o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ մարդն իրեն համեմատում է Հիսուսի հետ, դժվար թե Հռոմի պապը նրան հանդիպի»

26.11.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երբ մարդն իրեն համեմատում է Հիսուսի հետ, դժվար թե Հռոմի պապը նրան հանդիպի»

«Իրավունքի» զրուցակիցն է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ում հետ միասին ամփոփեցինք նախորդ շաբաթվա գլխավոր իրադարձությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իտալական եւ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խորվաթական այցերը:

ՏԱՔՍԻՍՏԸ ՆԱԵՎ... ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱԳԻՏԱՏՈՐ Է

«ՊԱՐԶ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ»

– Տիկին Կարապետյան, Ն. Փաշինյանի այցը Իտալիա շատերը որակեցին, որպես անձնական զբոսաշրջություն պետբյուջեի հաշվին, այդուհանդերձ, ի՞նչ արդյունքներ կարող ենք արձանագրել այս այցից:

Վարչապետի այցի առաջին մասն իրոք լի էր տեսարժան վայրերի եւ աշխարհահռչակ մշակութային հարստությունների՝ Լա Սկալա օպերայի, Միլանի տաճարի եւ այլնի այցելություններով: Եվ սա միայն տեսանելի մասում: Ես անդրադարձել եմ այս այցի՝ ոչ աշխատանքային ցցուն օրակարգին, անգամ առաջարկել, որ կարելի էր պաշտոնական պատվիրակության մեծ մասը միանար արդեն իսկ Հռոմում, որտեղ կարծես թե կար աշխատանքային օրակարգ, եւ հանդիպումների գոնե գրադացիան ընդունելի էր: Իտալիայի վարչապետի հետ քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել համագործակցության մի շարք ոլորտների, սակայն կարեւոր խնդիրը այդպես էլ մնացել է քննարկումներից դուրս՝ վիզաների ազատականացումը, Եթե վարչապետն այնքան է մանրամասնում համագործակցությունը, որ որպես ձեռքբերում նշում է ՌայնԷյրի էժանագին չվերթները Հռոմ եւ Միլան, կարծում եմ, տրամաբանական է սկզբում հասնել վիզաների ազատականացմանը: Այնուամենայնիվ, ստորագրվել են մի քանի փաստաթուղթ, օրինակ՝ ԱԻՆ եւ տարածքային կառավարման ոլորտների համագործակցության: Չեմ կարծում, որ սա այն արդյունքն է, որի համար հարկավոր էր այսօրինակ լայն աշխարհագրություն եւ մեծ պատվիրակություն:

Ձրի պանիր` այն էլ թակարդում. երկիրը կքում է նոր վարկերի տակ

Բացի այն, որ Իտալիայի Սենատի նախագահի հետ հանդիպման ժամանակ, մեղմ ասած, կաղում էր վարչապետի արարողակարգը, ինչի հետեւանքով իտալուհի պաշտոնյան մնաց տեսախցիկների առաջ միայնակ ու զարմացած՝ շատ խոսվեց, որ վարչապետն ունի անվտանգության խնդիր: Ի՞նչ կասեք այս մասին:

Անվտանգության առաջին եւ անհերքելի խնդիրը Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցածն էր՝ ադրբեջանցի ուժայինըբլոգերը») անխոչընդոտ մուտք է գործել մի տարածք, ուր երկրի ղեկավարն է եւ հայ համայնքը, այն էլ մուտք է գործել միացված բջջային հեռախոսով: Մասնագետ պետք չի լինել, որպեսզի պատկերացնել, թե Աստված մի արասցե, ինչպիսի զարգացումներ էին հնարավոր, այդ թվում՝ ողջ հայ ժողովրդի համար եւ հատկապես՝ սահմանին: Իսկ Ձեր նշած օրինակը պարզ արարողակարգային խայտառակություն էր: Սակայն ես հակված չեմ մեղադրելու արարողակարգի աշխատակիցներին, նրանք երկար տարիների փորձ ունեն: Հետեւություններն առավել քան պարզ են:

«Խորհրդարանական երկրում սա նոնսենս է». Տարոն Սիմոնյան

«ՍԵՓԱԿԱՆ ՌԵՅՏԻՆԳԻ ՀԱՄԱՐ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՏՆԵԼ ԽԱՂԻ ՄԵՋ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ»

– Վերջիվերջո, պատահականությո՞ւն էր, որ Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչը հայտնվեց հայկական եկեղեցում ու շփվեց Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ այս ենթատեքստում առավել լուրջ խնդիր եք տեսնում:

Այս քայլում լուրջ խնդիր կա ցանկացած դասավորության դեպքում: Ես ուզում եմ ի սկզբանե բացառել «բեմականացումը», քանզի դա վատագույնն է, իմ պատկերացմամբ: Դա ուղղակիորեն ենթադրելու է մտնել խաղի մեջ հակառակորդի, թշնամու հետ: Թող ես սխալվեմ, բայց պահպանեմ հավատս առ այն, որ սեփական ռեյտինգի համար որեւէ մեկը չի կարող մտնել խաղի մեջ թշնամու հետ:

«Սա անթույլատրելի մոտեցում է». Գեւորգ Գորգիսյան

Ի դեպ, Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը սպառնում էր Վատիկանի «պադվալներից» հատ-հատ բռնել կոռուպցիոներներին: Չե՞ք կարծում, որ սա առնվազն Վատիկանի ներքին գործերին խառնվել էր:

Ես չէի ցանկանա մեկնաբանել մի բան, որն ի ցույց է դնում երկրի ղեկավարի անգամ մոտավոր պատկերացումների բացակայությունն առ Վատիկան, առ քրիստոնյա աշխարհ, առ Վատիկանի ժառանգություն, եւ առավել եւս չէի ցանկանա մեկնաբանել երկրի ղեկավարի ենթագիտակցության մեջ պատվավոր տեղ ունեցող փողոցային բառապաշարն ու շարժուձեւը:

Իմքայլական պատգամավորն ընդունեց` նախկինում հսկայական աշխատանք է կատարվել (Տեսանյութ)

«ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԻՐԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ Է, ՈՒՄ ՀԱՏՈՒԿ Է ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԻՆ ՆԵՐԵԼԸ»

– Տիկին Կարապետյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ չկայացավ Նիկոլ Փաշինյան-Հռոմի պապ հանդիպումը, ինչը մինչ այցը հաստատել էին կառավարությունից, որ լինելու է:

Հարցի ենթատեքստը հասկանում եմ՝ երբ մարդն իրեն թույլ է տալիս նման տոնայնությամբ եւ բառամթերքով արտահայտվել Վատիկանի մասին, առավել եւս, երբ մարդն իրեն համեմատում է Հիսուսի հետ, դժվար թե Հռոմի պապը նրան հանդիպիԲայց եկեք չմոռանանք, որ Հռոմի պապն իրական քրիստոնյա է, ում հատուկ է մոլորյալներին ներելը, կարեկցելն ու ճիշտ ուղուն վերադարձնելը: Անկեղծորեն, հաշվի առնելով սա, ես չունեմ պատասխան կամ ենթադրություն, թե ինչու չի կայացել այդ հանդիպումը:

«ԱԳ նախարարի ելույթում խնդրահարույց կետեր կան»

Եվս մեկ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Ն. Փաշինյանը՝ նշելով, որ 1996 թվականից սկսած չարիք են եղել հայաստանյան բոլոր ղեկավարները: Ինչո՞ւ հիմա Ն. Փաշինյանը որոշեց նման ,ապտակ» հասցնել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը համարվում է նրա քաղաքական կնքահայրը:

Այս հարցին անդրադարձել է Լեւոն Զուրաբյանը, եւ կոռեկտ չի լինի պատասխանել այդ անդրադարձից հետո: Այնուհանդերձ, ընդգծեմ միայն մեկ փաստ՝ առաջին նախագահի քաղաքական թիմը շարունակում է առաջատար պաշտոններ զբաղեցնել Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

«ԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՇԱՏԵՐՍ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ, ՎՍՏԱՀ ԵՄ, ԴԵՌ ԿՀՆՉԵՆ»

– Ն. Փաշինյանի իտալական այցին զուգահեռ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ԵԺԿ բարձր ամբիոնից: Տարիուկես գրեթե լռությունից հետո՝ տրվե՞ց այն պատասխանները, ինչը Դուք որպես քաղաքական, հասարակական գործիչ ակնկալում էիք:

Երրորդ նախագահի խոսքն իրոք իրեն հատուկ ոճով բովանդակալից էր, հստակ եւ փաստարկված: Եվ այն նաեւ իրավիճակային էր՝ ԵԺԿ համագումարին ԵԺԿ անդամ հանդիսացող կուսակցության ղեկավարի դասական ելույթ էր: Հատկապես տպավորիչ էր կտրուկ պնդումը, որ Արցախը երբեւէ չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: Այն պատասխանները, որոնք շատերս ակնկալում ենք, վստահ եմ, դեռ կհնչեն եւ կհնչեն մեր հասարակությանն ուղղված ձեւաչափով:

Նիկոլի պուճուրիկ կլոնների այս ճնշող մեծամասնությունը արդյունավետության տեսակետից Տորիչելյան դատարկություն են. Արմեն Աշոտյան

Հատկանշական է այն, որ ԵԺԿ նախագահ Տուսկը եւս անդրադարձավ նրան, ինչի մասին բարձրաձայնում էր Սերժ Սարգսյանը, որ պետք է պայքարել պոպուլիստների դեմ: Սա, փաստորեն, 21-րդ դարի քաղաքական մարտահրավեր է նաեւ Եվրոպայի՞ համար:

Այո, մարտահրավեր է, եւ ոչ միայն սա: Պոպուլիզմը, կամ հայկական տարբերակը, որն առավել ընկալելի է դարձնում տերմինը՝ ամբոխավարությունը, միշտ գալիս է լցնելու դատարկությունն ու քողարկելու իրական, շատ ժամանակ վտանգներով լի օրակարգը:

Նիկոլ Փաշինյանը զինծառայությունից խուսափածներին կոչ է անում ինքնաթիռի տոմս գնել և վերադառնալ Հայաստան

Ըստ Ձեզ, Հայաստանն ընկալելի՞ է արտաքին աշխարհի համար, երբ ընդդիմության առանցքային դեմքը՝ ՀՀ 3-րդ նախագահն ասում է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ ՀՀ վարչապետը բանաձեւ է փնտրում, որ արցախյան հիմնախնդրի լուծումը նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի:

Իմ կարծիքով, այդ բանաձեւն ավելի սազական է միջնորդի, երրորդ կողմի, քան անմիջականորեն շահագրգիռ կողմի համար: Ի վերջո, ի հեճուկս Փաշինյանի, որեւէ «բացառիկություն» եւ «աննախադեպություն» այս բանաձեւում չկա՝ համաձայնելով Մինսկի խմբի ձեւաչափին, կողմերն իրենց համաձայնությունն են տվել հենց այդ բանաձեւի «որոնմանը»: Այս առումով, ավելի հասկանալի է ՀՀ երրորդ նախագահի հնչեցրած բանաձեւը, որը կոնկրետ կողմի կոնկրետ դիրքորոշում է: Այո, հայկական կողմերը պնդում են՝ Արցախը երբեւէ չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս հիմնախնդիրը չունի ռազմական լուծում:

«ՆԻԿՈԼ, ՄԵՆԱԿ ԱՆԿԵՂԾ, ՔԵԶ ԱՍԵԼ ԵՆ, ԲՈՒԺՎԵ՞Լ ԵՍ, ԹԵ՞ ՔՈ ՁԵՒԵՐՈՎ ԹՌԱՐ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА