o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն գերազանցել է Մալդինիի ցուցանիշը.Կասիլյասը հերթի մեջ է

27.11.2019 23:04 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն գերազանցել է Մալդինիի ցուցանիշը.Կասիլյասը հերթի մեջ է

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում ընթացքի մեջ է «Յուվենտուս» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը: Թուրինյան թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում է մրցակցին 1-0 հաշվով, տպավորիչ գոլ է խփել Պաուլո Դիբալան:

Ռոնալդուն մայիսի 19-ին կվերսկսի մարզումները «Յուվենտուսի» հետ

Մրցավեճին մասնակցում է նաև «բյանկոներիների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի համար այս խաղը 175-րդն է եվրագավաթներում:

Պորտուգալացին այդ ցուցանիշով գերազանցել է «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիին, որն անցկացրել է 174 հանդիպում:

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում բոլորից շատ մրցավեճի մասնակցել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը (188 խաղ):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА