o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.11.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այս արտահայտիչ ծաղրանկարով մեր հայրենակիցները Ֆեյսբուքում արձագանքեցին նոր շոուին` թե ինչպես վարչապետի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ այցելում է մարտական դիրք ու այդտեղից հեռադիտակով չգիտես ինչ է ցուցադրաբար դիտում: Անշուշտ, մարտական հենակետ այցելելը ինքնին ողջունելի բան է, բայց տիկին Աննայի պարագայում զարմանալի է: Չէ՞ որ հենց նրան է պատկանում այն ցինիկ խոսքը, որ Արցախում մեր մարտիկները զոհվել են «հանուն ոչնչի»: Հիմա ի՞նչ, այցելել էր, որ տեսներ, թե ինչպես են մեր քաջարի զինվորները դիրք պահում «հանուն ոչնչի՞», թե՞ հեռադիտակով ուզում էր տեսնել, թե իր իսկ ասած «ոչինչը» ինչ տեսք ունի... Եվ այդ շոուն համընկավ կայքերում հայտնված այն տեղեկատվության հետ, որ Արցախում կանխվել է խոշոր դիվերսիայի փորձ, սակայն դիվերսիայի մասին լուրը հերքվել է ՊՆ-ի կողմից: Ինչեւէ, Արցախում հենց այդ շոու-այցի կադրերի տակ դառնորեն կատակում են` իսկ միգուցե հենց այդ ա՞յցն էր մամուլում որպես «դիվերսիա» ներկայացվել:

ԶԱՐՄԱՆՔ

9 տարի առաջ` 2010թ. դեկտեմբերի 2-ին, ՀՀ ԳԱԱ թվով 34 ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության եւ ազատ արձակման վերաբերյալ հայտարարություն են տարածել` կիսելով իրենց անհանգստությունները «լրագրողի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին»: Ընդ որում, գիտնականները շեշտել էին, որ դա անում են անկախ նրանից` կիսում են ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ քաղաքական հայացքները, թե` ոչ: Եվ ինչ պատասխան ստացան` մեր հայրենակիցները լսեցին Նիկոլի զարմանալի խոսքը, թե գիտնականները «կոֆե խմող» անբաններ են: Զարմանալի է, թե ինչքան անսահման է պարզ երախտամոռությունը: Ճիշտ է այն ժողովրդական խոսքը, որ օձը տաքացնողին է կծում, իսկ լավություն անողի գլուխը ծակ է:

ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլի կողմից Միլանում Հիսուսի հետ համեմատվելը եւ Վատիկանի նկուղներում «կոռուպցիոներներ» փնտրելը հանրությանը գրեթե մոռացնել են տվել այնպիսի գործընթացը, ինչպիսին է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ճակատագիրն ԱՄՆ-ում: Սակայն ամերիկյան քաղաքական խոհանոցի գիտակ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ աչքից չի վրիպել մի կարեւոր հանգամանք. «Փոքր, բայց կարեւոր դետալ: Փաստորեն, Սպիտակ տունը Լինդսի Գրահամին Սենատում Ցեղասպանության բանաձեւի նկատմամբ խնդրել էր կիրառել վետո միայն այն «օրերի» համար, երբ Էրդողանը Վաշինգտոնում էր: Գրահամը ետ է վերցրել վետոն: Հիմա էլ վետո է դրել սենատոր Փըրդուեն: Պայքարը բացառապես հայ-թուրքական տիրույթ տեղափոխվեց, բախվում են հայկական եւ թուրքական լոբբիստները: Սպիտակ տունը շարունակելու է չխառնվելու ճիշտ քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունը նույնպես որդեգրել է չխառնվելու սխալ քաղաքականություն»: Այո, զարմանալի է, բայց փաստ, որ այսօրվա իշխանության հեչ պետքը չէ, թեեւ նույնիսկ զուտ պոպուլիզմի տեսանկյունից կարող էին փորձել ինչ-որ բան անել: Բայց ինչ արած, դա Նիկոլի իշխանությունն է, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, ովքեր անպայման կօգտվեին  փորձագետի մատնանշած այդ փոքրիկ շանսից:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА