o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր Աթոռում կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը

28.11.2019 11:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր Աթոռում կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ի հեճուկս ԿԳՄՍ անհավատ նախարարի եւ իր սորոսական տեղակալի՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պետք է մնա. Ավետիսյան

Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը:   

Սիրով հրավիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստանալու հրաշագործ Սուրբ Գեղարդից բաշխվող օրհնությունը:

Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին;

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА