o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես հասարակության մեջ կանխել կոնֆլիկտները. նոր հետազոտություն

29.11.2019 15:12 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես հասարակության մեջ կանխել կոնֆլիկտները. նոր հետազոտություն

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվել էր «Ժողովրդավարությունը եւ հասարակության մեջ կոնֆլիկտների կանխումը» խորագրով միջազգային կոնֆերանս, որի շրջանակներում տեղի ունեցավ նույնանուն վերտառությամբ գիտական հետազոտության շնորհանդեսը:

​​​​​​​Անցած տարվա հունվարի համեմատ՝ գնաճը կազմել է 0,7 տոկոս. Թաթուլ Մանասերյան

Մասնաճյուղի տնօրեն, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր ՎԱՀՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ նշեց, որ մարդկային քաղաքակրթության մշտական ուղեկիցներն են հասարակական հակասությունները եւ դրանց հողի վրա աճող կոնֆլիկտները (բախումները): Արդի աշխարհին ներպետական, համաշխարհային եւ միջպետական մակարդակներում բնութագրական են տարատեսակ ու բազմազան հակասություններ ու բախումներ, իսկ ներկայիս ժողովրդավարության պայմաններում խիստ արդիական է հասարակական տարրաբնույթ կոնֆլիկտների, այդ թվում՝ քաղաքական-իրավական կամ սահմանադրական, կանխման, լուծման, հաղթահարման ճկուն ու արդյունավետ կառուցակարգերի մշակումը եւ կիրառումը: Այդ կառուցակարգերում հատկապես էական դերակատարություն ունեն ժողովրդաիշխանության ձեւերը եւ ընդհանրապես ժողովրդավարության ու մարդու իրավունքների ինստիտուտցիոնալ երաշխիքները:

Առանց Ռուսաստանի շուկայի՝ Հայաստանին բավական բարդ կլինի. Աշոտ Թավադյան

Բանախոսը հույս հայտնեց, որ հանրության դատին ներկայացված «Ժողովրդավարությունը եւ հասարակության մեջ կոնֆլիկտների կանխումը» գիտական հետազոտությունը եւ նույնանուն խորագրով անցկացվող կոնֆերանսը թույլ կտա վեր հանել վերը նշված որոշ խնդիրներ, ինչպես նաեւ գտնել դրանց լուծման ուղղիները:

Իմ Վահրամը սաղին կխփեր, բայց ինքն իրեն չէր խփի. Նա շատ մեծ կամքի տեր տղա էր

Կոնֆերանսին մասնակցում էին ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ-ի փորձագետներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների եւ հասարական կազմակերպությունների, մասնագիտական գիտակրթական հաստատությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն ընձեռեց կազմակերպել բանախոսների կողմից բարձրացված խնդիրների արդյունավետ քննարկում եւ մտքերի փոխանակում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱ, ԻՍԿ ՊԱՏԺՎԱԾՆԵՐ՝ ՈՉ

Տեղեկացնենք, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է 2012 թվական մայիսին եւ իր գործունեության յոթ տարիների ընթացքում կազմակերպության կանոնադրային նպատակներին համահունչ, համագործակցելով պետական տաբեր մարմիններ, կրթական հաստատությունների եւ այլ կազմակերպությունների հետ եւ  իրականացրել գիտագործնական բնույթի հետազոտություններ, կոնֆերանսներ, կլոր-սեղան քննարկումներ, կրթական եւ ուսումնական խոշորածավալ մի շարք ծրագրեր, որոնք նպատակ են հետապնդել նպաստել ՀՀ-ում քաղացիների ընտրական իրավունքների իրականացմանը եւ պաշտպանությանը, ժողովրդավարության եւ պառլամենտարիզմի զարգացմանը: Բացի այդ, մասնաճյուղը ՀՀ-ում անցկացված համապետական ընտրությունների ընթացքում գործուն աջակցություն է ցուցաբերել ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելություններին, ինչպես նաեւ մասնակցություն է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում անցկացված պառլամենտական եւ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելություններին:

Ներքին գործերի նախարարությունը կվերականգնվի, մնաց վանոն վերադառնա...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА