o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազերի շպիոններն ինչու են միշտ Նիկոլի կողքին

22.11.2019 12:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ազերի շպիոններն ինչու են միշտ Նիկոլի կողքին

Տեսնես կլինի՞, որ Փաշինյանը մի տեղ մեկնի եւ անմիջապես չհայտնվի խորը մտահոգություններ առաջացնող սկանդալների մեջ: Եվ, իհարկե, իտալական այցն էլ բացառություն չեղավ: Չէ, նկատի չունենք այնպիսի «մանր-մունր» պատմությունները, ինչպիսիք են, ասենք, հայազգի գիտնականի կողմից Նիկոլից հրաժարական պահանջելը: Նման դեպքերում, ինչպես ասում են, մենք մերոնցով ենք, ուզենանք «մեր Ռեւազի շալվարը կհանենք, ուզենանք` նոր շալվար կհագցնենք»: Բայց ահա, շատ մտահոգիչ է, որ նույն ռեւազյան ժանրով, մեր «մատի եւ մատանու արանքը» կողքից ով ասես խցկվում է, եւ երբեմն էլ պարզվում է, որ` թշնամիները:

Դեկտեմբերի 8-ից 14-ը Արցախի հետ շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 140 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց

Նկատի ունենք Միլանի եկեղեցի` ադրբեջանցի վիդեոբլոգերի անվան տակ անձի մուտքն ու Նիկոլին սադրող հարց տալու պատմությունը: Եվ ահա, ինչպես հայտնի է, արագորեն պարզվեց, որ տվյալ «վիդեոբլոգերը» ոչ այլ ոք է, քան ադրբեջանական իրավապահ մարմինների գործակալ: Ավելին, ամենակեղտոտ հանձնարարություններ կատարող գործակալ, ասենք`  բողոքավոր ադրբեջանցիների գլուխները ջարդելու եւ այլն: Իսկ երբ իրավապահների ներկայացուցիչները, իրենց այլ անձ ներկայացնելով, ինչ-որ գործողություն են կատարում, ապա այդ դեպքում նրանք միանգամից գործակալից վերածվում են շպիոնի:
Այսպիսով ֆիքսենք բուն փաստը. կեղտոտ հանձնարարություններ կատարելու մեջ մասնագիտացած ադրբեջանական շպիոնին հաջողվել է ընհուպ մոտենալ ՀՀ վարչապետին եւ ինչ-որ հարց տալ: Ու սա միակ փաստը չէ. իտալականին նախորդած` ֆրանսիական այցի ժամանակ էլ ՀՀ վարչապետին անարգել ադրբեջանական մեկ այլ «բլոգեր» մոտեցավ` գրիչ առաջարկելով: Իսկ այժմ մեկ պարզագույն հարց` իսկ ո՞րն էր երաշխիքը, որ այդ անձի ձեռքին գրչի տեսքով ատրճանակ չէր, թունավորված գրիչ եւ այլն, ու նրա խնդիրը ՀՀ վարչապետի ֆիզիկական ոչնչացումը չէր: Եվ նույն տրամաբանությամբ` ո՞րն էր երաշխիքը, որ նման մի ոճրագործություն միլանյան եկեղեցի ներխուժած «վիդեոբլոգերը» չէր ծրագրել: Այսինքն, կարող ենք ֆիքսել առնվազն երկու փաստ, որ ՀՀ վարչապետը հայտնվել է ադրբեջանական շպիոնների հասանելիության գոտում, եւ նրանք ինչ-ինչ գործողություններ են կարողացել անել: Իսկ փոխարենը տեսանելի է նաեւ վարչապետի անվտանգության ծառայության զրոյական արձագանքը: Իսկ դա հնարավոր է միայն այս երկու դեպքերում: Առաջինը, որ վարչապետի անվտանգության ծառայության մասնագիտական պատրաստվածությունը զրոյական մակարդակի վրա է, այսինքն, նրանք երկու անգամ կկորցնեին պաշտպանելու ենթակա անձին, եթե դիմացի շպիոնները հարձակման նպատակ ունենային: Կա´մ էլ, որ այդ երկու դրվագում էլ անվտանգությունը չմիջամտելու հրահանգ է ստացել:
Երկու տարբերակն էլ հավանականության ինչ-որ աստիճան ունի, սակայն ակնհայտ է, որ երկրորդի հավանականությունը շատ ավելի բարձր է: Ամեն դեպքում, եթե առաջնորդվենք առաջին վարկածով, ապա այստեղ միայն մեկ տխուր հետեւություն կա` վայ այն երկրին, որի հատուկ ծառայությունները անգամ սեփական վարչապետին թշնամու շպիոններից չեն կարողանում ապահովագրել, այսինքն էլ` ինչպե՞ս են երկրի անվտանգությունն ապահովագրելու: Ասենք` անվտանգությունից եւս հնչեց ակնարկ, որ վարչապետն է հանձնարարել` թույլ տալ շպիոնին մոտենալ:
Ուստիեւ անցնենք երկրորդ, շատ ավելի հավանական տարբերակին, որը նույնպես ոչ պակաս տխուր մտքերի տեղիք է տալիս: Նախ բուն փաստը. վարչապետի երկու իրար հաջորդող արտասահմանյան այցերին ցուցադրական կերպով նրան են մոտենում ազերի շպիոնները, ինչն ամենապարզ դիտարկմամբ կարող էր հուշել, որ Բաքուն է այդպես «մուկ ու կատու» խաղում, փորձելով ցույց տալ, որ ամենուր ՀՀ վարչապետն իրենց հասանելիության դաշտում է: Բայց չէ, երկու դեպքում էլ Նիկոլն է բարեհոգաբար թույլ է տալիս, որ ազերի շպիոնները մոտենան հարված հասցնելու հասանելիության հեռավորության վրա: Նշանակում է, որ փորձում է ցույց տալ, թե այնքան է Ալիեւին վստահում, որ անգամ սեփական անվտանգության մասին կարող է չմտածել: Իսկ դա կարող է նաեւ դառնալ մեսիջ, թե` «Տեսեք, որ Ալիեւը ոչ միայն կրթված, այլ բարի եւ անվնաս անձնավորություն է: Այսինքն, Արցախի հարցում եւս պետք է չմտահոգվել, եւ հանգիստ խղճով կարող ենք խաղաղության նախապատրաստվել»: Եվ երբ Ալիեւն էլ Փաշինյանի ամեն այցին նման մի «անշառ», ցուցադրաբար աչքի ընկնող շպիոն է ուղարկում, նշանակում է, որ սա ոչ թե «նուկ ու կատու», այլ` համատեղ խաղ:
Բայց եթե անգամ իրականում «խախաղություն քարոզելու» այդ պրիմիտիվ խաղն է, ապա դեռ արցախյան պատերազմի ժամանակներց սեփական մաշկը բարձր գնահատող Նիկոլը լավ կանի չմոռանա, որ Բաքվի հետ նման օյինբազությունների վերջը կարող է վատ լինել: «Կացնահարորդ» Սաֆարովի օրինակով` հաջորդ ազերի շպիոնը կարող է չդիմանալ ՀՀ վարչապետին գնդակահարելու եւ ազգային հերոս դառնալու գայթակղությանը, եթե անգամ Բաքվից նրան միանգամայն այլ հրահանգներ տրված կինեն: Ասենք, կարող է փոխվել նաեւ Ալիեւի տրամադրություններն ու նպատակները:
Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА