։ 

5. Ցիտրուսային մրգեր, նուռ

Վիտամին С-ն օրգանիզմի պաշտպանական ուժերի գլխավոր օգնականն է։ Ձմռանը, ցրտի եւ գրիպի շրջանում հատկապես կարեւոր է ուտել այնպիսի մրգեր, որոնք С վիտամին են պարունակում։  Ցիտրուսայիններից բացի, այդ վիտամինը մեծ քանակությամբ առկա է նռան,  թթու կաղամբի, քաղցր բուլղարական պղպեղի, չիչխանի մեջ։    

6. Թուզ եւ ընկույզ

Ապացուցված է, որ որոշ սննդատեսակներ կարող են բարձրացնել տրամադրությունը։  Բնական հակադեպրեսանտների մեջ առաջատարը բանաններն են, շոկոլադը, ընկույզը եւ թուզը։ Դրանք նպաստում են հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի արտադրությանը, ինչպես նաեւ  В եւ Е խմբերի վիտամիններ ու հակադեպրեսանտներ (օրինակ՝ ֆոլիաթթուն, սելենը եւ տրիպտոֆանը) են պարունակում։

 

Աղբյուրը՝ Liza.ua

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА