o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք. հայ գիտնականը՝ Փաշինյանին

22.11.2019 13:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք. հայ գիտնականը՝ Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ ունեցավ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ելույթից հետո ներկաներից մեկը, ով ներկայացավ որպես գիտնական, որ աշխատում է Միլանի եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում, նշեց, որ մտահոգված է գործող կառավարության արտաքին ու ներքին քաղաքականությամբ։ Ըստ նրա, պետական ինստիտուտները կազմաքանդվում են, ատելության քարոզ է արվում, իսկ Արցախի հարցում էլ ռազմավարություն գոյություն չունի։ «Ես կոչ եմ անում, որ Ձեր ղեկավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք», - ասաց կինը։

Կառավարությունը որոշեց՝ փոխված ղեկով մեքենաներն այլևս չեն ներկրվելու Հայաստան

Ի պատասխան կնոջ՝ Փաշինյանը ասաց. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ չունենամ այդ վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին, որովհետև ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները` սկսած 1996թ., երբ առանց ժողովրդի իշխանության տիրացել և փորձել են պահել երկրի իշխանությունը: Մեր օրոք այդպիսի իրավիճակ չի լինելու: 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը ունեցել է ժողովրդի վստահությունը, բայց, ցավոք, գլխատվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին»,- ասաց Փաշինյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА