o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

27.11.2019 22:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿԻՆԸ` ԱՄՈՒՍՆՈՒՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Այ տղա, Արո, էդ վարկերը փակե՞լ ես, տները մաքրե՞լ ես, որ գնում ես խաշ ես ուտում:

 

ՆԻԿՈԼԸ ՈՐԲԻՆ ՀԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ (ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱԶԵՐԸ ՀԵՐԹԻՑ ԴՈՒՐՍ ՉԿՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՍԱՎԻՐԻՆ ԳՅՈՒՂԻՑ ԾԵԾԵԼՈՎ ՂՐԿԵԼՈՒ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Վարսավիրների ասոցիացիայից հայտնում են, որ մարզպետի մազերը չեն խուզել, որովհետեւ Արարատի մարզպետը հո էլ որբ չի, որ ով ուզի` գլուխը խուզի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԵՏԵՐԻՆ

Հիմա ես իմ բոլոր գործերը թողնեմ, մետաղի ջարդոն հավաքե՞մ:

 

ԱԲՍՈՒՐԴ

Բանից պարզվում է` Արարատի կոկորդիլոսները բրդոտ են, ու իրենց չխուզելու համար վարսավիրին ծեծում են:

 

ԱՎԵԼԻ ՄԱՔՈՒՐ ՀՌՈՄ (ՎԱՐՉԱՊԵՏԻ` ԻՏԱԼԻԱ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՆԸՆԴՀԱՏ ՆՐԱ ՁԵՌՔԸ ԲՌՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Սանիթեքի` Աննա Հակոբյանը Իտալիա այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ձեռքը պինդ բռնել էր, որ հանկարծ փողոցի սիգարետների մնացորդները չհավաքի:

 

ՆԻԿՈԼԸ` ԱՐՈՅԻՆ

Սխտորը փարակ-փարակ, պճեղները` մանր-մանր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА