o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է ազգային արժույթը տպվում արտասահամանում

29.11.2019 23:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու է ազգային արժույթը տպվում արտասահամանում

Նովոսիբիրսկում «Իրավունքի» հետ զրույցում ուշագրավ հարց բարձրացրեց հայ համայնքի ներկայացուցիչ ՏԱՐՈՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, թե ինչու լրագրողական դաշտում չի խոսվում այն մասին, որ մեր ազգային արժույթը` հայկական դրամը, տպվում է արտասահմանում:

Նիկոլ Փաշինյանի դստեր նկարները Փարիզից

– Չէ՞ որ սա էլ աշխատանքային տեղեր կստեղծեր, ինչո՞ւ մեզ մոտ չեն տպում: Ինչո՞ւ մենք կարող ենք ինքնաթիռ գնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, բայց չենք կարող դրամ տպող սարք գնել, որ մեր փողերը տպվեն մեզ մոտ: Մի՞թե մի փող տպելու գործիք չարժե գնել, բայց արժե ինքնաթիռ գնել: Պետք է կարողանանք պահպանել մեր ինքնիշխանությունը եւ հասնենք նրան, որ Ռուսաստանի հետ առեւտուրը կատարվի ազգային արժույթով: Մենք պետք է ստեղծենք ընդհանուր բանկ` ավելի մեծ համագործակցության հնարավորություններով, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի: Եթե նույնիսկ աշխատում ենք Եվրոպայի հետ, ապա էլի պետք է այն լինի ազգային արժույթով: Ասում են` մենք դեմոկրատ երկրներ ենք, դե ուրեմն` եկեք հավասար իրավունքներ ունենանք: Պետք է ոչ թե խոսենք դեմոկրատիայի մասին, այլ լինենք իսկապես ժողովրդավար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նովոսիբիրսկ-Երեւան

Հ.Գ.- Տ. Առաքելյանի հետ հարցազրույցը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА