o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Աշոտյան. «Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետքերով. իշխանությունների սթրեսը որպես ճակատագիր» (Ուղիղ եթերի տեքստը)

22.11.2019 23:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արմեն Աշոտյան. «Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետքերով. իշխանությունների սթրեսը որպես ճակատագիր» (Ուղիղ եթերի տեքստը)

(Տեսանյութով դիտել այստեղ` https://iravunk.com/news/98937)

Հանրապետական պատվիրակությունով գտնվում ենք Գերմանիայում, որտեղ մասնակցում ենք իշխող ՔՍԴ ի համագումարին և այստեղից, ոչ ֆորմալ առումով որոշեցի Ձեզ հետ խոսել, նաև մեկնաբանել այն ինչ տեղի ունեցավ այս քանի օրը։ Իհարկե բացակայելով Հայաստանից դժվար է կտրվել հայկական լրատվամիջոցներից, քաղաքական օրակարգից, դա իրատեսկան չէ, հատակապես, երբ սրտացավ ես ու ստեղծում էս քաղաքական օրակարգերի քննարկման: Շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես է արձագանքում հասարակությունը, քաղաքական դաշտը, անհատ օգտատերերը Սերժ Սարգսյանի վերջին ելույթին և այստեղ կան մի շարք հարցեր, որ լրացուցիչ մեկնաբանման և պազաբանման կարիք ունի։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ պատվիրակության այցը Զագրեբ ԵԺԿ համագումարին իրադարձություն է ինքնին, որովհետև որոշակի դադարից հետո երրորդ նախագահի այցը առաջինն էր արտերկիր և չէր կարող աննկատ անցներ և հաշվի առնելով ԵԺԿ ն ամենամեծ ուժն է ու զբաղեցնում են նրանց անդամներից շատերը բարձր պաշտոններ Բրյուսելում, եվրոպական հանձնաժողովում, ԵԽԽՎ ում, այնպես էլ ԵՄ անդամ երկրներում, Սարգսյանի ելույթը իր մեջ պարունակում է բազմաթիվ ուղղերձներ, և հետաքրքիր է ոչ միայն փաստ, ժանակին պաշտոնանք արված նախագահի վերադարձ հանրային քաղաքականություն, այլ բովանդակությամբ, այստեղ կան մի քանի հարց, որոնց մասին պետք է խոսեմ։ Պարզ է, որ արարողակարգով տրված ժամանակահատվածում հնարավոր չէր անրադառնալ այս ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրների, բայց կարծում եմ, որ ճիշտ են այն վերլուծաբանները,որոնք նախագահի ելույթին տվեցին շատ անկեղծ ու բովանդակային խորհունկ ելույթ։ Ինչևէ, կան հարցեր,որոնցից առաջինը հետևյալն է արդյոք Սերժ Սարգսյանն այն խոստացված ելույթն էր, որ այսքան ժամանակ սպասում էին, միանգամից ասեմ, որ ոչ: Սերժ Սարգսյանը խոսելու է իր ժողովրդի և իր հասարակության հետ ուղիղ լրատվամիջոցների մասնակցությամբ, դա տեղի կունենա շուտով և Զագրեբյան ելույթը չի կտրում այս խոստումը: Երկրորդ ինչու ենք եկել Զագրեբ եկել ենք Զագրեբ, որովհետև մենք ԵԺԿ-ի անդամ ենք 2012 թվականից, իսկ պաշտոնապես աշխատում ենք ԵԺԿ-ի հետ 2008 թվականից։

«Ես վաղուց մեռած պիտի լինեի, բայց դա կոչվում է ճակատագիր». կյանքից հեռացել է Ալեն Դելոնը

Հրաժարվել իմաստ չուներ ելույթից, ճիշտ հակառակը, թեպետ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը, քաղաքական շրջանակները սպասում են Սերժ Սարգսյանի ներհայաստանյան խոսքին, բայց սա շատ լավ առռիթ էր բացել այդ երկխոսությունը, նաև չկորցնելով միջազգային այս կարևորագույն հարթակներից մեկում ներկայացնելու Հայաստանի ազգային ու պետական շահերը, հատկապես Արցախի հետ կապված, ինչպես նաև անդրադառնալ ՀՀ-ԵՄ հարաբերություններին։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը դեռ խոսելու է հայ հասարակության հետ հենց Հայաստանի ներսից, Զագրեբյան ելույթը շատ կարևոր էր որպես փաստ, շատ ավելի կարևոր էր որպես բովանդակություն, տրվեցին գնահատականներ, որոնք վերաբերվում էին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին, այդ գնահատականները շատ ցավոտ է տարել իշխանությունը, իշխանության քարոզչամեքենան բուռն արձագանքներ է տալիս, և էլ չեն նայում այն մարդկանց քաղաքական մակարդակին, որոնց հանձնարարում են խոսել այդ ելույթի մասին։ Իհարկե, ես հանդիպեցի նաև մասնագիտական քննադատություն, ավաղ, միայն քաղաքագիտական, փորձագիտական որոշ շրջանակներից, իսկ այն շրջանակները, որոնք սպասարկում են այս իշխանություններին, շատ շինծու, շատ հորինված, շատ վառված արձագանքներ էին տալիս։

Ի՞նչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել շատ պարզ իրողություն։ Իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են տեղի ունեցածի լրջությունը, Սերժ Սարգսյանի խոսքի մեջ տեսել են բազմաթիվ ներվեր, և հասկացող մարդիկ հանձնարարել են չհասկացող մարդկանց արձագանքել ՍՍարգսյանի ելույթին։ Եվ ունենք այն, ինչ որ ունենք, երբ որ աքլորի փետուրներով, հավի խելքով, մանիկենի ինտելեկտի շրջանակներում քաղաքական մեկնաբանությունները սկսել են ողողել իշխանական քարոզչամեքենայի տարբեր հարթակներ։ Նախագահի ելույթը հասավ իր նպատակին, այն դարձավ իրադարձային, իրականում հրահրելով նոր քաղաքական դիսկուրս, որովհետև մենք գիտենք, որ մեր իշխանությունները չեն սիրում քաղաքական բանավեճ, չեն սիրում քաղաքական երկխոսություն, երկրի ներսում ոչնչացրել են քաղաքական երկխոսության բանավեճերի, կարծիքների փոխանակման հնարավորությունները, և թե ԱԺ ում, թե դրանից դուրս չեն հանդուրժում քաղաքական այլակարծություն։ Մեզ մեղադրում եին նաև այն շրջանակները, ովքեր ասում էին, թե ինչու եք դրսից մարդ բերում Հայաստանի վրա, զավեշտ է լսել նման տեսակի մեկնաբանություն մի քանի պատճառներով։ Նախ արդեն ասեցի, որ այս իշխանությունները երկրի ներսում ոչնչացրել են քաղաքական բանավեճի մշակույթը, քաղաքական մշակույթը իջեցրել են իրենց մակարդակին և բոլորին այդ մակարդակում հաղթում են, որովհետև այդ ցածր մակարդակի քաղաքական ուժ էլ չկա։ Երկրորդը, ամենակրևորը, որ Նիկոլ Փաշինյանը ինքն է միջազգային տարբեր հարթակները, բոլոր բեմերը օգտագործում մեզ վարկաբեկելու, փնովելու, պիտակավորելու համար։ Դրա համար հեռու պետք չի գնալ։ Հիշեցնեմ ՄԱԿ-ի ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի 27 րոպեից 14 րոպեն նվիրված էին այսպես ասած հին կոռումպացված ռեժիմին։ Նմանատիպ ելույթներ նա ունեցել է, որտեղ վատաբանել է իր ներքին քաղաքական մրցակիցներին ընդդիմությանը, և՛ Եվրոպայի խորհրդում և՛ Եվրոպական խորհրդարանում, ուստի եթե դա կարելի է ու եթե դա անում է այսօր վարչապետի պաշտոնը զավթած, գրաված մարդը, ապա նա որևէ բարոյական և իրավական իրավունք չունի մեղադրելու իր քաղաքական մրցակիցներին, որ փորձում են իր հետևից մաքրել իր թողած տեղեկատվական ու քաղաքական աղբը տարբեր միջազգային հարթակներում:

Այսինքն այս մեղադրանքը բացարձակապես տեղին չէ, այն նրանք ովքեր մեղադրում են մեզ շատ կարճ ու ժողովդավար ասեմ, նայե՛ք Ձեզ ու Ձեր Նիկոլին, ինչեր է ինքը խոսում տարբեր տեղերում, քաղաքական մրցակիցների մասին, քաղաքական օպոնենտների մասին և հետևաբար դրա անհրաժեշտությունը չեք զգա այլևս վատաբանելու մեզ այդ առիթով, իհարկե նաև շատ դիպուկ էր նախագահի տված բնորոշումը առ այն, որ մեկուկես տարի առաջ նա հեռացավ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան կառուցելու էլ ավելի լավ Հայաստան, էլ ավելի լավ երկիր, և քանի որ անգամ ամենամոլի նիկոլականները այլևս իրենց առնվազն խոհանոցներում կամ նեղ ընկերական շրջապատներում խոստովանում են, որ հիասթափությոպնը օրեցօր ավելանում է, որ նրանք չեն ստանում այն, ինչի ակնկալիքը ունեին որպես ավելի լավ արդար ու բարեկեցիկ երկրի տեսլական, այո ակնհայտ է որ ճիշտ էր նախագահը նաև ասելով որ, եթե մեզ ժամանակին ասում էին թողեք գնացեք թողեք աշխատեն երկիրը դզեն, հիմա ասում են՝ ինչի համար մեր ավելի կայուն հիմքեր ունեցող երկիրը տվեցիք այդ մարտնչող պոպուլիատներին:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը մտադիր է լսել նաև Սերժ Սարգսյանին․ Ա․Քոչարյան

Ի դեպ, վերջիններիս ձայնը ուժեղանում է, շատանում է, միշտ չէ, որ ազնիվ է այդ քննադատությունը, որովհետև այն մարդիկ, ովքեր այսօր մեզ ասում են «Խի երկիրը տվեցիք նիկոլին» մեկուկես տարի առաջ մեզանից պահանջում էին, որ մենք երկիրը տանք Նիկոլին, և ի պատասխան, երբ որ այսօր դա ես իրենց հիշեցնում եմ, ասում են՝ բա չտայիք մենք սխալվեցինք, դուք էիք իշխանությունը չտայիք։

Հիշեք, որ մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանը և մենք հեռացանք իշխանությունից այո որպեսզի թույլ չտանք արյունահեղություն և չցնցենք երկիրը և ունենանք ներքին քաղաքական կայունություն, որն այդքան կարևոր է Արցախի և Հայաստանի անվտանգության, պաշտպանության և մեզ սպառնացող այլ մարտահրավերների համատեքստում։ Մյուս կարևոր կտորը իհարկե այն է, որ որպես ընդդիմադիր հիմնական տեսանելի ամենասկզբունքային ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդ Սերժ Սարգսյանը չի կարող չպայքարել հանուն երկրի, որին հավատացել է։ Մենք իշխանությունից հեռացանք անցնցում և նման երկիր կառուցելու հնարավորությունը մենք այսօր ևս տեսնում ենք արդեն որպես ընդդիմություն, այսինքն մեզ տրված քաղաքական մանդատով մեր առաքելությամբ և վստահությամբ մենք շարունակելու ենք աշխատել հանուն այն տեսլականի, որ ունի մեր ժողովուրդը, հանուն ավելի լավ, ավելի բարեկեցիկ, ավելի պինդ, ավելի պաշտպանված, ավելի արդար, ավելի մարդկային Հայաստան: Իհարհե, ինչպես նախագահն ասաց, մենք մեր մեղքի բաժինն ունենք այն խնդիրների մեջ, որոնք չենք հասցրել լուծել, այն հոգնածության մեջ, որ մենք ունենք, այն բազմաթիվ խնդիրներից, որ մենք չենք հասցրել լուծել: Սակայն այսօր ձեզանից հազարները տեսնում են, որ խնդիրները ոչ միայն չեն լուծվել նոր իշխանությունների օրոք, այլև խորացել են:

Նախագահի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր Արցախյան հիմնախնդրին, Բաքվում շատ ծանր տարան, քան մեր այսօրվա վարչապետի Միլանում կրկին բարձրաձայնած ձևակերպումները: Բաքվում լավ գիտեն, թե Արցախի հարցում ովքեր են ամենաանկոտրում և ամենանպատակասլաց գործիչները: Եվ Միլանում Նիկոլ Փաշինյանը լկտիաբար ստեց նրա շուրջ, թե իբր Ս.Սարգսյանը բանակցում էր 7 շրջան խաղաղության դիմաց բանաձևի շուրջ: Ես չելենջ եմ անում հենց հիմա Փաշինյանին, թող ինքը հրապարակի այն փաստաթուղթը, որն ինքը ստացել է 2018 թվականի հունվարին և իրենց հարակից լրատվամիջոցներից մեկն իբր արտահոսք հրապարակել էր: Թող հրապարակի և տեսնենք, թե արդյոք 7 շրջան խաղաղության դիմաց էինք մենք բանակցում: Նման մի զավեշտալի պնդում նա դեռևս արել էր մեկ տարի առաջ իմ հարցին ի պատասխան: Առաջին անգամ եմ այս պատմությունը պատմում, այն ժամանակ իրար կողք էինք նստում: Վարչապետի և իմ նստատեղը իրար կողք էին: Երբ որ իմ հարցին ի պատասխան ինքն ասեց, թե թղթեր կան, որոնք ես ամբողջը կարդացել եմ, ես մոտեցա նիստից հետո և ասեցի, թե ուզում եմ տեսնել այդ թղթերը և արդյոք դա հնարավոր է: Ասեց՝ հնարավոր է, բայց գաղտնի էր, և ես ունեի գաղտնի փաստաթղթեր նայելու իրավունք և ես պայամանավորվեցի, որ պետք է զանգեմ Նիկոլ Փաշինյանի ընդունարան, որպեսզի իրա աշխատասենյակում ծանոթանամ այն իբր գոյություն ունեցող գաղտնի փաստաթղթին, որի մասին Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր: Ես մի քանի անգամ ընդունարան զանգելուց հետո հասկացա, որ հրահանգ է տրված իմ զանգերը ցրելու: Եվ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ երբ նորից մոտեցա վարչապետին, ասացի զանգում եմ, չես պատասխանում, կարող է փոշմանե՞լ ես: Ասեց՝ այո, փոշմանել եմ:

Չորս հարց՝ Արթուր Վանեցյանին. Արմեն Աշոտյան

Վատ եմ զգում այն բանի համար, որ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ քաղաքական տարաձայնություններով հանդերձ անգամ պետական ու ազգային հարցերի շուրջ այս իշխանություները այրում են միասնական աշխատանքի բոլոր կամուրջները: Գոնե Արցախի հարցում իշխանությունը չլիներ այսքան պաթոլոգիկ սուտասան, անգամ կարող էինք տարբեր ազգային ուժերի հետ միասին, պայմանավորված դերաբաշխությամբ խաղալ:

Սակայն մենք շարունակելու ենք ՀՀ ազգային յուրաքանչյուր խնդրի մասին բարձրաձայնել: Իշխանություները Ս.Սարգսյանի ելույթից նեղվել են նաև նրանից, որ կարծել են, թե մեզ ամեն ինչից զրկել են, նախագահի, վարչապետի պաշտոնից, խորհրդարան չենք մտել, ու հանկարծ մենք միջազգային հարթակներում ենք մենք, մեզ լսում են, ընդունում են:

«ԱՅՈ, ՄԵՆՔ ԽԱԲՎԵՑԻՆՔ»

Տղերք, մի բան ասեմ ձեզ, մանդատը խելք չի տալիս, մանդատը զորություն չի տալիս: Այնպես չէ, որ ինձ, Ս.Սարգսյանին կամ իմ գործընկերներին միջազգային հարթակներում ճանաչում են այն բանի շնորհիվ, որ մենք մանդատ ունենք, կամ որևէ պաշտոն, այդպես չէ:Ինչ-որ իշխանական խմբի այլ վերլուծաբաններ էլ ասում էին,որ այս ամեն ինչն արվեց, որովհետև ՀՀԿ-ականները լոբիստներ ունեն, լոբիզմով են զբաղված: Լավ ա, նոր իշխանություն է եկել ԵԺԿ-ում, այդ մարդիկ լավ չեն հասկանում, թե ինչ է նշանակում Եվրոպական միջազգային քաղաքական կառույցներ, որքան ինստիտուցիոնալ են նրանք: Իհարկե անձերն ունեն շատ մեծ նշանակություն և մենք շատ շնորհակալ ենք այլևս հեռացած ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին իր հայասիրության համար: Երբեք չենք մոռանա այն ծաղիկները, որ նախագահ Դոլը խոնարհեց Ծիծեռնակաբերդում 2015 թ. ապրիլի 24-ին: Եվ ուզում եմ բոլորից անունից շնորհակալ լինել նաև ԵԺԿ-ի կողմից ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ռեզոլյուցիայի համար: ԵԺԿ նոր նախագահ Դոնալդ Տուսկը իր գերկայություններից մեկը հայտարարեց մոտակա տարիների համար՝ պայքար պոպուլիստների և պոպուլիզմի դեմ: Սա կարծում եմ, որ շատ լուրջ գաղափարական հայտ է մեր և եվրոպական այլ կուսակցություների աշխատանքի համար:

Սերժ Սարգսյանի փաստաբանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА