o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.11.2019 18:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Աչքներս լույս` «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ առաջարկում է ընդունել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք: Այն կկարգավորի մինչեւ 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները: Նախատեսվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ, կծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով եւ այդ մեկ ամսվա ընթացքում կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում եւ կպարտավորվի ներկայանալ զորահավաքներին: Այդպիսի օրենսդրական նախաձեռնությունը ոչ միայն զարմանալի է, այլեւ` խիստ դատապարտելի: Դե արի ու մի ասա` դուք լրիվ ձե՞ռ եք առնում: Այդպիսի հակապետական նախագիծ, ըստ էության, կարող էր ծնվել միմիայն բանակից փախած դեզերտիրների ուղեղում: Լավ, մեջներդ տղա չկա՞, որ ասի` ամոթ է, այդպիսի բան չի կարելի ոչ միայն Ազգային ժողով բերել, այլեւ` քննարկել:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հարազատ ԱԱԾ-ն քաղաքացիներին ուրախացրեց հաղորդագրությամբ, որ Մաուգլի մականունով խոշոր հանցագործ է բռնել: Իհարկե, բոլորս հիշեցինք համանուն ֆիլմի հերոսներին, բայց անսպասելիորեն լույս աշխարհ եկավ ոչ այնքան գեղեցիկ պատմություն, որին մասնակից է ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյային կապակցված անձ: Հիշեցնենք` ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ բոլորին զարմանալիորեն փորձում էր համոզել, որ չգիտի, թե ով է քաղաքապետարանին նվիրել շուրջ 2 մլն դոլարի աղբատար «Կամազներ»: Եվ ահա այդ զարմանալի «կամաԶուտրան» իր մանրամասներով լույս աշխարհ հանեց քաղաքապետարանի մամլո խոսնակ, ավելի ճիշտ` մամլո «խնչակ» Հակոբ Կարապետյանը` հրապարակելով նվիրատուների ցանկը: Եվ պարզվեց, որ խոշորագույն նվիրատուն` «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի եւ 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր: «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է, հիմնադրվել է 2019թ-ի հունվարի 11-ին: Ու այդ ընկերության հենց խոշորագույն բաժնետիրոջ ամուսինն է բարձրաստիճան ԱԱԾ-ական, իսկ ընկերությանը այդ նվիրատվության դիմաց շինթույլտվություն է տրվել: Ահա եւ թավշյա կոռուպցիայի դեմքը: Բայց թեեւ Մարությանը հերքում էր Լֆիկ Սամոյի կապն այդ «Կամազների» հետ, այնուամենայնիվ, զարմանալիորեն պարզվեց, որ այդքան էլ այդպես չէ: Երեք հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատար քաղաքապետարանը ստացել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու` Հրաչյա Շարոյանի «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունից:

ԶԱՐՄԱՆՔ

Մեր հարկատուի գրպանից նկարահանվում է ԼԳԲՏ քարոզող ֆիլմ, իսկ Հ1-ի եթերում տարվում Ստամբուլյան կոնվենցիայի բացահայտ եւ լպիրշ քարոզ: Եվ գումարած դրան` միլիոններ են վճարվում գոմիկանոցի վերածված ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ մասնակցելու համար: Բայց ահա, մեզ դրականորեն զարմացրեցին հունգարացիք: Հունգարիան որոշել է չմասնակցել Եվրատեսիլ երաժշտական մրցույթին` համասեռամոլության լայնածավալ քարոզչությանը հակազդելու համար: Հունգարիայի Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հեռարձակման կազմակերպության անանուն զրուցակիցը հաստատել է, որ մրցույթին մասնակցության մերժումը կապված է ԼԳԲՏ համայնքին աջակցության հետ: Դե ինչ, տարոսը մեզ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА