o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր լուսաբացը շատ մոտ է. Նարեկ Մութաֆյանի հերթական նամակը բանտից

29.11.2019 16:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Մեր լուսաբացը շատ մոտ է. Նարեկ Մութաֆյանի հերթական նամակը բանտից

«Խեղափոխություն» հաղորդաշարի համահեղինակ եւ վարող ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ հերթական նամակն է գրել բանտից, որում մասնավորապես ասված է. «Ողջույն, ուժեղներ:Սկզբի համար ասեմ, որ շատ լավ եմ, միայն ցավում եմ, որ ձեր կողքին լինելու հնարավորություն չունեմ։ Ժամանակը չի կանգնում։ Ու որքան շատ է անցնում ժամանակը, այնքան ավելի վստահ եմ դառնում, որ մեր գործն արդար է ու ճշմարիտ: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան մոտ ու հնարավոր է դառնում մեր հաղթանակը:Ափսոսում եմ միայն այն բանի համար, որ այս հաղթական երթի բարդ ճանապարհը ես ձեզ հետ չեմ անցնում՝ ուս ուսի տված: Բայց նաեւ վստահ եմ, որ այս երթը դուք մինչեւ մեր վերադարձը կպսակեք հաղթանակով:Մեկ տարի առաջ, երբ կալանավորվեց նախագահը, ոչ ոք չէր հավատում, որ պայքարն այսպիսի թափ ու ձեւ կհավաքի: Դրա համար վստահ եմ, որ գաղափարի ու ուրիշ մոտեցում ունեցողների կալանավորումն ու ազատազրկումը չի կարող խոչընդոտել հաղթանակին: Հիշե՛ք, ընկերներ, լուսաբացից առաջ գիշերն ամենամութն է լինում: Իսկ մեր լուսաբացը շատ մոտ է»։

​​​​​​​«Պատկերացնո՞ւմ եք սրանից լավ նվեր Ադրբեջանին, ՀՀ երկու նախագահները քրգործերով են անցում»

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանը, ով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան մոտեցել են Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով՝ դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում», ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, Ն. Փաշինյանի խոսքերը մեջբերելու համար էլ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА