o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօր հրաժարական կտա մեկը, վաղը կգա մյուսը եւ նույն քաղաքականությունը կիրականացնի». Վիկտոր Կատվալյան (տեսանյութ)

22.11.2019 15:22 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այսօր հրաժարական կտա մեկը, վաղը կգա մյուսը եւ նույն քաղաքականությունը կիրականացնի». Վիկտոր Կատվալյան (տեսանյութ)

Գրեթե տասը օր է ՀՅԴ երիտասարդական թեւը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջ նստացույցով պահանջում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանց միացել են նաեւ ԵՊՀ մի շարք դասախոսներ: «Իրավունք TV»-ի տաղավարում բանասիրական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն ՎԻԿՏՈՐ ԿԱՏՎԱԼՅԱՆՆ ասաց, որ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծով` փակվում է Գիտությունների ազգային ակադեմիան:

Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

«Է, ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԵԼ»

- Պարոն Կատվալյան, ի վերջո, Արայիկ Հարությունյանի հրաժարականով հարցին լուծում կտրվի՞, թե՞ պետք է  համակարգային փոփոխություն կատարվի:

- Հրաժարականների հետեւից գնալը ճիշտ ուղի չէ, որովհետեւ այսօր հրաժարական կտա մեկը, վաղը կգա մյուսը եւ նույն քաղաքականությունը կիրականացնի: Է, ինչքա՞ն կարելի է հրաժարական պահանջել: Ուղղակի, պետք է անընդհատ մտնել երկխոսության մեջ, ներկայացնել մտահոգություններ, վերջում գուցե նաեւ պահանջներ, եւ պարտադրել այս իշխանություններին, որոնք ժողովրդի ընտրած, մեր ընտրած իշխանություններն են: Մենք ընտրել ենք, եւ մենք պահանջում ենք` իրականացրեք այս քաղաքականությունը, սա պիտի լինի ուղին, ճանապարհը: Այսինքն, ժողովուրդը ընտրել է այս իշխանություններին եւ ներքուստ հարազատության զգացում ունի, ու պետք է այնպես անել, որ այդ զգացողությունը մնա, ամրապնդվի, իսկ դրա համար պետք է լսել ժողովրդին:

«Հայոց» բառի դեմ պայքարը նոր իշխանության կարգախո՞ս

«ԱՅԴ ՆԱԽԱԳԾՈՎ, ՍՏԱՑՎՈՒՄ Է, ՈՐ ՓԱԿՎՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ»

- Լեզվի պետական ինստիտուտը տարեկան մի քանի տասնյակ հրատարակություններով գրքեր է տպագրում, լեզվի խորը ուսումնասիրություններ է կատարում, բայց կարծես թե դրան ոչ մի պետական աջակցություն չկա...

- Մենք անում ենք մեր աշխատանքները` առանց սպասելու լրացուցիչ աջակցության: Այժմ ընդամենը ակնկալում ենք, որ թույլ տան շարունակենք մեր աշխատանքները, որովետեւ այդ նոր նախագծով, ստացվում է, որ փակվում է Գիտությունների ազգային ակադեմիան: Սա մեզ համար մեծ ցավ է, այսքան տարի աշխատած լրջագույն գիտական այդ հասատությունը փակել եւ չգիտես ինչ կարգավիճակ տալ ինստիտուտներին, ցրել այդ գիտական հանրությունը, կարծում եմ` ճիշտ չէ: Սա շատ վտանգավոր ուղի է, որը կարող է մեծ վնաս հասցնել մեր գիտությանը: Պիտի հորդորեմ մեր իշխանություններին եւ համապատասխան նախարարությանը, մեկ անգամ էլ շատ լրջորեն մտածել այս հարցի շուրջ, ակադեմիան շատ կարեւոր դերակատարություն ունի մեր ժողովրդի կյանքում, եւ մեր պետությանը հզորացմանը կարող է շատ նպաստ բերել: Փոխարենը պետք է խթանել ակադեմիայի աշխատանքները, եթե ուզում ենք` իսկապես գիտությունը նպաստի մեր պետությանը: Մեծ ցավ ունենք, որ մեր լեզվական գանձարանի մի մեծ հատված, արեւմտահայերենի տեսքով, այսօր վտանգված է, որովհետեւ չի գործառվում բուհերում` գիտական համակարգում: Ա՛յ, սրա համար եմ կարեւորում լեզվի գործածությունը, լեզվի ուսումնասիրությունը բուհական համակարգում: Արեւմտահայերենը բուհական համակարգում տուժում է, որովհետեւ այսօր այն գործածվում գիտության մեջ, եւ հետեաբար նրա մի թեւը կարծես թուլացած լինի:

Սկսվել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը. Ermenihaber.am

«ՀՍՏԱԿ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ»

- Եթե ժամանակին ոչ հայեցի ու գրագետ խոսքի համար մեղադրվում էին հանրային մարդիկ` սերիալներում ու հեռուստահաղորդումներում աղավաղված խոսքի համար, այսօր արդեն Ազգային ժողովում կամ պետական գործիչներից ենք լսում աղավաղված հայերենով խոսք: Ինչպե՞ս կարելի է  սրա դեմն առնել:

- Ես առաջարկում եմ դպրոցում այդ ամենի դեմ պայքարել, հետո նոր` բուհում: Ընդհանարապես հեռուստատեսությամբ, որը հատկապես մեծ դերակատարություն ունի, ցավոք, խոսակցական եւ գրական լեզու հասկացությունների շփոթ ենք նկատում: Մարդիկ չգիտեն, որ հեռուստատեսությամբ պետք է հնչի միայն մեր պաշտոնական լեզուն, որն է  գրական հայերենը: Այլ կերպ ասած` հեռուստատեսությունը շատ մեծ դեր ունի եւ պետք է անընդհատ համապատասխան հաղորդաշարեր կազմակերպի: Իհարկե, պետք է հստակ վերահսկել սերիալների լեզուն, որտեղ լեզուն շատ է աղավաղվում, հատկապես պատանիների, երիտասադ սերնդի խոսքը: Հեռուստատեսութունը մշակույթի դրսեւորում է, եւ մշակույթը պետք է բարձր լինի, ձգտի բարձրացնել մարդուն: Հաճախ պատճառաբանում են, թե իրենք անմիջական խոսք են բերում սերիալներ, իսկ դա խոսակցական լեզուն է, ներողություն արտահայտությանս` փողոցի լեզուն: Մինչդեռ, կարելի է այդ նույն բաները շատ լավ գրական լեզվի մի փոքրիկ տաբերակով արտահայտել, որը մոտ է խոսակցականին: Հիշենք «Հայֆիլմի» մեր նախկին ֆիլմերը` «01-99», կամ` «Ոսկե ցլիկը», այնտեղ մի՞թե խոսում են մաքուր, գրական հայերենով, իհարկե ոչ, խոսում են գեղեցիկ հայերենով, որն իր մեջ ներառում է գրական եւ խոսակցական լեզվի շատ գեղեցիկ համադրությունը: Ուղղակի պետք է ունենալ բավարար բարեկրթություն եւ ճաշակ, որպեսզի կարողանալ այս երկուսը գեղեցիկ ձեւով համադրել: Մեր ռեժիսորներին ու հեռուստատեսության աշխատողներին ցանկանում եմ այս կարգի որակներ, նրանք պարտավոր են հեռուստատեսությունից հայ պատանուն, ընդհանրապես հայ մարդուն մատուցել գեղեցիկ հայերեն եւ չվնասել մեր լսողությունը: Փոխարենը ամեն օր, երբ պատահաբար ալիքներով անցնում ենք, զգում ենք, թե ինչպես է վիրավորվում մեր լսողությունը, տհաճ է, տգեղ է:

Հայերենն այն եզակի լեզուներից է, որ չունի սեռի տարբերակում. լեզվաբան

«ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՄԱՐ «Է» ՕԺԱՆԴԱԿ ԲԱՅԸ ՓՈՂԿԱՊԻ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ»

- Ասում եք, որ հեռուստատեսությամբ պետք է գրական հայերեն հնչի, բայց օրինակպետական հեռուստաալիքով` Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանն իր հաղորդումները վարում է ոչ ոսկեղենիկ հայերենով:

- Ցավոք, հիմա կան լրագրող կոչված մարդիկ, որոնք հեգնանքով են ոսկեղենիկ հայերեն բառն արտասանում, որովհետեւ իրենցից այնքան հեռու է այդ ոսկեղենիկ հայերենը, որ մարդը չի կարողանում գեղեցիկ խոսել, ստիպված հեգնում է հայերենը եւ ոսկեղենիկ հայերենը: Կարծում եմ` օժանդակ բայի «է»-ն փողկապի դեր է կատարում, երբ մարդը փողկապով է, նկատած պիտի լինեք, որ իրեն ավելի զուսպ ու կիրթ է պահում: Հայերենի համար «է» օժանդակ բայը փողկապի դեր է կատարում: Եթե մարդն օգտագործում է «է» օժանդակ բայը, փորձում է պահանել նորմատիվ գրական հայերենի կանոնները: Երբ անցնում է կանոնները, անմիջապես կառույցը խարխլվում է, եւ խոսակցական լեզուն գալիս, գրավում է գրական լեզվի տեղը: Պետք է հասկանաք, որ ունենք պետական լեզու, որը հայերենն է` իր բոլոր դրսեւորոմներով: Բայց ունենք նաեւ պաշտոնական լեզու, որը գրական հայերենն է, ընդ որում` արեւելահայերեն եւ արեւմտահայերեն գրական լեզուները: Ի դեպ, արեւմտահայերենը նույնպես գրական հայերեն է, որը, ըստ Սահմանադրության, պաշտոնական լեզու է: Իմիջիայլոց, չի օգտագործվում այդ դրույթը, այնպես որ, լեզվի յուրաքանչյուր աղավաղում օրենքի խախտում է:

«Նախագծով ստացվում է, որ փակվում է գիտությունների ազգային ակադեմիան». Վիկտոր Կատվալյան (Տեսանյութ)

- Ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում, ի՞նչ ճակատագիր կունենա հայոց լեզուն:

- Հայոց լեզվի ճակատագիրը կախված չէ ո՛չ անհատներից, ո՛չ իշխանություններից, եւ ո՛չ էլ մարդկանց խմբերից: Հայոց լեզուն եղել է, կա ու կլինի, իր ճանապարհը լեզուն, միեւնույնն է, կգտնի, մեր խնդիրն է չխանգարել հայոց լեզվի բնականոն զարգացմանը, մեր  խնդիրն է նպաստել հայոց լեզվի զարգացմանը: Որքան կարողանանք նպաստել, այնքան մեր լեզուն ավելի պայծառ կլինի, զորեղ կլինի, եւ իր նպաստը կբերի ազգին, ժողովրդին: Մենք կարիքն ունենք լեզվի, լեզուն մեր կարիքը չունի, իր ճանապարհը կգտնի:

Լեզուն‚ կրոնը‚ մշակույթը ազգային ինքնությունը պահպանող բաղադրիչներ են‚ որոնք պետք է պահպանել. ArmeniaFirst

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյությում.

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА