o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԵԽԱՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ` ԱԱԾ-Ի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ ԱՌՆՉՎՈ՞ՒՄ Է ՀԱՅԿՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆՈՐԱԾՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆԸ

22.11.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵԽԱՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ` ԱԱԾ-Ի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ ԱՌՆՉՎՈ՞ՒՄ Է ՀԱՅԿՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆՈՐԱԾՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆԸ

Նախօրեին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ ՀՀ ինչ-որ քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկի, ՀՀ մի շարք գերատեսչությունների ու մանկատների հետ, ապօրինի կազմակերպել են երեք տասնյակից ավել երեխաների ապօրինի որդեգրումները Իտալիայի քաղաքացիների կողմից: Դրան հաջորդեցին հրապարակային խոսակցություններ, որ ԱԱԾ-ի ներկայացրած մանկաբարձական հաստատությունը` «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն» է, կամ ավելի պարզ՝ «Հանրապետական ծննդատունը»:

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՓՈՂՈՑ ԵՆ ՆԵՏՈՒՄ` ՄԻԱՅՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՎ

Նկատենք նաեւ, որ նորածին երեխաներ վաճառելու մեղադրանքներ «Հանրապետական ծննդատանը» առաջին անգամ չէ, որ ներկայացվում է: Եվ վերջերս էլ մեծ աղմուկ առաջացավ` Հայկուհի Խաչատրյանի հետ կապված: Հիշեցնենք, Հայկուհին ծննդաբերել էր «Հանրապետական ծննդատանը», սակայն նրան հայտնել էին, թե երեխան մահացած է ծնվել: Սակայն այդպես էլ դին ծնողներին չհանձնեցին, որից հետո էլ առաջ եկան մեղադրանքներ, որ երեխային պարզապես վաճառել են: Այսինքն, հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ի ակնարկը նաեւ այդ պատմությանն է վերաբերում: Ի՞նչ է մտածում այդ մասին ՀԱՅԿՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, փորձեցինք պարզել նրանից.

ԳԻՇԵՐՕԹԻԿԸ, ՈՐՏԵՂ ԲՆԱԿՎՈՒՄ Է 82 ԵՐԵԽԱ, ԿԱՆԳՆԱԾ Է ՓԱԿՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

- Ես շարունակում եմ պնդել, որ իմ երեխան ողջ է, որ իմ երեխային առեւանգել են: Եթե այդպես չի, թող ինձ ցույց տան իմ մահացած երեխայի դին: Ես մի եզրահանգման եմ եկել այս ամբողջ պատմության մեջ` «Հանրապետականի ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը «դրածո» է: Աբրահամյանը ունի հովանավորներ, ովքեր իրեն աջակցում են եւ պարտադրում, որ ինքը երեխաների քանակ տա: Ես այս համոզմունքին եմ եկել` բազում իմ նման դեպքերի մասին լսելով»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Հայկուհին՝ հավելելով:

«Ծնելիությունը Հայաստանում երկու անգամ պակասել է». Գեւորգ Պողոսյան (Տեսանյութ)

- Տեսեք, «Հանրապետական ծննդատան» հայտնի Նառան աշխատում է նաեւ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Կոնկրետ մի մայր ինձ պատմել է հետեւյալ դեպքը: Մի հղի գնում է Համալսարանական հիվանդանոց, նրան էխո է անում նույն Նառան ու ասում, որ երկու շաբաթ է երեխայի մոտ սրտի զարկ չկա: Հղին հուսահատված իջնում է ներքեւ, իսկ դոպլերի էխոն ցույց է տալիս, որ զարկ կա: Նորից բարձրանում է Նառայի մոտ, ով կրկին խուճապի մեջ է գցում աղջկան` ասելով` քո աղիներն են արդեն շարժվում, գնա, շուտ «Հանրապետականում» ծննդաբերի: Խեղճը լեղապատառ եկել է «Հանրապետականում» ծննդաբերել, ու նրան ասել են՝ երեխադ մահացած է: Դեղ են տվել, երկու հարյուր դոլար ու ասել` գնա: Դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ:

«Ամառային ճամբարների վեթթինգ վաղուց է պետք սկսել». Ալ. Ամարյան (Տեսանյութ)

 

«ՍՊԻՏԱԿ ՄԱԶԵՐՈՎ ՄԻ ՏՂԱՄԱՐԴ ԿԱՆԳՆԵԼ ԷՐ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄՍ»

- Տիկին Հայկուհի, որտեղի՞ց Ձեզ մոտ նման վստահություն, որ Ձեր փոքրիկը ողջ է, եւ որ նրան առեւանգել են:

- Մինչ ծննդաբերելս, մինչեւ վերջին ժամերը ինձ ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, որ ոչ մի խնդիր չունեմ: Բայց այդ օրը, երբ ցավերս պարբերական բնույթ էին կրում, առավոտյան ամուսնուս հետ եկա հիվանդանոց: Ինձ տարան այդ հայտնի Նառայի մոտ, ով ասաց, որ սրտի զարկերը թույլ են լսվում: Քեհյանի (բուժող բժիշկ) բուժքույրը եկավ, ինձ հաբեր տվեց եւ ասաց, որ Քեհյանն է տվել, որ արհեստական ցավեր ունենամ: Ինձ արդեն պատրաստում էին այն մտքին, թե ես մահացած նորածին երեխա եմ ծննդաբերելու, բայց ես մինչեւ ծննդաբերության պահը երեխայի խաղը զգում էի: Կողքս էին քույրս, սկեսուրս, բայց ծննդաբերությունից կես ժամ առաջ նրանց բոլորին հանեցին սենյակից, իսկ միջանցքում հատուկ պահակախումբ էր կանգնած: Ծննդաբերության ընթացքում տեսա, որ սպիտակ մազերով մի տղամարդ կանգնել է գլխավերեւումս:

«Կոկորդս ցավում է երջանկության հուզմունքից». դերասան Դավիթ Գրիգորյանը հայր է դարձել

- Ո՞վ էր նա:

- Հետո պարզվեց, որ Ռազմիկ Աբրահամյանն է: Այդ պահին միայն առողջ երեխա լույս աշխարհ բերելու մասին էի մտածում:

- Ի՞նչ էր անում նա:

- Աչքերս էր փակում, գլուխս էր շոյում, ամեն ինչ անում էր, որ ես ուշադրությունս շեղեմ, որ երեխայի ծնվելը չտեսնեմ, չհուզվեմ: Երեխան ծնվեց, որից հետո ինձ անընդհատ ասում էին՝ քնի: Բայց ես մինչեւ այդ երկու երեխա էի լույս աշխարհ բերել ու գիտեի, որ հակառակը, պետք է մի որոշ ժամանակ ավելի աշխույժ լինեմ, որ հանկարծ չքնեմ ու թուլանամ: Տեսա, որ սիստեմա են միացնում, լսում էի, որ ասում էին՝ բա ինչի էին ասում 3 կիլոգրամանոց երեխա է: Ռազմիկը հարցնում էր՝ հո կապտած չի՞, հո այտուցված չի՞, բժշկուհին ասում էր՝ չէ: Ես ասացի՝ տվեք գրկեմ էրեխուս, միանգամից բոլորը միաձայն ասացին, որ չի կարելի: Բայց ոչ ոք ինձ էրեխուս չտվեց, վերցրին ու ափալ-թափալ տարան: Մտածեցի, դե մերոնք դրսում են, կտեսնեն: Բայց ինչ իմանամ, որ մերոնց պահակախումբը իջեցրել է ներքեւ:

Ինչպես են շուռնուխցի դեռահասները պաշտպանել իրենց գյուղի եւ ծնողների պատիվը (Տեսանյութ)

 

«...ՈՐ ՀԵՏՈ ԱՍԵԻՆ՝ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՄ ԵՐԵԽԱՅԻՑՍ»

- Այդպես էլ չտեսա՞ք Ձեր երեխային:

- Ոչ, ինձ ասում էին, որ չտվեցին, որ ես ինձ վատ չզգամ: Ասացին, որ ուղարկել են դատաբժշկի մոտ, այնինչ այդպես չէին արել: Չորրորդ օրը, երբ դուրս էի գրվում, ինձ մոտեցավ բժշկուհին ու ասաց՝ գիտաժողով ենք արել ու որոշել, որ քեզ 1 միլիոն դրամ ենք տալու:

«Երկրագունդը պտտվում է միայն Մեգգիի շուրջ». Կարեն Գյուրջյանը հայր է դարձել

- Ինչի՞ համար:

- Իբր ես էդքան գումար պետք է պետությունից ստանայի՝ երեխա ունենալու դեպքում, բայց դե որ հիմա նման բան է եղել, իրենց գիտաժողովը որոշել է, որ այդ գումարը իրենք են ինձ տալու: Ես, բնականաբար, հրաժարվել եմ: Ես հիմա եմ հասկանում, որ իրենք ուզում էին, որ ես ինչ-որ թղթի տակ ստորագրեմ, որ հետո ասեին՝ հրաժարվել եմ երեխայիցս:

ԻՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՅՐԵՐԸ ԴԱՅԱԿՆԵՐ ՎԱՐՁԵՆ

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ, ԻԲՐ ՄԱՀԱՑԱԾ ԾՆՎԵԼՈՒ ԱՆՎԱՆ ՏԱԿ, ՎԱՃԱՌՎԵԼ»

- Հայկուհի, ԱԱԾ-ն վերջերս մանկավաճառության մասին քրեական գործի մասին էր բարձրաձայնել: Հնարավո՞ր է, որ Ձեր երեխայի անհետացման հետ էլ դա կապ ունենա:

- Չգիտեմ, բայց որ «Հանրապետականում» շատ երեխաներ են, իբր մահացած ծնվելու անվան տակ, վաճառվել, պատմել են բազում մայրեր, որոնք իմանալով իմ պայքարի մասին, որոշել են, որ իրենք էլ միանան ու բացահայտեն տարիներ առաջ կատարվածները:

«ԺԱՄԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻՍ ՍՊԱՆԵՑԻՆ». ՄԱՅՐԸ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ.video

- Որտեղի՞ց Ձեզ այդքան վստահություն, որ Ձեր փոքրիկը ողջ է:

- Տեսեք, մահվան ակտ չի գրանցվել բժշկական փաստաթղթերում, ոչ մի հավաստի փաստաթուղթ իրենք չունեն, որ իմ երեխան մահացած է եղել: Իսկ չգրանցված մահը հավասարազոր է գրանցված պտղին: Այսինքն, ես ոչ միայն իմ մայրական բնազդով եմ զգում, որ երեխաս ողջ է, այլեւ առկա փաստերը տանում են նույն համոզմունքին: Ինձ քննիչն ասում է՝ մարմինը դատաբժշկական հետազոտության է տրվել: Ես գնում եմ դատաբժշկի մոտ, ինձ ասում են, որ օրգան են ուղարկել. դե հիմա ինքներդ ենթադրեք: Ես ի՞նչ իմանամ՝ դա ի՞մ, թե՞ մեկ ուրիշ երեխայի օրգանն է եղել: Որովհետեւ, ես հարցում եմ արել եւ պարզել, որ իրենց տվյալներով՝ չորս երեխա է այդ օրը մահացել: Եթե իմ երեխան իրոք մահացած լիներ, հիմա վաղուց էին ինձ տվել երեխայիս մարմինը: Իրենք տեսնում են, թե ես ինչքան եմ աղմկում, ի՞նչ եք կարծում, եթե այդ դիակը լիներ, իրենք ինձ դա ցույց չէի՞ն տա, որ ես էլ, կոպիտ ասած, սուս տեղս մնայի:

Երկու շաբաթ ա երեխա յա կորած, ԱԻՆ-ի նախարարը բլոտ ա խաղում

- Լավ, բայց Դուք ինչո՞ւ բժշկուհուն չեք մեղադրում առաջին հերթին, այլ՝ կոնկրետ Աբրահամյանին:

- Ես Աբրահամյանին ասել եմ, եթե բժշկուհին է մեղավոր, Դուք ասեք, ինչի՞ եք քողարկում: Ասում է՝ ես չեմ աջակցել: Հետո էլ, թե հազար հղի է էստեղ ծննդաբերում, ես ի՞նչ իմանամ՝ ով ինչ է: Այն դեպքում, երբ ինքն անձամբ իր նշած այդ հազար հղիի գլխին չի կանգնում: Ես բողոքելու եմ մինչեւ վերջ, մինչեւ ինձ իմ երեխային չտան: Ես ՌԴ քաղաքացի եմ ու այնտեղ էլ եմ բողոք ներկայացնելու, ես պայքարս շարունակելու եմ` ուզեն իրենք, թե՝ ոչ: Բժշկուհին հաստատ կա այդ հանցանքի մեջ, բայց որ առանց Աբրահամյանի նա նման բան չէր անի, էդ էլ է հաստատ:

«ԻՆՏԵՐՆԵՏԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

 

ԱԱԾ-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՐԶԱԲԱՆԵԼ

Հաշվի առնելով, որ հարցազրույցում տեղ գտած մտքերը կոնկրետ պատասխաններ են պահանջում, դիմեցինք նաեւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ: Սակայն նա կտրականապես հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել` ասելով. «Դեռ ժամանակը չի»:

Մենք փորձեցինք ԱԱԾ-ից հետաքրքրվել՝ արդյոք հարուցված քրեական գործի շրջանակներում ներառվա՞ծ է Հայկուհի Խաչատրյանի երեխայի առեղծվածային պատմությունը: Մեզ հայտնեցին, որ սույն գործը առնչվում 2016-2018 թվականների դեպքերին, բայց նաեւ խնդրեցին հարցումը գրավոր ուղարկել: Իհարկե, կուղարկենք, նաեւ հուսալով, որ եթե անգամ Հայկուհու երեխայի առեղծվածին ԱԱԾ-ն դեռ չի անդրադարձել, ապա, հաշվի առնելով նաեւ հանրային հսկայական հնչեղությունը, կանդրադառնա:

Հայաստանում բազմազավակ ընտանիքների թիվը 16 տարվա ընթացքում կրճատվել է 4 անգամ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА