o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.11.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հայաստանի ինչպես հպարտ, այնպես էլ սովորական քաղաքացիները դեռ չէին հասցրել ուշքի գալ այն զարմանալի իրողությունից, որ Նիկոլն ինքն իրեն համեմատել էր Հիսուսի հետ, մեկ էլ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվում է Արցախի նախագահի թեկնածու ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ օգտին քարոզող այն աբսուրդային նյութը, որը տեսնում եք նկարում: Իհարկե, մենք ենթադրում էինք, որ ծալապակասությունը կարող է տարածվել գրիպի պես` օդակաթիլային ճանապարհով, սակայն մտքներովս չէր անցնում, որ դրա համաճարակը կարող է տարածվել եւ համացանցի միջոցով: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է ասել Արայիկ Հարությունյանի ջատագովներին` ինչքան էլ նա գովասանքներ հնչեցնի Նիկոլի հասցեին, ինչքան էլ համարվի Նիկոլի ֆավորիտը Արցախի ընտրություններում, մի՛ արեք այդպիսի բաներ

ԶԱՐՄԱՆՔ

«Եթե վարչապետ ես եւ անում ես գրդոն, Քայլ արա` հավաքիր մետաղի ջարդոն»,- ահա այդպիսի երկտող-բանաստեղծություն է տարածվել համացանցում: Իսկ առիթն այն էր, որ զարմանալիորեն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ «Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել» կոչով հրապարակել է հետեւյալը. «Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով...»: Եվ, գրողը տանի, դրան հետեւում են հասցեները, հեռախոսահամարները, գներն ու պայմանները, եւ տպավորություն է ստեղծվում, որ դա ոչ թե վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի, այլ մետաղաջարդոնի ընդունման կետի մենեջերի էջ է: Կամ` հայտնի List.am առքուվաճառքի հայտարարությունների կայք է:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա մի զարմանալի «թավշյա» հեքիաթ, որը պտույտներ կատարեց ամբողջ լրատվական դաշտով մեկ: Լինում է չի լինում, Սերոբ անունով վարսավիր է լինում, որի մեծագույն դժբախտությունն այն էր, որ ապրում է կոկորդիլոսասեր մարզպետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հարազատ Նոր Կյանք գյուղում: Եվ ահա այնպես է լինում, որ Ջերմուկից վերադարձող Նիկոլին մարզպետարանում շտապ դիմավորելու համար կոկորդիլոսասերը հապճեպ մտնում է  գյուղի վարսավիրանոց` «կանտովկան դզել տալու»: Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, եւ բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից: Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից` անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին: Եվ դա դեռ քիչ էր, Սերոբին ոչ միայն ծեծում են, այլեւ ասում, որ եթե գյուղում երեւա, ամեն օր է այդպիսի ծեծ ուտելու: Հեքիաթը չի ավարտվում, եւ 3 խնձոր երկնքից կընկնեն միայն այս իշխանություն կոչեցյալին գրողը ծոցը ճանապարհելուց հետո:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА