o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկրում իրավիճակը նման է նախըտրականի

22.11.2019 15:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երկրում իրավիճակը նման է նախըտրականի

Ներկայիս ժամանակաշրջանը շատ է նմանվում նախընտրական իրավիճակի եւ ձեւավորվում են տարբեր տեսակի նոր կուսակցություններ, շարժումներ, դաշինքներ եւ այլն: Նախընտրական շրջանին նման է նաեւ լայն բազմաթիվ հանրային լարումները, որոնք ամեն օր ցնցում են երկիրը: Բազմաթիվ խնդիրներ դառնում են ցույցերի, երթերի, նստացույցերի պատճառ: Դրանց մեծ մասը առնչվում է սոցիալական հարցերին: Հավանաբար դա է պառտճառը, որ վաղը նախատեսվում է «սոցիալական շարժման» հիմնադրումը: Շարժման անվանումը արդեն հուշում, է, որ այն լինելու է ոչ թե քաղաքական պահանջների ներկայացնող, այլ  շարժման հիմքում սոցիալական հարցերն են: Մյուս կողմից դա չի նշանակում, որ շարժմանը չեն մասնակցելու քաղաքական գործիչներ, թե հատկապես ո՞վ, պարզ կլինի վաղը: Ինչ վերաբերում է սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների ու հասարակական կազմակերպությունների մասնակցության, ապա սպասվում է շատ լայն ներկայացուցչություն: Դրանք հիմնականում այն սոցիալական խմբերն են ու հ/կ-ները, որոնք շատ կոնկրետ պահանջներ ունեն կառավարությունից: 

ԵՊՀ-ում իրավիճակը թեժ է. ուսանողները ստորագրահավաք են նախաձեռնել

Հիշեցնենք նաեւ, որ ներկայիս իշխանությունները գույնզգույն սոցիալական խոստումներ էին տալիս ժողովրդին, ինչով եւ մեծ սպասումներ առաջ բերեցին: Սակայն պրակտիկապես ոչ մի խոստում չդարձավ իրականություն: Ավելին, ժողովրդին սկսեցին կերակրել փիլիսոփայություններով, թե աղքատությունը պետք է հաղթահարել գլուխների մեջ: Արդյունքում Հայաստանից նույն տեմպերով շարունակվում է արտագաղթը, գործազրկությունը ու համատարած աղքատությունը: Սպառողական զամբյուղի մոտ 30 տոկոս թանկացման պայմաններում սոցիալապես վատ վիճակում գտնվող բնակչության վիճակը էլ ավելի վատացավ: Եկող տարվա համար կառավարության ներակյացված բյուջեն շատ ավելի վատ ցուցանիշներ ունի, քան  նախկիններում էր: Աճել են միայն պաշտոնյաների  աշխատավարձները ու պարգեւատրումները: Հասկանալի է, որ ներկայիս իշխանավորները  անգամ չեն էլ պատկերացնում ինչպես կարելի է լուծել ժողովրդի առաջ ծառացած սոցվիալական խնդիրները: Իսկ երբ սոցիալական խնդիրնեը չեն լուծվոևւմ դրանք վեր են ածվում քաղաքականի: 

Ըստ էության, հենց այդ մասին  էր խոսում Սերժ Սարգսյանը, երբ նշում էր, որ առաջնային ուշադրությունը դարձնելով անվտանգությանն ու պաշտպանությանը, իր իշխանության օրոք որոշ չափով  ստվերում մնացին սոցիալական հարցերը, ինչը եւ բերեց իշխանափոխության: Սակայն նոր իշխանությունները ոչ միայն չբավարարեցին իրենց խոստումներով ՀՀ քաղաքացիների մոտ առաջացած լավ կյանքի սպասումները, այլեւ էլ ավելի  վատթարացրեցին սոցիալ-տնտեսական վիճակը, միաժամանակ բացիթողի վիճակում հայտնվեց անվտանգությունն ու պաշտպանությունը: Հետեւապես այդպիսի  անճար ու անգրագետ իշխանությունների օրերը հաշված են: Դա զգում են ե՛ւ քաղաքական շրջանակները, ե՛ւ շարքային քաղաքացիները եւ հենց դա է պատճառը, որ երկրում իրավիճակը նման է նախընտրականի կամ ինչպես ասում էր հեղափոխությունների  մեծ վարպետ Լենինը իրավիճակը հեղափոխական է, երբ վերեւները այլեւս չեն կարողանում կառավարել, իսկ ներքեւները չեն կարողանում ապրել:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА