o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

27.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

Նոր Կյանք գյուղը մնաց առանց վարսավիրի, քանզի վարսավիր Սերոբին կոկորդիլոսասեր Գարիկին արտահերթ չսպասարկելու համար ծեծելով վռնդել են գյուղից: Իհարկե, ինչ որ այդտեղ կատարվել է, շատ է հիշեցնում Երվանդ Օտյանի նկարագրած եւ հեղափոխականների ձեռամբ կործանված Ծապլվար գյուղը: Սակայն գործող անձը մարզպետի պաշտոն է զբաղեցնում, իսկ ծեծողները պետականորեն աշխատավարձ են ստանում: Իսկ դա արդեն այլ անուն ունի` ֆաշիզմ: Տվյալ դեպքում կօգտագործենք Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված եզրույթը` փաշիզմ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

 

ԼԱԿՈՏԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՆԱՍՆԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ

2018-ի հակասահմանադրական հեղաշրջումից հետո նորահայտ հեղափոխական քայլո իշխանավորներին անմիջապես կոչեցին թրաշամանուկներ, քանզի համատեղում էին «հեղափոխական» մորուքը դեղնակտուց տարիքին վայել անփորձության եւ ինքնավստահության հետ: Նաեւ հենց այդ ժամանակ համացանցում ծնվեց լակոտապետություն արհամարհական եզրույթը, քանզի նոր իշխանավորները դրսեւորում էին տհաս դեռահասի պահվածք եւ պետական լծակներին վերաբերվում ամենայն անլրջությամբ: Այն ժամանակ նույն պատանի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա հռհռում էր ամբողջ երկիրը, քանզի չգիտեր, թե հեկտարն ինչ է, ու նաեւ երկար ու բարակ պարզում էր` արդյոք կոկորդիլոսը կենդանի է, թե` թռչուն, եւ ի վերջո, ի լուր աշխարհի հայտարարեց, որ ժամանակին կոկորդիլոսները թռչում էին: Սակայն թրաշամանուկները իշխանական լծակների համն առնելուց հետո անցան ծայրաստիճան ամբարտավան վարքագծի: Ու սկսվեց իրենց հետ չհամաձայնող կամ չհնազանդվող մարդկանց ոչնչացնելու մոլուցքը: Օրինակն աչքերի առաջ միշտ էլ կար` «ասֆալտին փռող», «պատերով տվող» եւ մշտապես հիսթերիայի մեջ ընկնող Նիկոլը: Այն, ինչ տեսնում էին իրենց «վոժդի» մոտ, սկսեցին վերարտադրել տեղերում` ավելի գռեհիկ տարբերակով: Եվ արդյունքում ստացանք Գարիկ Սարգսյանի արած այլանդակությունը իր իսկ գյուղի վարսավիրի հանդեպ: Իսկ ավելի վաղ նա սեփական որոշումով պաշտոնանկ էր արել ժողովրդի ընտրած գյուղապետին եւ նրա փոխարեն ոստիկանների օգնությամբ գյուղապետարան բերել մի քանի անգամ պակաս քվե հավաքած, պարտված թեկնածուին: Ոչ պակաս այլանդակ էր եւ Սարգսյան ազգանունը կրող մեկ այլ, արդեն նախկին մարզպետը` Տրդատ անունով, ում մեղքով  բանակային փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է: Մխիթարյանի եղբայրը` Կարենը, վրդովված նշում էր, որ Քննչական կոմիտեն անտեսել է չորս սպաների ցուցմունքները, համաձայն որոնց` մարզպետը դեպքի վայրում եղել էր... Դե, գեներալ Մանվելի ասած` մեխն էլ է իրենց ձեռքը, մուրճն էլ, հետեւաբար պետք չէ զարմանալ, որ Տրդատ Սարգսյանը ընդամենը հրաժարականով պրծավ: Կարող էին դա էլ չանել, չէ՞ որ բանակն ու զինվորականը այս սորոսանիկոլական խունտայի համար ամենաատելի կոնտինգենտն է: Այդպիսի դրսեւորումները ամենուրեք են: Մեծ եւ փոքր մասշտաբներով: Ու հասան նաեւ դատարան: Եվ եթե սկզբում, արդարադատության հերն անիծելով եւ դատավորներին «վնգստացնելով» դատավարության արտաքնապես կիրթ տեսքը պահպանում էին, Ռոբերտ Քոչարյանի վերջին դատական նիստին արդեն բանը հասավ իսկական խուլիգանության: Եթե դատական նիստի ժամանակ դատախազն արդեն փողոցային ժարգոնով փաստաբանի վրա գոռում է «ձենդ կտրի, արա», եւ եթե «կալբաս գողցող Նելլի» մականունով հայտնի նիկոլազոմբի վատահամբավ ակտիվիստուհին անպատիժ ապտակում է ոստիկանին եւ դատախազին երաշխավորում, թե` դու պրոբլեմ չունես, ապա մնում է փաստել, որ փաշիստական-անասնապետական բարքերն արդեն ամենուրեք են: Դրանք, անկասկած, առավել վատթար են, քան ֆաշիզմն ու նացիզմը, քանզի վերջիններս իրենց ողջ մարդատյաց բնույթով հանդերձ, այնուամենայնիվ, ամբողջական գաղափարախոսություններ են: Իսկ Նիկոլը, ինչպես հայտնի է, մշտապես պնդում է, որ մերժում է գաղափարախոսությունները, «իզմերը», ինչը Ռոբերտ Քոչարյանի դիպուկ դիտարկմամբ, նշանակում է մեկ այլ «իզմ»` պոպուլիզմ: Իսկ այս պահին ամբողջովին վարկաբեկված եւ քաղաքացիների զզվանքը հարուցող պոպուլիզմը առաջ է տարվում այն մեթոդներով, որոնք ընդօրինակվել են ֆաշիստներից, նացիստներից, բոլշեւիկներից, մասամբ էլ` ամենահասարակ բանդիտներից:

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵՑԻՆ «ԿՐԾԱԾ» ԱՊԱԳԱ

ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱՐՄԻՐ ԳՈՒՅՆ ՏԵՍԱԾ ՑԼԻ ՊԵՍ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ

Անշուշտ, միջազգային ընդգրկում ունեցող թրենդի` պոպուլիզմի մերժման հունով Սերժ Սարգսյանի զագրեբյան չափած-ձեւված, հստակ, զուսպ եւ կիրթ խոսքը պետք է հարուցեր քայլոների հիսթերիկ արձագանքը: Ինչպես մատնանշել է ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը. «Այն, որ Սերժ Սարգսյանի ելույթը իշխանական ֆեյք եւ իրական «ցլերի» համար կարմիր շորի ազդեցություն կունենա` կանխատեսել էինք: Բովանդակային քննարկում այդպես էլ չծավալվեց, թեպետ ելույթի նպատակներից մեկը դատարկ ներքաղաքական դիսկուրսը content-ով լցնելն էր»: Դե, հասկանալի է, ի դեմս հմուտ քաղաքական շախմատիստի, քայլոների ապաշնորհ, քանդարար եւ ազգապիղծ վարչախումբը կրկին առերեսվեց իր համար մահացու վտանգի հետ: Ավելի ճիշտ` դա բնազդով զգացին, քանզի ՀՀ երրորդ նախագահի խոսքը բացասական որեւէ բան չպետք է առաջացներ ողջամիտ գործիչների մոտ: Ժամանակին` դեռ մինչեւ հեղաշրջումը, Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյան փողոցով: Եվ այսօր, Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթով նաեւ մեկնարկեց այն գործընթացը, որ քաղաքական օրակարգը, քաղաքական բովանդակություն ձեւավորելը կրկին անցնում է այդ փողոցով, թեեւ ՀՀԿ-ն այսօր, իր ազգային պահպանողական դաշնակից կուսակցություններով հանդերձ, արտախորհրդարանական ընդդիմություն է: Այդ հանգամանքը, սակայն, միայն նիկոլական-սորոսականներին չէ, որ ափերից հանում է: Դա ահավոր դուր չեկավ նաեւ որոշ նորաստեղծ կուսակցություններին: Այսպես, մինչեւ 2018-ը քչերին էր հայտնի վերջերս «Ազգային օրակարգ» անունով  կուսակցություն ստեղծած Ավետիք Չալաբյանը: Այդ անձնավորությունը, ինչ խոսք, վերլուծական մտքից զուրկ չէ, սակայն Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթից հետո հանկարծ որոշեց խորանալ ինչ-ինչ դավադրությունների տեսության մեջ եւ Սերժ Սարգսյանին մեղադրել իշխանությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցելու մեջ, ձեռքի հետ էլ ՀՀԿ-ին եւ ազգային պահպանողական այլ ուժերին վերագրելով տարատեսակ մեղքեր: Ինչեւէ, կրկին մեջբերում կատարենք ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանից, ով, ի դեպ, ղեկավարում է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը. «1. Սերժ Սարգսյանը իշխանությունը չի փոխանցել Նիկոլ Փաշինյանին` նա իշխանությունը ի պաշտոնե է փոխանցել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

2. Նորահայտ քաղաքական ուժին հարիր չի «արժեզրկված» անվանել մյուս կուսակցությունները, քանի որ նույնիսկ էյֆորիկ ընտրության պայմաններում, որտեղ առատորեն կիրառվել են վարչական ռեսուրսներ, առավելագույն ձայներ գրանցած կուսակցությունները նախկինում գործող ուժեր են` բացառությամբ «Իմ քայլը» դաշինքի:

3. Կուզենայի հիշեցնել նաեւ, որ քանի որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթակներում ռեվերանսներ է անում Ադրբեջանին, ապա Արցախյան ազատամարտի կերտողներից մեկի պարտքն է եվրոպական կարեւորագույն քաղաքական ամբիոններից մեկից հիշեցնել աշխարհին, որ «...Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում»:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Նաեւ դժվար է չհամաձայնել Հ. Մամիջանյանի այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ին թիրախավորելը պոպուլիզմ է, բայց դա չի կարող կապ ունենալ ընդդիմադիր օրակարգի եւ ազգային շահերի հետ, այսինքն` գործնականում ժխտում է Չալաբյանի կուսակցության անվանումը` «Ազգային օրակարգ»: Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն էլ իրավացիորեն մատնանշում է. «Դուք որեւէ բանով չտարբերվեցիք Նախագահին մերժող այն ամբոխից, ովքեր պահանջում էին «մերժել Սերժին», որ լավ ապրեն: Հիմա երրորդ Նախագա՞հն է ձեզ խանգարում, որ գործեք ընդդիմադիր դաշտում, թե՞ ձեր շեֆերն են ուզում, որ նման բան լինի»:

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

Իսկ Նիկոլից չտարբերվելու հանգամանքը ունի քաղաքագիտական բնույթ, քանզի երեւույթն ու տեխնոլոգիան էլ է ընդհանուր` պոպուլիզմը: Ըստ քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի. «Պոպուլիզմին ոչ թե պետք է հակադրել գերպոպուլիզմը, այլ ռացիոնալիզմը եւ նոր որակի առաջնորդությունը: Անհրաժեշտության դեպքում պոպուլիստին կարելի է ջարդել իր իսկ տարածքում, բայց դա չպետք է լինի գործունեության ռազմավարություն, այլ զուտ մարտավարական հնարք: Պոպուլիզմին գերպոպուլիզմ հակադրելը նույնն է, ինչ հիմարությանը գերհիմարություն հակադրես»: Անշուշտ, կարճաժամկետ կտրվածքով գերպոպուլիզմից օգտվելու գայթակղությունը մեծ է, քանզի քայլոների նիկոլասորոսական վարչախմբի օրերը հաշված են: Ու այդ պայմաններում որոշ ուժեր եւ գործիչներ փորձում են հենց այդպիսի գործիքով իրենց բաժինը փախցնել: Բայց արդյո՞ք թերահավատության եւ ճռճռան խոսքերին չհավատալու դաս ստացած հանրությունը կուլ կտա այդ խայծը: Եթե այո, ապա կրկին կստանանք այն, ինչը ստացել է «դեբիլների ապստամբություն» անվանումը: Ճիշտ է, դեբիլները աշխարհի հզորագույն կառույցն են, քանզի ներկայացուցիչներ ունեն ամենուրեք, բայց պատմությանը հայտնի չէ դեպք, որ պոզիտիվ արդյունք գրանցած լինեն:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄԻՑ 5 ՊԱԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА