o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցման արդյունքները

22.11.2019 22:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցման արդյունքները

ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ շարունակում է մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ կալանավորման ողջ ընթացքում Iravunk.com-ում ընթանում էր սոցհարցում՝ պարզելու, թե ինչպիսին է հանրային կարծիքը՝ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Ի վերջո, Ռ. Քոչարյանի նկատմամաբ քաղաքակա՞ն հետապնդում է իրականացվում, թե՝ ոչ: Պատկերն արդեն մի քանի ամիս է գրեթե նույնն է, հանրային տրամադրությունները՝ հստակ: Այսպիսով՝ ամփոփելով սոցահարցման արդյունքները նախ նշենք, որ հարցմանը մասնակցել են 7290 մարդ:

Ամուլսար. հանք թե՞ սար (Տեսանյութ)

Նրանցից 66.34%-ը համոզված է, որ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահի նկատմամբ, քաղաքական հետապնդում է իրականացվում: 0.53 %-ն այդքան էլ վստահ չէ այս հարցում եւ պատասխանել է՝ «գուցե՝ այո»: 0.45%-ը դեռեւս դժվարանում է պատասխանել այս հարցին: Իսկ 32.67 %-ը գտնում է, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА