o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սերժ Սարգսյանը հանդես է գալիս, որպես գործիչ, որն առաջնորդվում է պետական շահով»

22.11.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սերժ Սարգսյանը հանդես է գալիս, որպես գործիչ, որն առաջնորդվում է պետական շահով»

Աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարում էր ԵԺԿ նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը: Ս. Սարգսյանը նաեւ ելույթով հանդես եկավ: Գրեթե նույն այդ ժամանակահատվածում Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների առաջ ելույթ էր ունենում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրի նախկին եւ ներկա ղեկավարների հղած ուղերձների, դրանց տարբերությունների, արդյունքների ու հետեւանքների շուրջ «Իրավունքը» զրուցեց քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Դրամը ամրապնդում է կայունությունը. Նիկոլ Փաշինյան

«ՍԱ ԱՆԳԱՄ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՌՆԱԼԻՔ ԸՆԿԱԼԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ»

Պարոն Մելիք-Շահնազարյան, ՀՀ 3-րդ նախագահն իր ելույթում եւս մեկ անգամ շեշտեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մինչդեռ այսօրվա երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հնարավոր բոլոր առիթների դեպքում նշում է, թե, իր բանաձեւով, արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով: Ինչպե՞ս հասկանանք այս կոնտրաստը:

Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին․ «Հրապարակ»

Ցանկացած մեկ այլ անձ, ով չի ներկայացնում պետական ինստիտուտներ կամ ղեկավար անձ չէ, կարող էր ունենալ այնպիսի մոտեցում, ինչպիսին հիմա Փաշինյանն է արտահայտում, բայց սա անթույլատրելի է, երբ դու երկրի ղեկավար ես: Ավելին ասեմ` դուք նշում եք մոտեցման տարբերության մասին, բայց գրեթե նույն ժամին երբ Սերժ Սարգսյանն էր խոսում, ադրբեջանցի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը հայկական եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարարի, անվտանգության աշխատակիցների եւ ժողովրդի ներկայությամբ` բացականչում էր, որ «Ղարաբաղն Ադրբեջան է եւ վերջ»: Ու որեւէ մեկն այնտեղից իրեն պատասխան չտվեց, որ Արցախն Ադրբեջան չէ: Անգամ բացահայտ սպառնալիքի դեպքում մեր այսօրվա իշխանությունների ներկայացուցիչները լռում են եւ փորձում են նույնիսկ այդ իրավիճակում սիրալիրություն ցուցաբերել ադրբեջանցիների նկատմամբ: Իմ կարծիքով` սա անբացատրելի երեւույթ Է, աննորմալ է, որովհետեւ փաստացի այսօրվա մեր երկրի ղեկավարը չի կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը միջազգային հարթակներում:

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը․ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության քայլարշավից տեսանյութ է հրապարակել

Ի դեպ, ադրբեջանցի բլոգեր ներկայացող ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչը հայտնվում է Միլանի հայկական եկեղեցում ու դիմում վարչապետ Փաշինյանին: Դրանից առաջ Փարիզում մեկ այլ ադրբեջանցի բլոգեր նրան ոչ միայն հարց է տալիս, այլեւ` գրիչ: Այս ամենը համարենք պատահականությո՞ւն, ինչ-որ ներքին փոխհամաձայնությո՞ւն, թե՞ անվտանգության թերացում:

Իհարկե, դրանք պատահականություն չեն: Սա անգամ կարելի է որպես սպառնալիք ընկալել Ադրբեջանի կողմից, որ այդպիսով ցույց են տալիս, թե քեզ որտեղ ուզենք, երբ ուզենք կարող ենք հասնել: Ավելի քան համոզված եմ, որ ադրբեջանցիների նման վարքագիծը սպառնալիքի այդ ուղերձն է իր մեջ պարունակում: Կարդում եմ մեր պաշտոնական մեկնաբանությունները, որտեղ խոսում են այն մասին, թե ամեն ինչ վերահսկվում էր, եկեղեցին անվտանգ էր, պատշաճ հեռավորության վրա էր եւ այլնԿարծում եմ` այս ամենը խաբեություն է եւ ինքնախաբեություն, որովհետեւ փաստացի տեսել ենք, որ ադրբեջանցին, այո՛, կարողանում է իրեն հարմար պահի մոտենալ մեր երկրի ղեկավարին, ակցիաներ անցկացնել, սադրանքներ անել եւ հանգիստ գնալ: Սա իսկապես սպառնալիք է, որը եթե անգամ Փաշինյանը չի գիտակցում, ապա պետք է նրան բացատրել դրա մասին, որովհետեւ, ի վերջո, գործ ունենք թշնամի երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:

ԻՆՉՈ՞Ւ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

«ՓԱՇԻՆՅԱՆԸ Ո՛Չ ԱՌԱՋԻՆՆ Է, Ո՛Չ ԷԼ ՎԵՐՋԻՆԸ ՊՈՊՈՒԼԻՍՏՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ»

Կրկին վերադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին` հատկանշական է, որ նա հետեւողական անդրադառնում է պոպուլիզմի դեմ պայքարին, ինչի մասին ասել էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ` շետելով, որ այն պետությունների համար լրջագույն մարտահրավեր է դարձել: ԵԺԿ ղեկավար Դոնալդ Տուսկը եւս եվրոպացիներին կոչ արեց ավելի ակտիվ պայքարել պոպուլիստների, մանիպուլյատորների դեմ£ Կարելի՞ է ասել, որ այս խնդիրը միջազգային թրենդ է դարձել եւ միայն Հայաստանինը չէ:

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը հրավիրվել է ԱԱԾ․ մանրամասներ

Իհարկե, միջազգային թրենդ է, ընդ որում` արդեն մի քանի տարիների պատմություն ունեցող թրենդ: Այնպես որ, Փաշինյանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը պոպուլիստների շարքում: Հնարավոր է` պոպուլիստների շարքում ամենավառ կերպարներից է, բայց կրկնում եմ` ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը: Եվ այո, այսօր շատ լուրջ քաղաքական դիսկուրս է` թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ փորձագիտական, որ պոպուլիզմի հաղթահարման ուղիներ է պետք գտնել, որովհետեւ որեւէ երկրում պոպուլիստ իշխանությունը օգուտ չի բերել: Ավելին` լուրջ սպառնալիքներ է ավելացրել այդ երկրների համար: Այս առումով, իսկապես կարելի է ասել, որ պոպուլիզմի դեմ պայքարը թրենդ է, որը նաեւ եվրոպական եւ համաշխարհային նշանակություն ունի: Դրա համար զարմանալի չէ, որ ԵԺԿ-ում այդ հարցը դրվում է առաջնահերթությունների շարքում:

Ինչ էր թաքցնում Նիկոլը հայակական ավիացիայի Աֆրիկայում զենք վաճառելուց խոսելիս

Նույն այդ ժամանակահատվածում Միլանում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս, թե «Վատիկանի պադվալներում պախկված կոռուպցիոներների վզներից բռնելու ենք, չեն պլստալու»: Հիմա էլ Վատիկանո՞ւմ է պատրաստվում իշխանափոխություն անել, իտալացի կոռուպցիոների՞ն էր ծեփելու ասֆալտներին...

Ակնհայտ մի բան է այդտեղ տեղի ունեցել, որը, իմ կարծիքով, արդեն քաղաքական մեկնաբանությունների տիրույթում չէ: Երեւի հոգեբաններին կամ հոգեբույժներին է պետք դիմել: Պարզ է մի բան` մարդն ագրեսիվանում է, երբ հենց իրեն ուղղված քննադատություն է լսում, եւ այդ ագրեսիվության նոպայի ժամին, նա չի վերահսկում իր խոսքերը, իր գործողությունները, իր շարժուձեւը, դեմքի միմիկան եւ այլն: Այսինքն` այլակերպվում է եւ սկսում է խոսել բաներ, որոնք իսկապես իմ մասնագիտության տիրույթում չեն, այստեղ այլ ուղղության մասնագետներ են անհրաժեշտ:

Ուլտիմատում. Ինչ է Հակոբ Ճաղարյանը առաջարկել Նիկոլ Փաշինյանին և ինչու է հրաժարական ներկայացրել. «Ժամանակ»

«ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ Է ԱՅՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ, ՈՐՈՆՔ ՍԿՍԵԼ Է ԻՆՔԸ»

Իսկ ո՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի Զագրեբում հնչեցրած ուղերձը` դրսի՞ աշխարհին, թե՞ հայ հանրությանն ու հայաստանյան քաղաքական ուժերին:

Սա մի հարցադրում է, որը հաճախ շահարկում են քաղաքական գործիչները, բայց պատասխանատու քաղաքական գործիչը միշտ գիտի, որ իր խոսքը ե՛ւ դրսում են լսում, ե՛ւ ներսում: Առանձնապես թիրախավորում կամ հաշվարկներ այդ առումով չեն լինում, պարզապես հնչեցվում են քաղաքական մտքեր, եւ քաղաքական այնպիսի մոտեցում է ցուցաբերվում, որը կարող է օգտակար լինել ե՛ւ դրսին, ե՛ւ ներսին, եւ կարող է ազդել ե՛ւ դրսի, ե՛ւ ներսի զարգացումների վրա:

Կորսված կորոնագարունից մինչեւ տերպետրոսյանական ակնարկներ. այլընտրանքային լուրեր 08․04․2020

Սերժ Սարգսյանը ԵԺԿ բարձր ամբիոնից խնդրում է հնարավորինս արագացնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, Արցախի հարցում տալիս է հստակ պատասխան: Փաստորեն, ստացվում է, որ արտաքին քաղաքականության մեջ այսօրվա իշխանության թիվ մեկ հենարանն ու աջակիցը առանցքային նշանակություն ունեցող ընդդիմությո՞ւնն է:

Ես կասեի, որ այսօր ընդդիմությունում հայտնված քաղաքական ուժը` նախկին իշխանությունը, հետեւողական է այն ծրագրերում, որոնք ժամանակին սկսել է ինքը եւ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ ծրագրերն իրենց ավարտին հասնեն: Ավելի քան համոզված եմ, որ այդ փորձը եւ հարցերի բարձրաձայնումը պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանը համոզված է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար այդ ծրագրերի իրականացման, այդ ուղղության արդյունավետությունում: Եվ այդ տեսակետից նա հանդես է գալիս, որպես գործիչ, որն առաջնորդվում է պետական, ոչ թե իր քաղաքական թիմի շահով:

Կորոնավիրուսին որ երկիրն ինչպես է դիմակայում. մեկնաբանում են աշխարհի հայերը

Ուշագրավ էր նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը Զագրեբում ելույթ ունեցավ հայերենով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր դեպքերում խոսում է կա՛մ կոտրատված ռուսերենով, կա՛մ կոտրատված անգլերենով: Սա ե՞ւս կարող ենք համարել որոշակի մեսիջ:

Չէի ասի: Հասկանում եմ, թե ինչու են լրագրողների մոտ նման հարցադրումներ առաջանում, որովհետեւ տեսնում ենք, որ նոր իշխանությունները, մեղմ ասած, խնդիր ունեն այն ամենի հետ, ինչը հայկական է, ինչը ավանդական է, ինչը արժեք է մեր ժողովրդի համար: Բայց չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը այն գործիչն է, ով իր ուղերձները նաեւ նշանների լեզվով է փոխանցում, չկա նման բան: Որտեղ, ինչպես կարողանում է տվյալ իրավիճակում, տակից դուրս է գալիս: Եթե պետք է լինի, ինչ-որ լեզուների տիրապետում ցուցադրել, նա կանի, չի՞ կարող, ինչ-որ սուտ կասի, կանցնի կգնա, մենք բազմիցս դրա ականատեսն ենք եղել:

Հրանտ Բագրատյան․Արցախում ընտրությունները եվրոպական մակարդակով են անցել, բայց ՀՀ-ից ժամանած «սորոսական էմիսարները» պահանջում են դրանք չեղյալ հայտարարել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА