o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄԻՑ 5 ՊԱԿԱՍ

26.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄԻՑ 5 ՊԱԿԱՍ

Նիկոլականները արդեն չգիտեն` այլեւս ում դեմ ուղղեն կեղտոտ հակաքարոզչության, սեւացման, հայհոյախոսության սլաքները: Սկզբում հարձակվեցին «Վերնատան» վրա, հետո բուռն հիսթերիայի  մեջ ընկան Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի կապակցությամբ... Եվ դա քիչ էր, հիմա էլ նոր փորձանք եկավ գլխներին, որը կոչվում է «Սոցիալական շարժում»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

 

ՀԱԿԱՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԱԼԻՔԸ

Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի հիմնադրույթները ուղղված են պոպոլիզմի մերժմանը, ինչն, ի դեպ, նաեւ միջազգային թրենդ է: Վկան` ԵԺԿ նորընտիր առաջնորդ Դոնալդ Տուսկի հակապոպուլիստական ծրագրային ելույթը: Եվ քանի որ, ինչպես իրավացիորեն նկատում է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը, պոպուլիզմը հույժ կարճաժամկետ գործիք է, գործնական, պրագմատիկ մոտեցումները ավելի ու ավելի են շահում հասարակ քաղաքացու սիրտը: Վկան` նաեւ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար Վանաձորում ստորագրահավաքի հրապարակային միջոցառման բավականին մեծ ծավալը: Ի դեպ, քոչարյանական ուղղությամբ «Վերնատունն» էլ, որին քայլոները պիտակում են Քոչարյանի հենարան, իսկ մի շարք վերլուծաբաններ համարում են ամերիկամետ նախագիծ, կրակի վրա յուղ լցրեց` իր առաջին հրապարակային հայտարարությունը նվիրելով հենց Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու հանգամանքինԻսկ չափազանց կատաղի հիսթերիա հարուցեց Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը եւ ՀՀԿ-ի` դրան տրված շարունակությունը: Այսպես, ըստ ՀՀԿ-ի պաշտոնական հաղորդագրության. «Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը սույն թվականի նոյեմբերի 21-ից 23-ը մասնակցել է գործընկեր կուսակցության համագումարին, որը տեղի է ունեցել Լայպցիգ քաղաքում»:

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵՑԻՆ «ԿՐԾԱԾ» ԱՊԱԳԱ

Ու հենց Լայպցիգից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձավ  ՀՀ երրորդ նախագահի ելույթին հետեւած արձագանքներին. «Սերժ Սարգսյանը դեռ խոսելու է հայ հասարակության հետ հենց Հայաստանի ներսից, Զագրեբյան ելույթը շատ կարեւոր էր որպես փաստ, շատ ավելի կարեւոր էր որպես բովանդակություն, տրվեցին գնահատականներ, որոնք վերաբերում էին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին, այդ գնահատականները շատ ցավոտ է տարել իշխանությունը, իշխանության քարոզչամեքենան բուռն արձագանքներ է տալիս, եւ էլ չեն նայում այն մարդկանց քաղաքական մակարդակին, որոնց հանձնարարում են խոսել այդ ելույթի մասին: Իհարկե, ես հանդիպեցի նաեւ մասնագիտական քննադատություն, ավաղ, միայն քաղաքագիտական, փորձագիտական որոշ շրջանակներից, իսկ այն շրջանակները, որոնք սպասարկում են այս իշխանություններին, շատ շինծու, շատ հորինված, շատ վառված արձագանքներ էին տալիս: Ի՞նչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել շատ պարզ իրողություն: Իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են տեղի ունեցածի լրջությունը, Սերժ Սարգսյանի խոսքի մեջ տեսել են բազմաթիվ ներվեր, եւ հասկացող մարդիկ հանձնարարել են չհասկացող մարդկանց արձագանքել Ս.Սարգսյանի ելույթին: Եվ ունենք այն, ինչ որ ունենք, երբ որ աքլորի փետուրներով, հավի խելքով, մանեկենի ինտելեկտի շրջանակներում քաղաքական մեկնաբանությունները սկսել են ողողել իշխանական քարոզչամեքենայի տարբեր հարթակներ»:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

ՀՀԿ փոխնախագահը նաեւ փաստում է. «Նախագահի ելույթը հասավ իր նպատակին, այն դարձավ իրադարձային, իրականում հրահրելով նոր քաղաքական դիսկուրս, որովհետեւ մենք գիտենք, որ մեր իշխանությունները չեն սիրում քաղաքական բանավեճ, չեն սիրում քաղաքական երկխոսություն, երկրի ներսում ոչնչացրել են քաղաքական երկխոսության բանավեճերի, կարծիքների փոխանակման հնարավորությունները, եւ թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս չեն հանդուրժում քաղաքական այլակարծություն»: Իսկ պոպուլիստների համար քաղաքական ռեալ բանավեճը մահացու թույն է: Պոպուլիստական հակաքայլերի համար Նիկոլի մոտ ռեսուրս էլ չի մնացել` Միլանում «Վատիկանի պադվալների» մասին հոխորտանքը եւ սեփական անձը Հիսուսի հետ համեմատելը վարկանիշի վերջնական կորուստի նախակարապետն են: Չեն օգնի ոչ նոր ձերբակալությունները, ոչ էլ անձամբ հին ավտոմեքենաները մետաղաջարդոն հանձնելու «մենեջերություն» անելը:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

 

ԳՐԵԹԵ ԸՍՏ ԼԵՆԻՆԻ ԲԱՆԱՁԵՎԻ

Նոյեմբերի 23-ին Նիկոլի գլխին եկող նոր փորձանքի` «Սոցիալական շարժում» նախաձեռնության հիմնադիր համաժողովի վերաբերյալ որոշակի կանխատեսումներ մեկ օր շուտ հրապարակվել է iravunk.com կայքում Ա. Հովհաննիսյանի վերլուծականում: Մասնավորապես. «Ներկայիս ժամանակաշրջանը շատ է նմանվում նախընտրական իրավիճակի եւ ձեւավորվում են տարբեր տեսակի նոր կուսակցություններ, շարժումներ, դաշինքներ եւ այլն: Նախընտրական շրջանին նման են նաեւ լայն բազմաթիվ հանրային լարումները, որոնք ամեն օր ցնցում են երկիրը: Բազմաթիվ խնդիրներ դառնում են ցույցերի, երթերի, նստացույցերի պատճառ: Դրանց մեծ մասը առնչվում է սոցիալական հարցերին»: Այնուհետ վերլուծության մեջ ասված է. «Շարժման անվանումը արդեն հուշում, է, որ այն լինելու է ոչ թե քաղաքական պահանջների ներկայացնող, այլ շարժման հիմքում սոցիալական հարցերն են: Մյուս կողմից դա չի նշանակում, որ շարժմանը չեն մասնակցելու քաղաքական գործիչներ»:

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

Եվ իրոք, հիմնադիր համաժողովի դահլիճում կարելի է տեսնել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանին, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին, ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Վահրամ Մկրտչյանին, «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանին, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, Նիկոլին Գերմանիայի լավագույն հոգեբուժարանում բուժելու համար 26 հազար եվրո հանգանակող Մարինա Խաչատրյանին, աղանդների ամենահայտնի մասնագետ Ալեքսանդր Ամարյանին, բազում ՀԿ-ների ներկայացուցիչների, պարզապես քաղաքացիական ակտիվություն դրսեւորող անհատներիԻ դեպ, Վահրամ Մկրտչյանը հայտարարեց, որ շարժումը չունի քաղաքական օրակարգ, իսկ Տիգրան Ուրիխանյանը փաստեց. «Թեպետ չունենք քաղաքական օրակարգ, բայց կա օրակարգ, որը վերաբերում է 800 հազար աղքատ քաղաքացու: Անկախ նրանից, թե ի՞նչ է տեղի ունենում երկրում, ով ի՞նչ նկրտում ունի, իմ համոզմամբ, յուրաքանչյուրի կատարած աշխատանքը մեկը պետք է լինի` ՀՀ քաղաքացու կյանքի բարելավումը»: Բայց պարզ է նաեւ, որ այդպիսի շարժումը չի կարող ձեռք չբերել քաղաքական բաղադրիչներ, իսկ դատելով դահլիճում հնչած տեղեկատվությունից, 2020-ի փետրվարին նախատեսված է համագումարի անցկացումը արդեն Մարզահամերգային համալիրի դահլիճում: Սակայն վերադառնանք մեր կայքում դեռ նոյեմբերի 22-ին Ա. Հովհաննիսյանի կողմից հրապարակած կանխատեսմանը. «Ներկայիս իշխանությունները գույնզգույն սոցիալական խոստումներ էին տալիս ժողովրդին, ինչով եւ մեծ սպասումներ առաջ բերեցին: Սակայն պրակտիկապես ոչ մի խոստում չդարձավ իրականություն: Ավելին, ժողովրդին սկսեցին կերակրել փիլիսոփայություններով, թե աղքատությունը պետք է հաղթահարել գլուխների մեջ: Արդյունքում Հայաստանից նույն տեմպերով շարունակվում է արտագաղթը, գործազրկությունը ու համատարած աղքատությունը: Սպառողական զամբյուղի մոտ 30 տոկոս թանկացման պայմաններում սոցիալապես վատ վիճակում գտնվող բնակչության վիճակը էլ ավելի վատացավ: Եկող տարվա համար կառավարության ներկայացված բյուջեն շատ ավելի վատ ցուցանիշներ ունի, քան  նախկիններում էր: Աճել են միայն պաշտոնյաների  աշխատավարձերը ու պարգեւատրումները: Հասկանալի է, որ ներկայիս իշխանավորները  անգամ չեն էլ պատկերացնում` ինչպես կարելի է լուծել ժողովրդի առաջ ծառացած սոցիալական խնդիրները: Իսկ երբ սոցիալական խնդիրները չեն լուծվում, դրանք վեր են ածվում քաղաքականի»: Վերլուծաբանը արձանագրում է. «Իշխանությունները ոչ միայն չբավարարեցին իրենց խոստումներով ՀՀ քաղաքացիների մոտ առաջացած լավ կյանքի սպասումները, այլեւ էլ ավելի  վատթարացրին սոցիալ-տնտեսական վիճակը, միաժամանակ բարձիթողի վիճակում հայտնվեց անվտանգությունն ու պաշտպանությունը: Հետեւապես այդպիսի անճար ու անգրագետ իշխանությունների օրերը հաշված են: Դա զգում են ե՛ւ քաղաքական շրջանակները, ե՛ւ շարքային քաղաքացիները, եւ հենց դա է պատճառը, որ երկրում իրավիճակը նման է նախընտրականի, կամ ինչպես ասում էր հեղափոխությունների մեծ վարպետ Լենինը` իրավիճակը հեղափոխական է, երբ վերեւները այլեւս չեն կարողանում կառավարել, իսկ ներքեւները չեն կարողանում ապրել»:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

Դե ինչ, «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւը այնպիսի սրընթացությամբ է համալրվում նորանոր եւ խոստումնալից բաղադրիչներով, այնպիսի արագացող տեմպեր է ստանում, որ գտնվում ենք թավշիստների իշխանազրկումից 5 պակաս: Հուսանք, դա տեղի կունենա առանց ֆիզիկական ցնցումների, եւ հուսախաբ կլինեն բոլոր նրանք, ովքեր երազում են քաղաքացիական պատերազմ հրահրել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА