Դեկտեմբերի 1, տարվա 335-րդ (336-րդ նահանջ տարիներում) օրն է
Դեպքեր
- 1824 – Թիֆլիսում բացվեց Ներսիսյան դպրոցը (շարունակեց գործել մինչև 1924 թ.)
- 1827 – Սուլթան Մահմուդ II-ը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսում Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից մահանում են ճանապարհին, իսկ մնացածները անցնում Փոքր Ասիայի գավառները
- 1827 – Շուշիի հայկական տպարանի հիմնադրումը
- 1876 – Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվեց Վանի շուկան, զգալի նյութական վնաս հասցվեց տեղի բնակչությանը
- 1894 – Հրատարակվեց Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի նոր օրգան «Կռիվ» թերթ
- 1914 – Սարիղամիշի օպերացիան, Էնվեր փաշայի բանակի ջախջախումը
- 1915 – Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը հաղորդում է. «Թուրքերը հայերի նկատմամբ կատարել են գագաթնակետին հասնող բռնություններ։ Հայերի տառապանքն այնքան անգութ է և սարսափելի, որ դժվար է որևէ կերպ անվանել այն։ Դրանք նման են այնպիսի անգթությունների, որոնք պատճառել են նվաճող ազգերի հետևորդները, ինչպես Աթթիլայի և Չինգիզ Խանի։ Դա զարհուրելի է, որ այսպիսի բաներ կարող են կատարվել և մեր երկիրը, այնուամենայնիվ, կարող է չեզոք մնալ»
- 1917 – Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը
- 1920 – Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր
- 1921 – Հայաստանում սկսվում են գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները
- 1923 – Երևանում բացվում է Հայաստանի պետական կոնսերվատորիան
- 1929 – Սկսում է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը
- 1941 – Երևանում կազմավորվում է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ
- 1953 – Չիկագոյում լույս է տեսնում «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը
- 1989 – Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասինԾնունդներ
- 1918 – Արտավազդ Մխիթարյան,հայ սովետական մեխանիկ
- 1921 – Լուսիկ Կարապետյան, հայ գրականագետ (մ. 2009)
- 1955 – Սերժ Ավետիքյան, ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ
-
Մահեր
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
-
- 1899 – Տիգրան Երկաթ՝ հասարակական գործիչ և հրապարակագիր
- 1903 – Մանվել Քաջունի՝ պատմաբան, աշխարհագետ, բանասեր (ծ. 1823)
- 2009 – Լուսիկ Կարապետյան՝ հայ գրականագետ (ծ. 1921)
Տոներ
- ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
-