o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված Toyota, կոտրված ապակի և 24 կրակված պարկուճ

22.11.2019 14:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված Toyota, կոտրված ապակի և 24 կրակված պարկուճ

Նոյեմբերի 21-ին կրակոցներ են հնչել Երևանում։ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված շենքի մոտ հայտնաբերել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, ինչպես նաև հայտնաբերել են նշված հասցեում գտնվող պատուհանի ապակու վրա կրակոցի հետք և նշված վայրում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողային հատվածում նույնպես կրակոցի հետք է եղել։

Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА