ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչպես ազատագրվել մեր շուրջ տիրող քաոսից». Պրեմիերա Սունդուկյանում

29.11.2019 18:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ինչպես ազատագրվել մեր շուրջ տիրող քաոսից». Պրեմիերա Սունդուկյանում

Օրերս Հայաստանում առաջին անգամ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվեց «Թռիչք կկվի բնի վրայով» դրաման, որ պատմում է, թե ինչպես է մարդ արարածը ընդվզում հիվանդ իրականության դեմ։ Զոհաբերելով ինքն իրեն, փորձում է հույս ներշնչել ապրելու բոլոր նրանց, ովքեր մոլորվել են և փորձում են փախուստի դիմել իրականությունից։ Բանտից խուսափելու համար Ռենդլ Պատրիկ Մաքմերֆին ձևացնում է իրեն խելագար և հայտնվում է հոգեբուժարանում: Նրան զարմացնում է այն, թե ինչու են հիվանդները համակերպվում այստեղ տիրող կարգերի հետ, ավելին շատերը իրենց կամքով են եկել հիվանդանոց՝արտաքին աշխարհից փախչելու համար: Մաքմերֆին սկսում է ապստամբել՝ ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բուժքրոջ՝ Ռեթչեդի սահմանած կանոնների դեմ և որոշում է հեղափոխություն անել հիվանդների կյանքում:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի առաջարկի շուրջ «Ժողովուրդ»

Բեմադրության և վարկածի հեղինակ, ՀՀ Ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի խոսքերով աշխատանքը բավականին ծանր էր, իսկ ֆինանսական առումով՝ իրենց ուժերով են արել, ասաց Էլբակյանն ու բացատրեց, թե ինչու է բեմադրել այդ գործը հատկապես հրաշալի ֆիլմից հետո. «Ես շատ հավանում եմ ֆիլմը, այն իր ժամանակի մեջ շատ մեծ գործ արեց, բայց ամենամեծ գործն արել է Քեն Քիզին՝ գրելով այս հրաշալի ստեղծագործությունը, որն, ըստ իս, 20-րդ դարի լավագույն գրական ստեղծագործություններից է։ Այդ պարագայում հարց է ծագում, թե ինչու թատրոնները չպետք է անդրադառնան դրան և ինչու պետք է այսօր նորից ու նորից չփորձենք հասկանալ, թե ինչ բան է տոտալիտար ռեժիմը, թե ինչ բան է մարդ արարածին հասցնել այնպիսի վիճակի, որպեսզի նա փախուստ գործի իրականությունից: Այս վեպը շատ լավ առիթ էր այդ հարցերը բարձրացնելու համար»:

Հայտնի է ՌԴ սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեի անցկացման ժամկետը

Նրա խոսքով, գրական ստեղծագործությունները յուրաքանչյուր արվեստագետ, մարդ, որը հարթակ կամ էկրան է բարձրացնում, մեկնաբանում է յուրովի, իր ժամանակին համապատասխան. «Այս ստեղծագործությունը խիստ ժամանակակից հնչեղություն ունի, շատ աղերսներ ունի մեր ժամանակի հետ: Իհարկե, որոշ հարցեր ունենք, թե ինչպես ենք պատկերացնում ժամանակը: Փորձել ենք խախտել ժամանակը, քանի որ այս ամենը, ինչ կատարվում է այս գործի մեջ, ժամանակ չունի, ժամանակից դուրս է: Ինքը և ժամանակ ունի, և չունի: Ժամանակաշրջանը չի կարևոր, այլ այն, թե որն է ապրելու նպատակը, ինչպես պետք է փորձի մարդ արարածն ազատագրվել մեր շուրջ տիրող քաոսից»,- ընդգծեց Ա. Էլբակյանը: Հարցին, թե արդյո՞ք շատ եք հեռացել սցենարից, Արմեն Էլբակյանը պատասխանեց, որ ֆիլմի սցենարն է շատ հեռացել վեպից, իրենք փորձել են հարազատ մնալ վեպին. «Եթե ֆիլմում այս պատմությունը պատմվում է ռեժիսորի աչքերով, այս պարագայում պատմվում է հնդկացու աչքերով, ինչպես և գրել է Քեն Քիզին: Մենք օգտվել ենք բնօրինակից, փորձել ենք նայել Քիզիի դիրքից՝ նրա գրած վեպի ֆաբուլայի ընթացքը պահպանելով»:

Շոու բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչ արդեն հայտարարագրել է իր եկամուտները. Դավիթ Անանյան

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի դիտարկմամբ. «Յուրաքանչյուր նոր բեմադրություն ու թատերաշրջան տոն ու հարստություն է բոլորի համար: Իսկ ինչ վերաբերում է ներկայացմանն, ապա կարող եմ ասել, որ այն փայլուն, մայրաքաղաքային ու օրինակելի է, իր հմուտ ու արհեստավարժ անձնակազմի հետ»,- ասաց տնօրենն ու հումորով հավելեց. «Խնդրում եմ չքաղաքականացնել, սա մշակութային օջախ է»:

Կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, խոսելով բեմադրության երաժշտության մասին, ասաց, որ Արմեն Էլբակյանի ձեռագիրը համապատասխանում է իր մտածելակերպի հետ. «Կերպարների ստեղծման, ամեն ինչի մեջ շատ կարևոր հոգեբանական նուրբ պահեր կան, որ երաժշտությունն արդեն բխում է սցենարից, մտածելակերպից: Իր իդեաները շատ երաժշտական են: Ինձ համար շատ հեշտ է երաժշտություն գրել ու աշխատել Արմեն Էլբակյանի հետ: Ստեղծագործության մեջ կա գլխավոր թեմա, երկու լրացուցիչ թեմա, դասականի և ջազի խառնուրդն է»,- նշեց Գ. Քյոսայանը:


Գարիկ Ավետիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА