o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԵՐՋԱՊԵՍ ՀՖՖ-Ն ԿԱԶԱՏՎԻ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ

22.11.2019 22:20 ՍՊՈՐՏ
ՎԵՐՋԱՊԵՍ ՀՖՖ-Ն ԿԱԶԱՏՎԻ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ

Այն, որ հայաստանյան ֆուտբոլը ներկայիս խայտառակ վիճակից հանելու մեկ ելք կար՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի եւ ՀՖՖ գործադիր կոմիտեի հրաժարականը, բոլորի համար ակնհայտ դարձավ իտալական խայտառակությունից հետո: Նախ այն պարզ պատճառով, որ ՀՖՖ-ն Ռուբեն Հայրապետյկանի ժամանակ եթե քաղաքականացված էր, ապա արդեն «հեղափոխություից» հետո դա շտկվելու փոխարեն էլ ավելի սրվեց: Առավել եւս` վերջին ժամանակներս, երբ Վանեցյանը դուրս եկավ ԱԱԾ-ից եւ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներ հանդիսացող իշխող կուսակցության մի շարք այլ ներկայացուցիչների ¥Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Արսեն Թորոսյան եւ այլք¤ նկատմամբ հայտնվեց քաղաքական այլ բեւեռում:

Ադրբեջանի հավաքականի նախկին մարզիչը մանկապղծության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Արդյունքում, ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի հրաժարականի հանրային պահանջին արձագանքեց Արթուր Վանեցյանն ու գործադիր կոմիտեն՝ հայտարարելով հեռանալու մասին: Այսպիսով, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կշարունակի պաշտոնավարումը եւ առաջիկա մեկ ամսում ՀՖՖ ընդհանուր ժողովի զտումից հետո տեղի կունենա գործկոմի անդամների եւ ՀՖՖ նախագահի ընտրությունը: ՀՖՖ գործկոմը հաստատել է դեկտեմբերի 23-ին հերթական ժողովի, գործկոմի անդամների եւ նոր նախագահի ընտրություն: Այսպիսով, ՀՖՖ-ն վերջապես կազատվի՞ քաղաքականությունից եւ օրվա իշխանության կցորդի պես մի բան դառնալու տասնամյակների փորձից՝ դառնալով զուտ մասնագիտական կառույց: Շանս կա, բայց սպասենք փաստերին: Բայց այսքանով տարաձայնությունները դժվար թե հարթվեն, քանի որ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Sport 24»-ի հետ զրույցում բավականին հնչեղ հայտարարություն է արել Իտալիայի հավաքականի հետ մղձավանջային խաղի մասին. «Պատկերացրեք իմ ապրումները, երբ այդ մղձավանջից հետո, երբ չես գիտակցում, թե ինչ է կատարվում, մամուլի ասուլիսի է դուրս գալիս Աբրահամ Խաշմանյանը ու հայտարարում, որ խաղում էր ոչ թե ազգային հավաքականը, այլ պարզապես հավաքականը: Նման խոսքերից հետո զայրույթը ավելի է շատանում: Գլխավոր մարզիչը իրավունք չունի նման խոսքեր ասել իր խաղացողների հասցեին... Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նման մարզչի հետ աշխատել...»:

Մխիթարյանը պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե. «Ռոմայի» մարզիչ

Տեղին է ասված. Խաշմանյանի կողմից շատ ավելի բարոյական կլիներ, որ նման պարտությունից հետո մեղքն իր վրա առներ ու անմիջապես հրաժարական տար: Իսկ նա ինչ-որ հեքիաթներ պատմեց, մեղադրեց նաեւ ՀՖՖ-ին: Բայց այդպես էլ չտալով պարզ հարցի պատասխան՝ ի վերջո նրան ո՞վ էր խանգարում նորմալ խաղ կազմակերպել: Հասկանալի է, նոր մարզիչի հարցը եւս կմնա ՀՖՖ ապագա ղեկավարության որոշմանը: Սակայն առկա ֆինանսական միջոցները նորմալ մարզիչ ունենալու հնարավորություն կտա՞ն: Ի վերջո չմոռանանք՝ ֆուտբոլում հաջողությունը հենց ֆինանսներից է կախված, որը մեր ՀՖՖ-ում անհրաժեշտ չափով չկա: Այսինքն, դեռ մտածելու շատ հարցեր կան:

«Ինտերի» գլխավոր մարզիչը ֆուտբոլիստների համար անցկացրել է սեքս- հրահանգավորում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА