ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աբխազիայում երեք մարդ զոհվել է՝ «օրենքով գողի» վրա հարձակման արդյունքում

23.11.2019 09:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Աբխազիայում երեք մարդ զոհվել է՝ «օրենքով գողի» վրա հարձակման արդյունքում

Սուխումիի կենտրոնում գտնվող «Սան Ռեմո» ռեստորանի մոտակայքում կրակոցների արդյունքում զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ քրեական հեղինակություն: Այս մասին հաղորդում է «Sputnik Աբխազիան»՝ վկայակոչելով հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

2010 թվականին Կոշ քրեակատարողական հիմնարկում ինձ վրա հարձակման մասով քրեական գործ է հարուցվել․ Նիկոլ Փաշինյան

Գործակալության տվյալներով՝ կրակոցները սկսվել են տեղական ժամանակով ժամը 14: 40-ին (Երևանի ժամանակով՝ նույն ժամին): Երեք դիմակավորված անհայտ անձ մեքենայով մոտեցել են Լեոնի պողոտայի վրա գտնվող ռեստորանին և գնդացիրներից կրակ են բացել հաստատության այցելուների վրա:

Հարձակման զոհերից մեկը՝ 1981 թ-ին ծնված քրեական հեղինակություն Աստամուր Շամբան էր: Բացի այդ, սպանվել են ռեստորանի այցելուն և մատուցողուհին: Հաստատության ևս երեք հաճախորդ վիրավորվել են. նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Աբխազիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է որոնում: Դեպքից մեկ ժամ անց Սուխումի երկաթուղային դեպոյի տարածքում հայտնաբերվել է կասկածյալների այրվող մեքենան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА