o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

29.11.2019 21:41 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

Ե՛ւ ազատ ու հպարտ, ե՛ւ սովորական քաղաքացիները մնացել են զարմացած, թե ինչու Նիկոլի մոտ «իդեա-ֆիքս» է դարձել հին ավտոմեքենաների ժանգոտած «կուզովները» ոչնչացնելը, այն էլ այն աստիճանի, որ անձամբ է ստանձնել մետաղաջարդոնի ընդունման կետի մենեջերի գործառույթը: Լավ, վարչապետի աթոռը զբաղեցրած անձը էլ բանուգործ չունի՞:

Նիկոլի վեց վախերը

 

ԱՄԵՆՔԻՆ ԻՐԵՆԸ

Ի դեպ, Նիկոլը միակ բռնապետը չէ, ով ունի ինչ-որ մոլուցքային գաղափար: Թե ինչու նա կենտրոնացել է հենց ժանգոտ «կուզովների» վրա եւ մոլեռանդորեն պայքարում է դրանց դեմ, թերեւս լավ նյութ է մեր բուհերի հոգեբանական ֆակուլտետների ուսանողների դիպլոմային աշխատանքների համար: Իսկ մենք հիշատակենք աշխարհի` բնակչությամբ խոշորագույն Չինաստանի դառը փորձը: Տասնամյակներ առաջ կոմունիստական բռնապետ Մաո Ցզե Դունը մոլեռանդորեն պայքար ծավալեց ճնճղուկների դեմ: Նրա կարծիքով` հենց ճնճղուկների պատճառով պակասում էր հացահատիկային կուլտուրաների բերքը, քանզի այդ թռչունները կտցահարելով ուտում էին հացահատիկը: Եվ ամբողջ Չինաստանը մեծն առաջնորդի հրամանով  սպառազինվեց պարսատիկներով եւ ճնճղուկների «քոքը կտրեց»: Արդյունքում դա ավարտվեց բերքի լիակատար փչացումով եւ սովով, քանզի անչափ բազմացել էին իրենց բնական թշնամուց` ճնճղուկներից ձերբազատված վնասատու միջատները: Ժանգոտ «կուզովներ» հավաքելու հետեւանքով սով չի սկսվի, բայց բացառված չէ «թավիշի դոզայի» տակ մնացած որոշ քաղաքացիների ուղեղների վերջնական ժանգոտումը: Իսկ իրենց «վոժդի» մոտ ժանգոտել է ամեն ինչ, եւ արդյունքում ունենք զրո խելամիտ լուծումներ բոլոր բնագավառներում: Իսկ կառավարության որոշ անդամներ միանգամայն գիտակցորեն իրականացնում են պետականաքանդ ծրագրեր: Քանզի նրանց կերակրիչ հայրիկ Սորոսը եւ այլ անդրազգային կառույցներ այդպես են կարգադրել: Արդյունքում ունենք խոստացված ներդրումների կատարյալ բացակայություն: Նիկոլն էլ, ով որեւէ երկիր մեկնելիս հանդիպում է տեղի հայ գործարարներին, հաջողացնում է միայն մեկ բան` նրանց խրտնացնել: Երբ Նիկոլը տակավին երիտասարդ լրագրող էր, նա մշտապես ծաղրում էր Ռոբերտ Քոչարյանի մկրատը, որով ՀՀ երկրորդ նախագահը կտրում էր այս կամ այն նորաբաց կառույցի, գործարանի, հիմնարկի կարմիր ժապավենը: Այսօր Նիկոլը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, կարմիր ժապավեն կտրելու տեղ պարզապես չունի: Այսօր արտաքին քաղաքականությունում իդիոտիզմի (եթե ոչ դավաճանության) հասնող քայլերի պատճառով տագնապած ենք Արցախի համար: Այսօր հետեւողականորեն արվում են քայլեր, որոնք թուլացնում են մեր բանակը, մոլեգին պայքար է մղվում ընդդեմ «Ազգ-բանակ» հայեցակարգի եւ ընդհանրապես հայրենասիրության, հալածյալ են դարձել հայոց պատմությունը, հայոց լեզուն, վտանգի տակ է դրված կրոնական մեծամասնության` Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների խղճի ազատությունը: Եվ այսօր տարածվում եւ քարոզվում է ամենայն պղծությունը, փորձ է արվում քայքայել ավանդական ընտանիքի ինստիտուտը, երկիրն էլ ողողել այլազգի ներգաղթյալներով: Նիկոլին տրված չէ կառուցել եւ պաշտպանել, Նիկոլին տրված չէ արարելը, նրանը եւ նրա քայլո իշխանությանը քանդելն է: Բայց եթե վաղը օրհասական վիճակ ստեղծվի, պատասխան պահանջելու են ոչ թե Նիկոլից, ում հոգեկան առողջությունը, մեղմ ասած, կասկածի տակ է, այլ` ռազմիկի հատկություններով օժտված գործիչներից: Իսկ ռազմիկ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, պետության հիմնահարցերին պատասխանատու ձեւով են մոտենում անկախ նրանից` իշխանություն են, թե` ընդդիմություն, ազատության մեջ են, թե` ճաղերի հետեւում: Եվ հենց նրանց է տրված քայլոներին քշելուց հետո վերականգնելու այն, ինչը «իջեւանցի փրկիչը» ավերել է այս մեկուկես տարվա ընթացքում: Բարեբախտաբար, հանրությունը գնալով ավելի ու ավելի է հիասթափվում պոպուլիզմից եւ ձեւավորվում է ողջամիտ քաղաքականության պահանջարկ:

«Ալիևին շնորհավորել են միայն «իսկական» ընկերները»

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

«Իմքայլական» Լուլուն, որին, իր իսկ խոստովանությամբ, հայոց լեզվի ուսուցչուհին ժամանակին որակել էր «մարտնչող ապուշ», հաջողացրել է մատնել նիկոլական վարչախմբի գլխավոր գաղտնիքը, այն է` որ իշխող կուսակցությունը կառավարության հենարանը չէ: Դե, եթե հետեւենք թե վերջին երկու-երեք տարվա ընթացքում Լուլուն քանի անգամ է փոխել իր «սրտի առաջնորդին», ապա պարզ է, որ նա նաեւ դրանով խոստովանեց, որ հանուն Նիկոլի վայր չի դնի պատգամավորական մանդատը: Եվ Լուլուն այդ հարցում, ինչպես երգվում է քայլոների երգում` «Մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ», ամբողջ խմբակցությունն է այդպիսինԻսկ դա կանխելու հուսահատ փորձերը բավականին պրիմիտիվ են` ռեպրեսիաները: Արդեն հայտնի է դարձել` արտահոսքի շնորհիվ, որ իրավապահներին հանձնարարություն է տրված Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող ակտիվիստների վրա քրեական գործեր հարուցելու առիթներ փնտրել: Իսկ Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն էլ հանրությանը տեղեկացրեց «Վատիկանի պադվալներում» Նիկոլի կողմից «կոռուպցիոներներ» փնտրելու մասին` հայտնելով, որ գործնականում ինչքան մարդ կա իրեն բարեւ տված` հետեւներից գալիս են իրավապահները, խուզարկություններ կատարում, կանչում հարցաքննությունների եւ այլն: Բայց արդյո՞ք ռեպրեսիայի փորձերը ի զորու են կանխել Նիկոլի անկումը: Եվ այսօր ռեալ քաղաքական դիսկուրսը ոչ թե այն է, թե արդյոք բավականին արագ կտապալվի Նիկոլի իշխանությունը, այլ այն, որ ով է ի վերջո վերցնելու իշխանությունը, եւ ով ինչ ռեսուրսներ ունի:

ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԷՐ ՄԵԶ ՊԱԿԱՍ

 

ԿԱ՛Մ ՔՈՉԱՐՅԱՆ, ԿԱ՛Մ ՍԱՐԳՍՅԱՆ

Իրականում երկրում կան ընդամենը երկու ուժ, որոնք ռեալ առաջնորդության  կարող են գնալ: Դա Ռոբերտ Քոչարյանի ճամբարն է, եւ մյուս կողմից` Սերժ Սարգսյանի շուրջ համախմբված ազգային պահպանողական ուժերը` ի դեմս ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ին ավանդաբար դաշնակցող կուսակցությունների: Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը իր դարն ապրել է, քիրվայական-պարտվողական գաղափարախոսության իրական կողմնակիցների քանակը երեւաց 2017-ի ընտրություններին` երկու տոկոսի չհասնող իր ցուցանիշով, այդ նույն ճամբարին պատկանող նիկոլականների դիմակն էլ պատռված է, եւ պոպուլիզմով իրենք այլեւս ի վիճակի չեն քողարկել թրքասեր պարտվողականությունը: Ինչ վերաբերում է նորաստեղծ կուսակցություններին, ապա դրանք  դեռ պետք է կայանան, ճանաչելի դառնան, քաղաքացուն դեռ տարիներ են պետք նորաստեղծներին ճանաչելու համար: Բայց դրանց մի մասը ընտրել է «սուպեր պոպուլիզմի» ուղին` փորձելով հեշտ միավորներ փախցնել` Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին սեւացնելով: Մենք արդեն առիթ ունեցել էինք անդրադառնալ Ավետիք Չալաբյանի «Ազգային օրակարգ» կուսակցությանը, որը վերջերս ընտրել է Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին ցեխոտելու ուղին, եւ որի մասին կարելի է ասել, որ ռեալ քաղաքական օրակարգ չունի եւ բավականին հեռու է ազգային շահի կատեգորիայից: Եվ դա միակը չէ, մյուսները պարզապես ավելի քիչ են հայտնի: Սակայն դա էլ դժվար թե իրենց նվիրի ակնկալված հեշտ վարկանիշը:

ԷՐԴՈՂԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՄԻԱՅՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА