o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ է ընտրվել Անուշ Բեղլոյանը

26.11.2019 14:10 ԹԵՄԱ
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ է ընտրվել Անուշ Բեղլոյանը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ:

Այս մասին ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտնեցին պատվիրակության անդամները:

Անհրաժեշտ է մի կողմ դնել հների ու նորերի պայքարը. Էդուարդ Շարմազանով

Բեղլոյանը նշեց` դա  պատվիրակության մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է: «ՀՀ պատգամավորական ներկայացուցչության ստատուսը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում բարձրացվեց: Կոնսենսուսով, բոլոր երկրների ստորագրությամբ հաստատվեց իմ թեկնածությունը՝ որպես փոխնախագահ: Դա անձի հետ կապված գործընթաց չէ, դա կազմակերպությունում Հայաստանի աճող դերի արտացոլումն է ու բոլորի թիմային աշխատանքի արդյունքը»,- ասաց Բեղլոյանը:

Նա նշեց` Հայաստանն առաջին անգամ ղեկավար պաշտոն է զբաղեցնում միջխորհրդարանական կազմակերպության կազմում և դա համարեց Հայաստանի արտախորհրդարանական դիվանագիտության զգալի նվաճում:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 54-րդ նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 19-21-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА