ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վարկավորման աննախադեպ նախատոնական ակցիա

29.11.2019 12:18 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վարկավորման աննախադեպ նախատոնական ակցիա

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սև ուրբաթ» -ի օրը մեկնարկում է ապառիկ վարկավորման աննախադեպ նախատոնական ակցիա:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

29.11.2019թ.-ից մինչև 01.12.2019թ. (ներառյալ) մինչև 00: 00-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավելի քան 300 վաճառքի կետերում ապառիկ վարկի դիմում ներկայացնելիս, տվյալ վարկի առաջին վճարման ուշացում չունեցող հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցել Ամանորյա խաղարկությանը:

Ամանորյա խաղարկությունը կհեռարձակվի 25.12.2019թ. առցանց՝ Բանկի ֆեյսբուքյան էջում: Պատահական վիճակահանության սկզբունքով կընտրվեն 7 մասնակիցներ, ովքեր կշահեն աննախադեպ մրցանակ՝ ակցիայի ընթացքում ձևակերպած ապառիկ վարկի ամբողջական մարում՝ մինչև 500.000 ՀՀ դրամի չափով:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկեր ձևակերպելով՝ հաճախորդները կարող են օգտվել նաև հետևյալ առավելություններից՝

  • վարկ տրամադրելու մասին որոշումը կայացվում է մի քանի րոպեների ընթացքում,

· վարկի ձևակերպումն իրականացվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության,

  • վարկ ստանալու համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ`անձը հաստատող փաստաթուղթ և պետական ծառայության համար (սոցիալական քարտ):

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА