o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում աճում է վթարների և զոհերի քանակը, պատճառը նաև կառավարության կողմից ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելն է. Սերգեյ Ղահրամանյան

23.11.2019 15:25 ԹԵՄԱ
ՀՀ-ում աճում է վթարների և զոհերի քանակը, պատճառը նաև կառավարության կողմից ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելն է. Սերգեյ Ղահրամանյան

Մեքենաների քանակը հանրապետությունում գնալով ավելանում է, ինչը նպաստում է խցանումների մեծացմանը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

«Այստեղ ենք մեր «ոչ»-ը ասելու ատելության քարոզին». ՀՀԿ ակցիան Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ

«ՀՀ-ում կա շուրջ 600 հազար տրանսպորտային միջոց, որից մոտ 400 հազարը Երևանում է շահագործվում, սա ահռելի թիվ է, իսկ վերջին տարիներին որևէ նոր փողոց չի ստեղծվել», - ասաց նա:

Նա նկատեց, որ սրան զուգահեռ աճում է նաև վթարների և զոհերի քանակը: Ղահրամանյանն ընդգծեց, որ դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ անուշադրությունից մինչև կառավարության կողմից ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելը:

«Ավտոմեքենաների քանակն անընդհատ ավելանում է, բայց ոստիկանության կարգախմբերի քանակը 2006 թվականից որևէ փոփոխության չի ենթարկվել», - նշեց նա՝ ավելացնելով, որ կա նաև վարորդների մտածելակերպի հարց՝ վերջիններս երթևեկում են թույլատրելիից ավելի արագ, միայն արագաչափին հասցնելուց առաջ են նվազեցնում արագությունը, բացի այդ էլ ճանապարհներին ոստիկաններ չկան, որոնք կվերահսկեն երթևեկությունը.

«Վարորդները սպասում են, որ իրենց «գլխին կանգնեն», որպեսզի հետևեն երթևեկության կանոններին», - ավելացրեց բանախոսը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА