o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեդվեդև. Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է

22.11.2019 12:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեդվեդև. Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցը Ռուսաստան անվանել է երկու երկրի միջև գործընկերության և բարեկամության անմիջական հաստատում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ՌԴ վարչապետն ուշադրություն է հրավիրել Ալիևայի այցի ծրագրի հագեցվածության վրա, որը ներառում է նաև հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նախատեսված է ուրբաթ:

Լավրովի հետ հանդիպման ժամանակ Թրամփը Ռուսաստանին նախազգուշացրել է չմիջամտել ԱՄՆ ընտրություններին

Հանդիպման սկզբում Մեդվեդևը նշել է, որ նախատեսվում է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը միջտարածաշրջանային համաժողովին: «Այդ բոլորն արտահայտում են բարիդրացիական հարաբերությունների, գործընկերության և մեր երկրների միջև բարեկամության մակարդակը»,- ասել է ՌԴ վարչապետը բանակցությունների մեկնարկին՝ առաջարկելով քննարկել երկկողմ փոխգործակցության խնդիրները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА