o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք օրենք չունենք զեղչերի մասին. Բաբկեն Պիպոյան

29.11.2019 19:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Մենք օրենք չունենք զեղչերի մասին. Բաբկեն Պիպոյան

Այսօր «Սեւ ուրբաթ» է։ Այս տոնը նշվում է ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի հաջորդ օրը։ Սովորաբար այն լինում է նոյեմբերի վերջին ուրբաթ օրը։ Դրանից սկսվում է ավանդական ամանորի զեղչերի տոնավաճառը: Այդ օրը խանութները բացվում են շատ շուտ, առավոտյան մոտ 5-ին, իսկ որոշ մեծ առևտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին, հաճախորդներին առաջարկվում են մեծ զեղչեր: Առաջին գնորդները ստանում են 50-80 % զեղչ։ Շուրջ 102 մլն ամերիկացի ամեն տարի մասնակցում է այս տոնին՝ ծախսելով միջինը 300 դոլար։ «Սև ուրբաթ» կազմակերպելու ավանդույթը հաստատվել է դեռևս 19-րդ դարում: Իսկ «Սև ուրբաթ» տերմինը հայտնվել է միայն 1966 թվականին՝ Ֆիլադելֆիայում։ Օրն այդպես են անվանել վարորդները՝ վիթխարի խցանումների պատճառով, որոնք առաջացել են Գոհաբանության տոնի հաջորդ օրը։ Վերջին տարիներին «Սև ուրբաթ» սկսել են կազմակերպել նաեւ Հայաստանում։ Սև ուրբաթն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը։ Այդ կողմերը պարզելու նպատակով Iravunk.com-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ  ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ուղղելով հետևյալ հարցը, թե որքանո՞վ է սև ուրբաթը բխում սպառողի շահերից։

Օրենքն ընդունվեց. Խոշտանգումները կանխելու համար ոստիկանությունում տեսախցիկներ կդրվեն


«Իմ պատասխանը շատ հակասական է, մի դեպքում չի կարելի հերքել, որ իսկապես սև ուրբաթն ունի իր դրական կողմերը, մենք տեսնում ենք իրական զեղչեր, մյուս դեպքում՝ քաղաքացիները կարող են այցելել խանութ և տեսնել, որ զեղչերն իրականությանը չեն համապատասխանում։ Հետևաբար ընդհանուր գնահատական տալ չի կարելի》։

Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին շրջանում է զեղչերի մշակույթը մտել Հայաստան։ Պիպոյանը նաև նշում է,որ մենք օրենք անգամ չունենք զեղչերի վերաբերյալ։ Ունենք խնդիր օրենսդրական դաշտում և սպառողական որևէ իրավաակտ զեղչերին չի անդրադառնում։ Սկզբնական շրջանում գոնե պետք է տնտեսական մրցակցության պաշտպանության կողմից իրականացվի մեծածավալ մոնիթորինգ, իրական ծավալների վերհանում, հաղորդակցում։ Այսպիսով, եթե մենք ասենք, որ Հայատտանում չկա սև ուրբաթ կխաբենք, եթե ասենք, որ կա սև ուրբաթ կրկին նույն խնդրի առաջ կկանգնենք։

Iravunk.com-ը նաև հարց ուղղեց էլեկտրոտեխնիկայի խանութներում իրականցվող սև ուրբաթի և զեղչերի հավաստիության մասին։ Պիպոյանի խոսքով՝ էլեկտրոտեխնիկայի դեպքում ՝ ամեն ինչ ավելի հեշտ է, որովհետև քաղաքացիները հիշում են ապրանքի կողմնորոշիչ գինը, չնայած այստեղ էլ չարաշահումները բացառված չեն։

Բաբկեն Պիպոյանը սպառողին խորհուրդ է տալիս՝
առաջին հերթին նախապես ծանոթ լինել ապրանքի գնին, չգայթակղվել առաջին պատահած գներին։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА