o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս բյուջեով առողջապահության ոլորտը ոտնահարված է». Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

22.11.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այս բյուջեով առողջապահության ոլորտը ոտնահարված է». Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

Գալիք շաբաթվա ընթացքում բուռն քննարկումներ են սպասվում Երեւանի 2020 թվականի բյուջեի նախագծի եւ քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրի վերաբերյալ: Նոյեմբերի 27-ին այս թեմայով Երեւանի քաղաքապետարանում նախատեսվում են հանրային լսումներ, սակայն «Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» ավագանու որոշման նախագիծն արդեն իսկ ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով ներկայացված որոշ թվերի եւ ոլորտային հատկացումների շուրջ «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

Այսօր Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այլևս մարդիկ չեն ասելու՝ «լավ, արի ընտրենք». Միքայել Գրիգորյան

Պարոն Մանրիկյան, նախ ամենակարեւորի մասին. Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն ու անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց նախընտրական ծրագրում խոստանում էին, որ երեւանցին ազատվելու է «հուսահատության գազելներից» եւ «մահվան վերելակներից»: Այս առումով ի՞նչ կարող ենք սպասել 2020 թվականի բյուջեի նախագծից:

Ես էլ սպասում էի, որ 2020 թվականի բյուջեն պետք է լինի Երեւան քաղաքի համար հեղափոխական, որում ընդգրկված կլինեին բազում խնդիրների լուծումներ, սակայն երբ ստացանք բյուջեի նախնական օրինակը, պարզվեց, որ այն մատնանշված խնդիրները, որոնք մեր հարգարժան քաղաքապետը նշում էր դեռ նախընտրական փուլում, դրանց լուծումները տեսանելի չեն: Մեր գործընկերները` թե՛ գործադիր մարմնի, թե՛ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանոգեւորված նշում են, որ բյուջեն այս տարի մոտ երկու անգամ ավել է եւ այլն, բայց ես համարում եմ այն թերի:

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

Ի դեպ, ոչ միայն երկու անգամ, այլեւ 12 անգամ ավելի հատկացումներ կան բյուջեի նախագծում. օրինակ, հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքների համար 2019 թվականին նախատեսված էր 30 մլն դրամ, այժմ դառնում է 355 մլն: Այդ ի՞նչ հրատապ լուծում պահանջող խնդիրներ են:

Ճիշտն ասած, մեզ էլ էր հետաքրքիր, թե այդ ինչ հրատապ հարցեր են, որ պետք է մոտավորապես 12 անգամ ավել այդտեղ գումար հատկացվի: Սակայն խնդիրն այն է, որ ոչ միայն այս կետը, այլ բոլոր կետերի գրեթե 90 տոկոսը, որ թվարկված է, թե նախկինում եղել է այնքան, ներկայում` այսքան, կարծես թե, ինչ-որ աչք շոյող ցուցանիշներ են, թվեր, որով ուզում են հասարակությանը եւ բնակչությանը զարմացնել, թե տեսեք, մենք այսքանով ավելացրինք: Բայց երբ դու կազմում ես բյուջե, պետք է նշես, թե ինչի վրա ես նախատեսում ծախսել այդ գումարները: Գոնե նախնական պետք է բյուջեում ինչ-որ օրինակներ մատնանշել, թե ինչ չնախատեսված խնդիրների վրա կարող են այդ գումարները ծախսվել, բայց չկա, բացակայում է: Ենթադրում եմ, որ այդ գումարներն ինչ-որ եզրաքարի վնասման եւ նման այլ խնդիրների վրա կգնան, բայց ենթադրությամբ առաջնորդվելը լուրջ չէ, սա արդեն մեկ տարեկան քաղաքային իշխանության ներկայացրած ծրագիր է: Եթե սա լիներ 2019 թվականին, կասեինք` միգուցե, քաղաքային իշխանությունը նոր է եւ փորձ չունի, բայց կներեք, մեկ տարի է անցել եւ այսպիսի բյուջե ներկայացնելը, որտեղ ուղղակի թվեր են, կոնկրետ չի նշվում` ինչ է լինելու այդ գումարների հետ, լուրջ չէ: Երեւանցին պետք է իմանա այդ հրատապ լուծում պահանջվող խնդիրների համար, որ տրամադրվում է 355 մլն դրամ, ո՞ւր է ուղղվելու, բայց անգամ ավագանին դեռ չգիտի: Այս հարցը նաեւ մոտակա օրերին կքննարկենք փոխքաղաքապետի հետ եւ հորդորենք, որ այսուհետ, երբ կազմվում է բյուջե, ամեն կետի համար հստակ ուղղություն պետք է լինի, որպեսզի թե՛ երեւանցին, թե՛ ավագանին տեղեկացված լինեն: Այլապես ասում են` 355 մլն ավել է, քան նախորդ տարի, ու հարց է առաջանում` բա նախորդ տարի ի՞նչ եք արել, դուք մոնիթորինգ արե՞լ եք, որ հաշվարկը գրել եք: Եթե` այո, խնդրեմ` ներկայացրեք ցուցանիշները, մենք էլ ասենք` բրավո, ապրեք, կամ միգուցե եւ սխալ կա: Բայց` ոչ, ուղղակի թիվ է գրված, ուրիշ ոչինչ:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

Մեկ այլ թվի էլ անդրադառնանք. 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 14 մլն դրամ հատկացնել հասարակական զուգարանների պահպանման եւ վերանորոգման համար, որից մասնավորապես` 9 մլն դրամ այդ զուգարանների պահմանման եւ 5 մլն դրամ` երկու նոր զուգարան Արաբկիր վարչական համայնքում կառուցելու համար: Մինչդեռ 18 մլն նախատեսվում է տարատեսակ տեղեկատվական բրոշուրների, բուկլետների, կատալոգների տպագրության համար: Այսպե՞ս ենք զարգացնելու երեւանյան տուրիզմը:

«ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԽԱԲՎԱԾ ԵՆ»

Իհարկե, այդպես չենք կարող տուրիզմ զարգացնել, բայց ավելի խորքային մոտենանք հարցին` ինչո՞ւ ընդամենը երկու նոր զուգարան, ինչո՞ւ Արաբկիր վարչական շրջանում, չէ որ ունենք տուրիզմը զարգացնելու հետ կապված խնդիր, եւ ինչո՞ւ չէր կարելի այդ նույն 355 միլիոնից, որը հատկացվում էր հրատապ լուծումների համար, 10-15 մլն վերցնել եւ տալ ուրիշ վարչական շրջաններում էլ հասարակական զուգարաններ հիմնելու համար: Ընդամենը 5 մլն հատկացնելը զուգարանների կառուցման համար, ուղղակի աբսուրդ է: Տղե՛րք, այսպես չի կարելի տուրիզմ զարգացնել, սա լուրջ խնդիր է: Եվ էլի հիմնավորված չէ, ինչո՞ւ երկու հատ, ինչո՞ւ պետք է լինի Արաբկիր վարչական շրջանում, այլ ոչ թե Երեւան քաղաքի մնացած այլ վարչական շրջաններում: Չէ որ  խոսում ենք վարչական շրջանների հավասարաչափ զարգացման մասին, մինչդեռ այս քայլերը հակասում են դրան: Չկա մոնիթորինգ, չկան ցուցիչներ:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

Դուք նաեւ որպես բժիշկ` ինչպե՞ս կգնահատեք առողջապահական ոլորտի համար նախատեսված հատկացումները:

Այս ոլորտում եւս սպասում էի, որ կլինի հեղափոխական բյուջե, ինչպես նաեւ սոցիալական այլ ոլորտներում, բայց, ցավոք, այդպես չէ: Բյուջեով Երեւանի առողջապահական ոլորտին հատկացված գումարը կարելի է համեմատել Զիմբաբվեի եւ Մոզամբիկի մի գյուղի առողջապահական բյուջեի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԵՆՑ ԹԵԼԱԴՐՈՂ ՀԱՄԱՐԵԼ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА