o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱԼԱՅԱՆԻ ԳՈՐԾԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ «ՄԵՌՑՆՈՒՄ» ԵՆ

22.11.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱԼԱՅԱՆԻ ԳՈՐԾԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ «ՄԵՌՑՆՈՒՄ» ԵՆ

«Իրավունքը» բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի` մայիսի սկզբին արձանագրված սկանդալին, երբ «Ավաստին» դեղամիջոցի ներարկումից հետո հիվանդներն արթնացել էին գրեթե կուրացած` տարբերել են միայն լույսն ու ստվերը: Դեպքից անցել է 7 ամսից ավել, բայց ՔԿ-ն շարունակում է նույն պատասխանը տալ. «Փորձաքննության արդյունքները դեռ չենք ստացել, նախաքննությունը շարունակվում է»:

7 ԱՄԻՍ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԻ ՀԱՍԱՐԱԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Այսինքն, այսքան ժամանակ փորձում են մեկ հասարակ հարցի պատասխան ստանալ՝ հիվանդներին տրված դե՞ղն էր անորակ, թե՞ այդ դեղը նրան տալ չէր կարելի. մի քանի օրվա պարզելու հարց: Ու քանի որ ամիսներով չեն պարզում, էլի մնում ենք այն մտքին, որ գործն արհեստականորեն «մեռցնում են»: Չնայած` հասկանալի է, բա էսքան մասկի-շոուների մեջ ո՞վ է հիշում կուրացման վտանգի տակ հայտնված մի խումբ «ՀՀ հպարտ քաղաքացիների» մասին, կամ ո՞ւմ է պետք հիշելը, եթե արանքը Լֆիկ ու Մալայան կա:

ՍԿԱՆԴԱԼԻՑ 5 ԱՄԻՍ ԱՆՑ ԴԵՌ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА