o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օլգան խոստացել է կոտրել տան սպասքը, եթե իմանա, որ ես իրեն դավաճանել եմ». Ջիգարխանյանի որդին անկեղծացել է

28.11.2019 18:32 ՄՇԱԿՈՒՅԹ
«Օլգան խոստացել է կոտրել տան սպասքը, եթե իմանա, որ ես իրեն դավաճանել եմ». Ջիգարխանյանի որդին անկեղծացել է

Ջիգարխանյանի որդին պատմել է նոր զուգընկերուհու մասին։ Նա խոստովանել է, որ իրեն չի կաշկանդում այն հանգամանքը, որ Օլգան ապրում այլ երկրում։ 

Արմեն Ջիգարխանյանի որդին ՝ Ստեփանը, ինչպես հայտնի է, տարիներ շարունակ ապրում է ԱՄՆ-ում։

«Կմահանանք կողք-կողքի». Ջիգարխանյանի նախկին կինը ԱՄՆ-ից վերադարձել է նրա մոտ. անվանի դերասանն արդեն դադարել է ճանաչել անգամ հարազատներին

Պատանեկության տարիներին կրտսեր Ջիգարխանյանը աշխատել է հոր թատրոնում, բայց հետո դերասանի մասնագիտությունը նրան ձանձրացրել է։ Ստեփանը հասկացել է, որ ճանապարհորդելն իրեն շատ ավելի հհոգեհարազատ է և տեղափոխվել է ԱՄՆ։

«Ես երբեք չեմ էլ ցանկացել դերասանի կարիերա կառուցել՝ թատրոնը իմը չէ։ Այս մասին խոսել եմ բազմիցս և  հոգնել եմ կրկնել։ Իսկ բեմում եմ հայտնվել Արմեն Բորիսովիչի սովորական նախադասության պատճառով, նոր զգացողության նկատմամբ հետաքրքրասիրությունից։ Հորս թատրոնի գոյության արշալույսին գրեթե բոլոր բեմադրությունները երաժշտական էին, իսկ ես վատ չէի երգում։ Արմեն Բարիսովիչի խոսքով՝ Ստեփանը պատահաբար է հայտնվել թատրոնում, և նույնքան պատահաբար է հեռացել»։

Վերջին շրջանում Ստեփանը սկսել է ավելի հաճախ գալ Մոսկվա։ Նախ՝ այցելում է ծնողներին։ Երկրորդ, նա հանդիպում է իր նոր ընկերուհու՝ Օլգա Կազաչենկոյի հետ (նախկինում նա ամուսնացած էր 90-ականներին հայտնի երգիչի հետ):

«Հարաբերությունները մեր՝ Օլգայի հետ, ես կասեի բուռն զարգացում են ապրում։ Ընդ որում, ես կասեի ՝ թռիչքաձև»,- ժպտիտը դեմքին ասել է Ստեփանը,- «Գոնե առանձնահատկությունների պատճառով՝ ապրում ենք չէ տարբեր փողոցներում կամ տարբեր քաղաքներում, կարելի է ասել, մոլորակի հակառակ կետերում։ Հետեևաբար առիթը բաց չենք թողնում միասին լինել։ Ընդ որում, այս ամենը հայտնվում է եթերներում և տարբեր հարցազրույցներում։ Երբ հեռանում եմ Մոսկվայից և զբաղվում եմ ԱՄՆ-ում իմ գործերով, շփումները և գրկախառնությունները սոցցանցերի միջոցով են լինում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА