o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ւմ էր իրականում ցանկանում երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել «Նորք-մարաշ» խմբի ղեկավարը (Տեսանյութ)

22.11.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
 Ո՞ւմ էր իրականում ցանկանում երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել «Նորք-մարաշ» խմբի ղեկավարը (Տեսանյութ)

Ինչպես արդեն նշել էինք թերթի նախորդ համարում, 4 տարի անազատության մեջ գտնվելուց հետո` Նորք-Մարաշի գործով հայտնի ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խափանման միջոց կալանքը փոխվել է գրավի դիմաց եւ տեւական լռությունից հետո` առաջին անգամ «Իրավունք TV»-ի տաղավարում նա խոսել է նախկինում ունեցած նպատակների, անցած ուղու, այսօրվա իրավիճակի եւ ապագայի իր տեսլականի մասին: Ի թիվս բազմաթիվ հարցերի, հետաքրքրվեցինք նաեւ, թե իր գծած պլանով հնարավոր իշխանափոխությունից հետո` ո՞վ էր գալու իշխանության, ո՞վ էր լինելու նախագահը կամ վարչապետը:

​​​​​​​«2 տարվա լռությունից հետո Կարեն Կարապետյանն իր շախմատային քայլով մատ արեց»

- Այն, ինչ պատկանում է ժողովրդին օրենքով, երբեք չպետք է բռնազավթվի, օրենքը միշտ պետք է գերակա լինի, եւ Սահմանադրությունը գործի իր ամբողջ ուժով: Այդ դեպքում կարեւոր չէ` ով կլինի վարչապետ, ով կլինի իշխանություն:

Պարոն Վարդանյան, այսինքն` ցանկանում էիք պայքարել, որ սկուտեղի վրա իշխանությունը մատուցեք մեկ ուրիշի՞ն:

Նպատակը մեկն էր` պայքարել հանուն ազգի, պաշտպանել ժողովրդին, չթողնել, որ արցախյան պատերազմում հողեր հանձնվեն:

Ալեքսանդր Աղաջանյանի եւ Արթուր Բաղդասարյանի ջրերը մեկ առվով չեն հոսել․ ինչ է կատարվել «Ժողովուրդ»

Եվ Ձեզ պաշտոն պետք չէ՞ր...

Պաշտոն ես երբեք չեմ հետապնդել, սա ինձ չի հետաքրքրել: Իսկապես հասկանում էի, որ բավականին կեղտոտ չեմ, որպեսզի զբաղեցնեմ որեւէ պաշտոն: Միշտ մտածել եմ, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, դուրս գա փողոց, կարողանա գործողություններ իրականացնել, կունենանք արդար եւ ազատ ընտրություներ: Իսկ ես այդ քաղաքական դաշտում տեղ չեմ ունենալու: Բայց մենք կարող էինք ունենալ մի նախադեպ, որ ինքներս տիրապետենք մեր ճակատագիրը, ոչ ոք մեզ չթելադրի, ինչպես պետք է ապրենք: Ոչ թե մենք պետք է վախենանք   իշխանություններից, այլ իշխանությունները պետք է վախենան ժողովրդից: Սա ամբողջ աշխարհում հայտնի խոսք է:

Նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու համար

Շրջանառվում էին խոսակցություններ, թե Ձեր գործողությունների արդյունքում Սեյրան Օհանյանն է դառնալու երկրի ղեկավարը...

Ո՛չ, ո՛չ: Այդպիսի խոսակցություններ տարածում էին նրանք, ովքեր ցանկանում էին տեսնել Սեյրան Օհանյանին այդ պաշտոնում, բայց ոչ ես:

Իսկ ո՞ւմ էիք Դուք ցանկանում տեսնել երկրի ղեկին:

Ես տեսնում էի մաքուր երիտասարդ մարդկանցից, մտավորականներից, մաքուր քաղաքական գործիչներից որեւէ մեկին, որը կստեղծեր ազգային մի իշխանություն, եւ որտեղ կլինեին մարդիկ նաեւ Սփյուռքից:

Խամենեին արտասահմանյան լրատվամիջոցներին մեղադրել Է Իրանում ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА