o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՆԱՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է

30.11.2019 21:00 ՍՊՈՐՏ
ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՆԱՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի ՀՖՖ նախագահ եւ գործադիր կոմիտեի նոր կազմ: Այս իրողությունն ուրախացրել է եւ ֆուտբոլասեր հանրությանը եւ ՀՀ առաջնությունում հանդես եկող ակումբներին:

Ամբողջ ֆուտբոլային աշխարհի մարդիկ են վրդովված, ո՞նց կարելի գողանալ սերունդներին թողած հիշողությունը. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան

ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթացին իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի առաջնության ներկայացուցիչներ «Փյունիկ», «Արարատ» եւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբները: Նրանք հայտարարությամբ են հանդես եկել` նշելով. «Համոզված ենք, որ մինչ ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությունը, խիստ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում ՀՖՖ կանոնադրության պահանջներին, փաստացի չեն ծավալում ֆուտբոլային գործունեություն եւ ի հայտ են գալիս միայն հերթական ընտրությունների ժամանակ, դուրս բերվեն ՀՖՖ անդամների կազմից եւ հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին: Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական եւ բարոյական իրավունք չունեն որեւէ մասնակցություն ունենալու հայկական ֆուտբոլին վերաբերող կարեւորագույն որոշումների կայացման հարցումՀետեւաբար, խիստ անհրաժեշտ է նախեւառաջ ապահովել ՀՖՖ անդամների ցուցակի կազմի առողջացումը, այնուհետեւ միայն կազմակերպել ՀՖՖ նախագահի եւ գործկոմի ընտրություններ: Միայն այդ գործընթացը կապահովի լեգիտիմ, թափանցիկ եւ ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ»: Այսպիսով, ՀՖՖ ղեկավար կազմի ընտրություններին մնացել են հաշված օրեր, սակայն ՀՖՖ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուները դեռ այնքան էլ շատ չեն: Այսպես, Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը հայտնել է, որ կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում: Հովհաննիսյանը նշել է, որ ինքն անհանգստացած է հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակով, եւ եթե ժողովուրդը ցանկանա, ինքը կլինի ՀՖՖ նախագահ: Նկատենք, որ հայկական ֆուտբոլի լեգենդ Խ.Հովհաննիսյանի թեկնածությունը քննարկվում էր շատ ավելի վաղ, դեռ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո: Բայց այդ ժամանակ իշխանության մաս կազմող Արթուր Վանեցյանը ստացավ այդ պաշտոնը՝ հայկական ֆուտբոլի կոռուպցիոն սխեմաները բացահայտելու խոստումներով: Թե ինչքանով կատարվեց, եւ արդյունքում՝ ինչի դա հասցրեց հայկական ֆուտբոլը, տեսանք բոլորսԻնչ վերաբերում է Հովհաննիսյանի թեկնածությանը, ինչպես նախորդ, այս անգամ եւս կարծիքները տարբեր են: Մի մասը կարծում է, որ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը հենց այն թեկնածուն է, ով կարող է ծնկած վիճակից ոտքի կանգնեցել մարզաձեւը: Մյուս մասը մեծ հույսեր չի կապում երբեմնի լեգենդար ֆուտբոլիստի հետ` թեեւ այլընտրանքային համարժեք թեկնածու առաջ չքաշելով: Արդյունքում, ամենայն հավանականությամբ, Խորեն Հովհաննիսյանը կզբաղեցնի ՀՖՖ նախագահի պաշտոնը: Բայց կկարողանա՞ գլուխ հանել ոչ այնքան հեշտ կառույցի ղեկավարումից եւ այսքան նահանջ ապրած հայկական ֆուտբոլը վերականգնման էլ ավելի ծանր գործից, ցույց կտա ժամանակը: Հաշվի առնելով, որ Հովհաննիսյանը, ինչ խոսք, մեծ վաստակ ունի, նաեւ խորքից է ծանոթ ֆուտբոլային խնդիրներին: Բայց մեծ ֆուտբոլիստի հետ մեկտեղ, նաեւ մեծ վարչարար նա իրեն դեռ չի դրսեւորելԿա նաեւ եւս մեկ հնարավոր թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը, ով ՀՖՖ փոխնախագահն է, գլխավոր քարտուղարը: Սակայն Մելիքբեկյանը դեռ հստակ որոշում չունի՝ առաջադրվելու հետ կապված: Ընդ որում, պետք է հաշվի առնի, որ նրա թեկնածությունը դժվար թե միանշանակ ընդունվի ֆուտբոլասեր հանրության կողմից, քանի որ այն ժամանակահատվածում, երբ Մելիքբեկյանը զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, նրանից  դժգոհությունների պակաս չի եղել: Գումարած դրան, Խ.Հովհաննիսյանի հետ մրցակցությունում նա, մեղմ ասած, ֆավորիտ չի կարող լինել: Այսինքն, Մելիքբեկյանը երեւի բավարարվի իր պաշտոնին մնալու փորձերով՝ չառաջադրվելու եւ Խ.Հովհաննիսյանին աջակցելու դիմաց: Ու հաշվի առնելով ՀՖՖ-ում նրա աշխատանքային փորձը` սա տրամաբանական տարբերակ կլիներ:

France Football-ը ներկայացրել է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց անվանացուցակը

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА