o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն պատրաստ է հանդիպել ուսանողների հետ. ժամկետները պարզ կլինեն վաղը

27.11.2019 14:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն պատրաստ է հանդիպել ուսանողների հետ. ժամկետները պարզ կլինեն վաղը

Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների վերաբերյալ իմ դիրքորոշումը հենց սկզբից եղել է շատ հստակ, ուսանողների և լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը։

«Իմ դիրքորոշումը հետևյալն է. չի կարելի բուհում որևէ առարկա օրենքի ուժով պարտադրել որևէ մեկին։ Երբ օրենքի ուժով ինչ-որ բան պարտադրում ես, լինում է թմրած վիճակ, որ այդ ժամերը պետք է լինեն։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս երկու առարկաներին, ապա իմ կարծիքով՝ ԵՊՀ-ում դրանք կանցնեն նույնիսկ օրենքի՝ այս ձևով ընդունումից հետո։ Ես համոզված եմ», - նշեց Գեղամ Գևորգյանը։

Հարցին, քանի որ ուսանողները հրաժարվում են վերադառնալ լսարաններ, հնարավո՞ր է, որ քննարկում, այնուամենայնիվ, կազմակերպվի, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց.

«Ես պատրաստ կլինեմ հանդիպել ֆակուլտետի հետ ֆակուլտետում՝ մի պայմանով. հենց որ լինի խոսքի ընդհատում, թողնենք-դուրս գանք։ Մենք այստեղ մատուցում ենք կրթական ծառայություններ։ Դուք ստանում եք դրանք։ Եթե դա ձեզ ձեռք չի տալիս, դիմում եք այլ բուհ։ Այսինքն՝ ուսանողը պարտադրի, թե դասախոսն ինչ պետք է անի, այդպիսի իրավասություն չունի», - նշեց Գեղամ Գևորգյանը։

Հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը ծախսերի համար պատրաստվում է դրամահավաք անել. «Հրապարակ»

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն առաջարկեց վաղն՝ օրվա առաջին կեսին, մոտենալ իրեն և պայմանավորվել ֆակուլտտետում քննարկման մասին։ 

Ուսանողներն իրենց հերթին շեշտեցին, որ հանդիպումը պետք է լինի բաց ձևաչափով, ուր իրենք կարողանան հայտնել իրենց տեսակետները։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА