o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԷԼ ՍՏԻՊՎԱԾ ԱՅՍ ՈՒ ԱՅՆ ԿՈՂՄ Է ՆԵՏՎՈՒՄ

22.11.2019 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԷԼ ՍՏԻՊՎԱԾ ԱՅՍ ՈՒ ԱՅՆ ԿՈՂՄ Է ՆԵՏՎՈՒՄ

Օրեր առաջ Ջերմուկ քաղաքում փակ հանդիպում էր տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ համայնքապետ Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Նկատենք, որ հանդիպման ընթացքում արգելվել էր տեսանկարահանում իրականացնել, թեեւ քննարկումը վերաբերում էր հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցի:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Ավելին քննարկումների մասին, Ջերմուկի մեր աղբյուրների տեղեկացամբ. «Տեղացիները իմացել են հանդիպումից ժամեր առաջ: Շատ հրատապ է որոշում կայացվել: Հանդիպմանը մասնակցում էին դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, ավագանու անդամներ, Ջերմուկի ակտիվ բնակչությունը: Ոչ մի նորություն մեզ չասացին: Նորությունը միայն այն է, որ շրջակա միջավայրի նախարարն ասաց, թե նոր տեխնիկա են ուզում մտցնեն, որպեսզի իբր ժամանակակից սարքերով ստուգեն, թե որքանով է հանքի շահագործումը անվտանգ: Մենք բոլորս դեմ արտահայտվեցինք: Ասացին, որ մինչ այդ պատրաստվում են նաեւ հանրային լսումներ կազմակերպել, ինչին եւս մենք կրկին դեմ արտահայտվեցինք, ասելով, որ միեւնույնն է մեր կարծիքը չի փոխվելու, որ Ամուլսարը հանք չի դառնալու»,- մեզ հետ զրույցում ասաց հանդիպմանը մասնակցած մեր զրուցակիցը: Թե ովքեր էին իշխանական թեւից ներկա այդ հանդիպմանը, մեր զրուցակիցը հավելեց. «Ներկա էր շրջակա միջավայրի նախարարը, իշխող կուսակցության պատգամավորներ եւ համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը: Համայնքապետից այդպես էլ ջերմուկցիներս գլուխ չենք հանում, ո՛չ նորմալ հա է ասում, ոչ էլ՝ չէ»:

«ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒ ԵՆՔ ԱՅՆՔԱՆ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ՁԵՌՔ ՉՔԱՇԵՆ ԱՄՈՒԼՍԱՐԻՑ»

Փորձեցինք Ջերմուկի համայնքապետ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ պարզել, թե, ի վերջո, ո՞րն է իր դիրքորոշումը, կիսո՞ւմ է արդյոք համաքաղաքացիների տեսակետը: Պարոն Հովհաննիսյանը նախ վերցրեց լսափողը, տեղեկացավ, որ լրագրող է զանգահարողը, բարեհամբյուր կերպով պատրաստակամություն հայտնեց` պատասխանել մեր հարցերին: Բայց երբ հարցը հնչեցրինք, եւ հասկացավ, թե ինչի մասին է խոսքը, պարոն Հովհաննիսյանը, չգիտես ինչու, հանկարծ «նկատեց», որ իր տեղը հարմար չի եւ խնդրեց, որ մի կես ժամից զանգահարենք. «Կես ժամից էլի զանգահարեք, հիմա տեղս հարմար չի, խնդրում եմ»:

Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը

Կես ժամը դարձավ մի ժամ, ապա՝ ժամեր: Մի ամբողջ օր Հովհաննիսյանի տեղն այդպես էլ «հարմար չդարձավ», համենայնդեպս՝ այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց: Չնայած, Ջերմուկի քաղաքապետին էլ կարելի է «հասկանալ». վերեւներից ճնշում են, հազար ու մի բան սպառնում կամ խոստանում: Բայց դե ամբողք քաղաքն էլ դեմ է, ինչպե՞ս կարող ես դեմ գնալ «զորավոր համայնքին». բա որ «գեղ կանգնեց» ու քաղաքապետին էլ հանքի հետ միասին «կոտրեց»: Մնում է միայն վերեւներին մի բան ասես, ներքեւներին՝ այլ բան, լրագրողների զանգերի պահին էլ՝ «անհարմար տեղում» հայտնվել, մինչեւ մի դուռ կբացվի: Միայն թե նման վախվորած պահվածքն ամենեւին էլ հարիր չէ իրենց նման միասնական կերպով դրսեւորած ջերմուկցիների ղեկավարին:

Էրիկ Վարդանյանը վիրահատվել է եւ բաց կթողնի առնվազն 3 ամիս

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА