o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը Չիլինգարովին պարգեւատրել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» շքանշանով

22.11.2019 12:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը Չիլինգարովին պարգեւատրել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» շքանշանով

Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին պետական պարգեւներ հանձնելու հանդիսավոր արարողությունը:

Պարգեւատրվածների ցուցակում էր նաեւ լեգենդար ռուս գիտնական-բեւեռախույզ, Պետական դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, ում Վլադիմիր Պուտինը հանձնել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի շքանշանը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, թանկագինս, շնորհակալություն աջակցության համար: Ես մնում եմ գործող բեւեռային հետազոտող, եւ հետագայում էլ ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանը լինի մեծ ծովային արկտիկական տերություն: Շնորհակալություն վստահության համար»,- ասել է Չիլինգարովը պարգեւատրման արարողության ժամանակ:

Արկտիկայի եւ Անտարկտիկայի խորհրդային եւ ռուս հետազոտող, գիտնական-օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովը 2008 թվականին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից պարգեւատրվել էր Ռուսաստանի հերոսի կոչմամբ: Լեգենդար հետազոտողին պարգեւը հանձնվել էր խիզախության եւ հերոսության համար, որը դրսեւորել էր էքստրեմալ պայմաններում, եւ Լայնածավալ արկտիկական խորջրյա արշավի հաջող անցկացման համար: Այս արշավը Ռուսաստանին թույլ էր տվել Լոմոնոսովի լեռնաշղթան, որի շրջանում ըստ որոշ գնահատականների գտնվում է ածխաջրածինների համաշխարհային պաշարների 25 տոկոսը, մտցնել իր մայրցամաքային շելֆի կազմի մեջ եւ մշակել դրա տարածքում գտնվող օգտակար հանածոները: Մինչ այդ Չիլինգարովը 1986 թվականին արժանացել էր Խորհրդային Միության հերոսի կոչմանը Անտարկտիկայում փրկարարական գործողությունների ժամանակ նավերի հմուտ ղեկավարման համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА