o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիգերիայում ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. կա զոհ և վիրավորներ

01.12.2019 14:29 ՍՊՈՐՏ
Նիգերիայում ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. կա զոհ և վիրավորներ

Նվազագույնը 6 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել` Նիգերիայում ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա զինված հարձակման հետևանքով: Չարագործների թիրախ է դարձել Նիգերիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Իֆեանի Ուբա» ֆուտբոլային թիմը: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը` վկայակոչելով տեղի աղբյուրներին:

Այս շաբաթ կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Նշվում է, որ թիմն ուղևորվում էր «Ջիգավ Գոլդեն Սթարս» թիմի հետ արտագնա հանդիպմանը` ներքին առաջնության շրջանակներում: Չարագործները կրակել են ավտոբուսի վրա, փամփուշտներից մեկը կոտրել է ավտոբուսի դիմապակին: Ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, մարզչական շտաբի անդամները և ֆուտբոլիստներից մի քանիսը ծանր վիրավորնել են: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Առաջին անգամը չէ, որ նիգերիական ակումբները ենթարկվում են զինված հարձակման: Նախորդ հարձակումը տեղի է ունեցել նույն վայրում, երբ «Կանո Պիլարս» ակումբի ֆուտբոլիստներից 5-ն ստացել էին հրազենային վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА