ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սկանդալային տեսանյութում երեւացող տղամարդը այժմ պատիժ է կրում «Արմավիր» ՔԿՀ-ում. Հայտնի է նրա անուն-ազգանունը

26.11.2019 18:20 ՔՐԵԱԿԱՆ
Սկանդալային տեսանյութում երեւացող տղամարդը այժմ պատիժ է կրում «Արմավիր» ՔԿՀ-ում. Հայտնի է նրա անուն-ազգանունը

Iravunk.com-ին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել օրեր առաջ «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ: Մասնավորապես մեր աղբյուրի փոխանցմամբ.վերը նշված տեսանյութում խոշտանգման ենթարկվող տղամարդը այժմ պատիժ է կրում «Արմավիր» ՔԿՀ-ում: Հայտնի է նաեւ նրա անուն-ազգանունը` Արմեն Մարտիրոսյան: 

«Փարվանա» ռեստորանի տարածքում թալանել են հայտնի երգչուհու Porsche Cayenne-ը

Այս պահին դեռեւս ճշտվող լուրերի համաձայն, իրավապահ համակարգին մոտ կանգնած մի ողջ «արսենալ» եւ նրանց հետ ջան-ջիգյար հարաբերությունների մեջ գտնվող կրիմինալ աշխարհի որոշ ներկայացուցիչներ` փորձում են ամեն կերպ հանդարտեցնել դատապարտյալին եւ նրա հարազատներին, որպեսզի նրանք չխոսեն: Բայց, ըստ նույն լուրերի, վերջիններս չեն ընկրում արդարության հասնելու ճանապարհին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА